

Տեղական միրգ-բանջարեղենում քաղցկեղածին թունաքիմիկատների մասին մեր հետազոտությունը ցույց տվեց, որ Հայաստանի բնակչության 20%–ը կամ ամեն 5-րդը մտահոգության շեմում է թունաքիմիկատների տեսանկյունից։ Դրանք մեծացնում են ոչ միայն քաղցկեղի, այլև մի շարք այլ հիվանդությունների զարգացման հավանականությունը։
Մեր բացահայտումը լայն արձագանք գտավ հանրության շրջանում. ինչո՞ւ պետությունը չի վերահսկում սննդի որակը, ո՞վ է պատասխանատու, ի՞նչ ուտել և ի՞նչ անել հիմա։
Շատացան հարցեր, որոնց պատասխանը չկար, ու հատկապես՝ պետական պատասխանատու մարմինների անորոշ արձագանքից հետո։
Հետևաբար, խնդիրը հայտնաբերելուց և բարձրաձայնելուց հետո, մենք որոշեցինք նաև լուծումներ գտնել՝ կազմակերպելով քննարկում։
Պետական մարմիններն սկզբում համաձայնեցին, ապա, տարբեր պատճառաբանություններով, հրաժարվեցին մասնակցել քննարկմանը՝ ստեղծելով մի շղթա, որտեղ ամեն մեկը պատասխանատվությունը գցում է մյուսի վրա։
Սակայն, բազմաթիվ հարցերի պատասխանն ու լուծումը գտնելու համար, թեման քննարկեցինք «Էկոկենտրոնի» սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանի և ՀՀ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի հետ։
Քննարկման մանրամասները՝ տեսանյութում
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
.
.