l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Լրահոս
  • Ինչի՞ն ուշադրություն դարձնել զեղչերի և ակցիաների ժամանակ
Խմորասունկ, բորբոսասունկ, ԱՑԽՄ և մանրէներ «Իգիթի» ապրանքներում
26.11.2026
Ցույց տալ բոլորը

Ինչի՞ն ուշադրություն դարձնել զեղչերի և ակցիաների ժամանակ

28.11.2026
Բաժիններ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
Թեգեր
  • Հասարակություն
  • Տնտեսություն

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով, թե ինչին պետք է ուշադրություն դարձնեն սպառողները զեղչերից և տարբեր ակցիաներից օգտվելիս։

Հանձնաժողովը հորդորում է գնումներ կատարելիս ուշադիր լինել զեղչերի չափի, ապրանքների իրական գների, ակցիաների պայմանների և ժամկետների նկատմամբ՝ խուսափելու հնարավոր թյուրիմացություններից և ճիշտ գնահատելու առաջարկի շահավետությունը։

ՄՊՀ-ն ներկայացրել է 8 հիմնական խորհուրդ։

։

1. Համեմատեք ապրանքի նախորդ և զեղչված գները

Զեղչված գնի կողքին պետք է տեսանելի լինի նաև ակցիային նախորդող մեկ ամսվա միջին գինը։ Հիշեք, որ զեղչը ապրանքի կամ ծառայության միջին գնի կարճաժամկետ նվազումն է։ Հետևաբար, միայն զեղչի տոկոսին մի՛ վստահեք․ համեմատեք նաև նախկին և գործող գները։

։

2. Պարզեք՝ որ ապրանքներն են մասնակցում ակցիային

Ուշադրություն դարձրեք՝ զեղչը տարածվում է խանութի ամբողջ տեսականու՞ վրա, թե՞ միայն որոշակի ապրանքների։

Եթե ակցիայի հայտարարության մեջ նշված չէ, թե որ ապրանքներն են մասնակցում զեղչին, կամ բացակայում է այդ տեղեկությանը ծանոթանալու աղբյուրը, ակցիան համարվում է կիրառելի ամբողջ տեսականու նկատմամբ։

։

3. Ուշադիր կարդացեք ակցիայի մասին հայտարարությունը

Մի՛ սահմանափակվեք միայն գովազդում նշված առավելագույն զեղչի չափով։ Օրինակ՝ եթե հայտարարված է «մինչև 50% զեղչ», ապա ակցիային մասնակցող ապրանքների առնվազն մեկ հինգերորդը պետք է զեղչված լինի 50%-ով։

։

4. Ստուգեք ակցիայի իրականացման ժամկետը

Մինչև գնում կատարելը պարզեք ակցիայի մեկնարկի և ավարտի օրերը։ Այդ տեղեկությունը պետք է հասանելի լինի սպառողին։

Հաշվի առեք նաև, որ ակցիան կարող է ավարտվել նախատեսված ժամկետից շուտ, օրինակ՝ առաջարկվող ապրանքների սպառման դեպքում։

։

5. Ծանոթացեք ակցիայի պայմաններին

Պարզեք՝ զեղչից օգտվելու համար անհրաժեշտ է արդյոք կատարել լրացուցիչ գործողություններ։ Օրինակ՝ ունենալ հավատարմության քարտ, գնել ապրանքի որոշակի քանակ կամ բավարարել այլ պայմանների։

Ակցիայի բոլոր պայմանները պետք է ներկայացված լինեն հստակ և հասկանալի ձևով։

։

6. Գնահատեք առաջարկվող նվերի իրական արժեքը

Եթե ապրանքի հետ առաջարկվում է նվեր կամ բոնուս, ուշադրություն դարձրեք դրա արժեքին։ Նվերի արժեքը չպետք է ամբողջությամբ կամ մասամբ ներառված լինի հիմնական ապրանքի գնի մեջ։

։

7. Համեմատեք փաթեթային առաջարկի գինը

Եթե ձեզ առաջարկվում է մի քանի ապրանք գնել միասնական փաթեթով, համեմատեք փաթեթի ընդհանուր գինը դրա մեջ ներառված ապրանքների առանձին գների հանրագումարի հետ։

Այսպես կկարողանաք պարզել՝ փաթեթային առաջարկն իսկապե՞ս ավելի շահավետ է, թե՞ ոչ։

։

8. Պահպանեք գնումը և ակցիայի պայմանները հաստատող տեղեկությունները

Պահպանեք գնումը հաստատող կտրոնը, առցանց պատվերի հաստատումը, ինչպես նաև ակցիայի պայմանների վերաբերյալ հայտարարության կամ գովազդի սքրինշոթը։

Այս տեղեկությունները կարող են անհրաժեշտ լինել, եթե հետագայում հարց կամ տարաձայնություն առաջանա։

։

Ի՞նչ պետք է հիշել

ՄՊՀ-ի փոխանցմամբ՝ ակցիաների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լինի ամբողջական, հավաստի և ընթեռնելի։ Այս պահանջը վերաբերում է ինչպես առևտրի օբյեկտներում, այնպես էլ առցանց էլեկտրոնային հարթակներում ներկայացվող առաջարկներին։

Ուստի հաջորդ անգամ զեղչից օգտվելուց առաջ մի՛ շտապեք․ համեմատեք գները, ուսումնասիրեք պայմանները և համոզվեք, որ առաջարկն իսկապես շահավետ է ձեզ համար։

Share
7

Տես նաև

26.11.2026

Խմորասունկ, բորբոսասունկ, ԱՑԽՄ և մանրէներ «Իգիթի» ապրանքներում


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Ինչի՞ն ուշադրություն դարձնել զեղչերի և ակցիաների ժամանակ
    28.11.2026
  • 0
    Խմորասունկ, բորբոսասունկ, ԱՑԽՄ և մանրէներ «Իգիթի» ապրանքներում
    26.11.2026
  • 0
    Ի՞նչ ճանապարհ է անցնում մսամթերքը մինչև սպառողին հասնելը
    26.11.2026
  • 0
    Աղիքային ցուպիկ «Աշտարակ կաթի» մի շարք ապրանքներում
    24.11.2026
  • 0
    Եղանակը կցրտի 6-10 աստիճանով, սպասվում են տեղումներ
    23.11.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 22.09.2026

    Нюра Штрамадей commented on Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց

  • 17.09.2026

    Գ.Ավոյան commented on Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

Թեգեր

ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր Ջուր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն գովազդ դեղ դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խախտումներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծ կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց վեոլիա ջուր
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co