
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ «Իգիթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ Շիրակի մարզ, գ․ Ազատան 54/6 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «Կաթնաշոռ 9%» արտադրատեսակի նմուշը «Խմորասնկեր» և «Բորբոսասնկեր» ցուցանիշներով, «Կարագ 82.5%» արտադրատեսակի նմուշը «ՄԱՖԱնՄՔ» և «ԱՑԽՄ» ցուցանիշներով չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։
Խմորասնկեր և բորբոսասնկեր — միկրոօրգանիզմներ են, որոնք կարող են զարգանալ սննդամթերքում և ըմպելիքներում։ Դրանց բարձր քանակը կարող է վկայել արտադրության, շշալցման, պահպանման կամ տեղափոխման ընթացքում հիգիենիկ պահանջների խախտումների կամ ոչ պատշաճ պահպանման պայմանների մասին։
—
Աղիքային ցուպիկի խմբի մանրէները կարող են առաջացնել աղիքային թունավոր վարակներ, իսկ պատրաստի սննդամթերքում դրանց առկայությունը վկայում է սանիտարական նորմերի, պահպանման, տեղափոխման և վաճառքի պայմանների և ջերմաստիճանի, ինչպես նաև՝ արտադրության տեխնոլոգիական պայմանների խախտման մասին:
—-
ՄԱՖԱՄ- ( մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ ): Բնութագրում է ապրանքի որակը, թարմությունն ու անվտանգությունը։ Դրա քանակի գերազանցումը վկայում է արտադրության ժամանակ սանիտարական պայմանների կամ պատրաստման տեխնոլոգիայի չպահպանման, ինչպես նաև՝ վաճառքի կետերում ապրանքի պահպանման և իրացման պայմանների խախտման մասին։ Մանրէները կարող են լինել ախտածին և տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնաշոռ 9%» և «Կարագ 82.5%» արտադրատեսակների արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
։
։