l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Լրահոս
  • Խախտումների հավանականությունը չի կարող ամբողջությամբ բացառվել. ՍԱՏՄ պատասխանը
Գորիսում 17 հոգի թունավորվել է խնջույքի ժամանակ
27.08.2025
Ոսկեգույն ստաֆիլակոկ, աղիքային ցուպիկ և բորբոսասնկեր «Հին Ապարանի» որոշ ապրանքներում
29.08.2025
Ցույց տալ բոլորը

Խախտումների հավանականությունը չի կարող ամբողջությամբ բացառվել. ՍԱՏՄ պատասխանը

27.08.2025
Բաժիններ
  • Լրահոս
  • Հասարակություն
Թեգեր
  • թունաքիմիկատներ
  • Հասարակություն
  • ՍԱՏՄ
  • քաղցկեղածին

Օգոսոտսի 22-ին նյութ էինք հրապարակել այն մասին, որ տեղական միրգ-բանջարեղենում պետական մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել էին թունաքիմիկատներ, որոնք, ըստ մեր հետազոտության արդյունքների և ռիսկերի վերլուծության, կարող են մեծացնել քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Մասնավորապես, վերլուծել 2024թ.ին հրապարակված 2019թ., 2021թ. պետական մոնիթորինգի արդյունքները, ներկայացրել ԳԱԱ «Էկոկենտրոնի» սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոն, որպեսզի գիտնականներն ու հետազոտողները հաշվարկեն քաղցկեղի զարգացման իրական ռիսկերը՝ հաշվի առնելով Հայաստանի բնակչության օրական սննդակարգը։ 

  • Քաղցկեղածին թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենում. ինչ է մեր «առողջ» ափսեի մեջ

Պարզվել էր, որ Հայաստանի բնակչության 20 %–ը  կամ ամեն 5-րդը, մտահոգության շեմում է թունաքիմիկատների տեսանկյունից։

Այսօր՝ օգոստոսի 27-ին, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պատասխան է հրապարակել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

Վերջին օրերին շրջանառվում են մտահոգություններ՝ Հայաստանում արտադրվող միրգ-բանջարեղենում պեստիցիդների մնացորդների և դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ։

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կարևորում է հանրության իրազեկումն ու թեմայի շուրջ ներկայացնում է հետևյալ պարզաբանումները։

Պեստիցիդներն ու ագրոքիմիկատները ժամանակակից, հաջողված գյուղատնտեսության անբաժանելի գործիքներն են։ Դրանք նվազեցնում են վնասատուների և հիվանդությունների պատճառած վնասները, պահպանում բերքի որակը և, տեխնոլոգիական կանոնների պահպանման դեպքում, օգնում են ստանալ որակյալ բերք։ Գյուղատնտեսությունն առանց պեստիցիդների գործնականում հնարավոր չէ, քանի որ վնասակար օրգանիզմների տարածումն անխուսափելի բնական երևույթ է, և դրանց դեմ պայքարը պահանջում է նպատակային միջոցներ։ Պեստիցիդների օգտագործումից հետո մրգերում ու բանջարեղենում կարող են լինել մնացորդներ, և այստեղ որոշիչը դրանց քանակն է։ Թույլատրելի սահմաններից ցածր մնացորդային մակարդակները չեն համարվում վտանգավոր:

Հայաստանը հանդիսանում է Ստոկհոլմի և Ռոտերդամի կոնվենցիաների անդամ երկիր, որոնց հավելվածներում սահմանված քաղցկեղածին և հատկապես վտանգավոր պեստիցիդների ցանկերը արգելված են անդամ երկրներում։ Այդ արգելքները կիրառվում են նաև ՀՀ-ում: Իսկ թույլատրված (գրանցված) պեստիցիդների ցանկը հրապարակված է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական կայքում։

Հայաստանում 2022թ-ից պարտադիր նորմ է թունաքիմիկատի արտադրող երկրի և արտադրող կազմակերպության գրանցումը, ինչը բացառում է նույնանուն, բայց անորակ կամ այլ արտադրողի արտադրանքի մուտքը երկիր ( ՍԱՏՄ ղեկավարի 2022թ. նոյեմբերի 28-ի թիվ 3763Ա հրաման):

Հայաստանի տարածք ներմուծվող բոլոր պեստիցիդներն անցնում են պարտադիր ստուգումներ, այդ թվում՝ լաբորատոր փորձաքննություն, և միայն դրանից հետո է տրվում ներմուծման թույլտվությունը։

Տեսչական մարմնի կողմից պարբերաբար իրականացվում են պեստիցիդների մնացորդային քանակների մոնիթորինգային աշխատանքներ։ Մոնիթորինգի շրջանակում կատարվում են նմուշառումներ և լաբորատոր փորձաքննություններ՝ համաձայն ԵՄ համադրելի մեթոդաբանության։ Մասնավորապես՝ ՍԱՏՄ ենթակայության Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ում 2024թ-ին 12 մշակաբույսերի նկատմամբ իրականացվել է մոտ 2000 փորձաքննություն՝ գազաքրոմատոգրաֆիկ, ատոմային աբսորցիոն սպեկտրոչափման, իրականա ժամանակում պոլիմերազային շղթայական ռեակցիայի և այլ մեթոդներով։ Համապատասխան վերահսկողություն է կատարվում նաև Հայաստան ներմուծվող ապրանքների նկատմամբ, և միայն ընթացիկ տարում պեստիցիդների մնացորդային մակարդակի խախտումների պատճառով մի քանի հարյուր տոննա մթերքի ներմուծում չի թույլատրվել։

Հայաստանում կա շուրջ 350,000 գյուղացիական տնտեսություն վարող, և ինչպես ողջ աշխարհում՝ Հայաստանում ևս պեստիցիդների կիրառման հարցում խախտումների հավանականությունը չի կարող ամբողջությամբ բացառվել։ Պետական վերահսկողության գործառույթն այս հարցում ռիսկերի կառավարումն է՝ թունաքիմիկատների շուկան պահելով անվտանգ և կանխելով համակարգային ռիսկերը։

Մնացորդների գերազանցման դեպքերը հիմնականում հետևանք են գյուղատնտեսական ոչ պատշաճ գործելակերպի՝ կիրառվող չափաքանակների (դոզաների), դրանց պարբերականության ու սպասման ժամկետները չպահպանելու և այլն։ Խնդրի լուծմանը նպաստելու նպատակով՝ Տեսչական մարմինն աշխատում է ֆերմերների, գյուղացիների հետ՝ իրազեկելով և խորհրդատվությամբ:

Շրջանառվող տեսակետներում փորձ է արվում Հայաստանի բնակչության շրջանում քաղցկեղի և այլ ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածությունը մեծապես պայմանավորել միայն մեկ գործոնով՝ սննդով, ինչը սակայն հիմնավոր չէ։ Նման հիվանդությունների տարածման պատճառներից են նաև կենսակերպային, գենետիկ, շրջակա միջավայրի և այլ գործոններ։

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հավաստում է, որ թունաքիմիկատների ներմուծման, գրանցման և շրջանառության վերահսկողությունը երաշխավորված է գործող օրենսդրությամբ և ընթացակարգերով։ Տեսչական մարմինը շարունակում է կատարել մոնիթորինգ, կանխարգելում և վերահսկողություն, իսկ շուկայում հայտնված խախտումները ստանում են իրավաչափ լուծումներ։

——————————————

Նշենք, որ դեռևս 2024թ. սեպտեմբերի 17-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Հայաստանի բոլոր մարզերի գյուղացիական տնտեսություններից պատահական ընտրության սկզբունքով, իրականացվում է բուսական ծագման մթերքների նմուշառում («իրականացվելու է 13 մշակաբույսերի 121 նմուշառում, որոնք ենթարկվելու են 2416 փորձաքննության՝ 1509-ը՝ թունաքիմիկատների, 696-ը՝ ծանր մետաղների, 192-ը՝ նիտրատների և 19-ը՝ ԳՁՕ-ների մասով): 

2025թ. փետրվարին մենք հարցում էինք ուղարկել ՍԱՏՄ՝ խնդրելով տրամադրել մոնթիորինգի արդյունքները, եթե դրանք պատրաստ են։ ՍԱՏՄ-ից մեզ հայտնել էին, որ «փորձաքննության արդյունքները գտնվում են ամփոփման փուլում, ավարտին կհասցվեն մեկ ամսվա ընթացքում»:

Մեկ ամսից՝ 2025թ. մարտի 21-ին մենք նորից դիմեցինք ՍԱՏՄ-ն՝ հիշեցնելով, որ ժամկետը լրացել է, սակայն մեզ պատասխանեցին, որ լրացուցիչ աշխատանք պետք է իրականացնեն։

«Ձեր հարցումը պահանջում է լրացուցիչ աշխատանք, այն կտրամադրվի 30-օրյա ժամկետում»,- հայտնեց ՍԱՏՄ-ն 2025թ. մարտի 27-ին։ 

Որոշ ժամանակ անց մենք դարձյալ փորձեցինք հասկանալ՝ արդյոք մոնիթորինգի արդյունքները պատրաստ են։ Այս հարցով վերջին պատասխանը ՍԱՏՄ-ից ստացանք 2025թ. հունիսի 13-ին.

«2024թ. մոնիթորինգի արդյունքները դեռ ամփոփված չեն, կտրամադրվեն պատրաստ լինելուն պես»,-հայտնել էին ՍԱՏՄ-ից։’

Share
14

Տես նաև

Լուսանկարը՝ արխիվային

04.12.2025

Ամանորին ընդառաջ՝ ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացնելու սպանդանոցներում


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Ամանորին ընդառաջ՝ ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացնելու սպանդանոցներում
    04.12.2025
  • 0
    3 տարով զրոյացվել են ընկույզի, սերմերի և կորիզների որոշ տեսակների մաքսատուրքերը
    02.12.2025
  • 0
    Աղիքային ցուպիկ, խմորասնկեր և մանրէներ «Արզնի» ընկերության 3 արտադրատեսակում
    01.12.2025
  • 0
    Եղանակը կցրտի 2-4 աստիճանով
    01.12.2025
  • 0
    24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
    01.12.2025
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

  • 07.11.2025

    Արմինե commented on «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղետ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպառողների իրավունք վեոլիա ջուր տաշիր պիցա քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2025 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co