30.08.2023

Փոփոխություններ սննդային հավելումների և բուրավետիչների տեխնկանոնակարգում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը օգոստոսի 29-ի նիստում որոշել է փոփոխություններ կատարել ՄՄ ՏԿ 029/2012՝ «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ նյութերի անվտանգության պահանջները» տեխնիկական կանոնակարգում։