l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Առողջապահություն
  • Հանտավիրուս․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և ինչու է հայտնվել ուշադրության կենտրոնում
Հայտնաբերվել է քաղցկեղի բուժման կեղծ դեղ
13.05.2026
Համեղ կիսաֆաբրիկատների «ոսկե կանոնները». ինչպե՞ս պահպանել որակը՝ արտադրամասից մինչև Ձեր խոհանոց
14.05.2026
Ցույց տալ բոլորը

Հանտավիրուս․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և ինչու է հայտնվել ուշադրության կենտրոնում

14.05.2026
Բաժիններ
  • Առողջապահություն
  • Լրահոս
Թեգեր
  • ԱՀԿ
  • Առողջապահություն
  • հանտավիրուս
  • Հասարակություն

● Աննա Սարգսյան

Վերջին օրերին միջազգային ուշադրության կենտրոնում է հայտնվել հանտավիրուսը, այն բանից հետո, երբ Կանարյան կղզիներից վերադարձած զբոսանավի ուղևորների շրջանում արձանագրվել են վարակման դեպքեր։

ՀՀ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» տվյալներով՝ մայիսի 12-ի դրությամբ գրանցվել է ընդհանուր 11 դեպք, որոնցից 9-ը՝ հաստատված, 2-ը՝ հավանական։ Հայտնաբերված հիվանդները եղել են զբոսանավի ուղևորներ կամ ունեցել են նրանց հետ սերտ շփում։

ՀՎԿԱԿ-ը հայտնում է, որ հայտնաբերված վիրուսը Անդերի հանտավիրուսն է՝ հանտավիրուսի միակ տեսակը, որի դեպքում հնարավոր է մարդուց մարդ փոխանցում՝ հիմնականում սերտ և երկարատև շփման ժամանակ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) ընդհանուր բնակչության համար ռիսկը գնահատում են «շատ ցածր»։ Հայաստանում նույնպես, ըստ պաշտոնական գնահատականի, հանտավիրուսի տարածման ռիսկը ներկայում ցածր է։

.

Ի՞նչ է հանտավիրուսը

ԱՀԿ-ի տվյալներով՝ հանտավիրուսները վիրուսների խումբ են, որոնք հիմնականում շրջանառվում են կրծողների շրջանում և որոշ դեպքերում կարող են փոխանցվել մարդկանց։

Վարակումը սովորաբար տեղի է ունենում՝

  • վարակված կրծողների մեզի,

  • արտաթորանքի,

  • թքի հետ շփման արդյունքում։

Ավելի հազվադեպ հնարավոր է նաև փոխանցում կրծողի կծելու միջոցով։

Մասնագետների խոսքով՝ առավել վտանգավոր են վատ օդափոխվող տարածքները, որտեղ կարող են բնակվել կրծողներ՝ պահեստներ, գյուղատնտեսական շինություններ, փակ տներ կամ տնակներ։

.

Ի՞նչ ախտանիշներ ունի

Հիվանդության առաջին ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս վարակումից 1-8 շաբաթ անց։

Ամենատարածված ախտանիշներն են՝

  • ջերմություն,

  • գլխացավ,

  • մկանային ցավեր,

  • սրտխառնոց,

  • փսխում,

  • որովայնային ցավ։

Ծանր դեպքերում հանտավիրուսը կարող է առաջացնել՝

  • շնչառական ծանր խնդիրներ,

  • թոքերում հեղուկի կուտակում,

  • երիկամների ախտահարում,

  • արյունազեղումներ,

  • սրտային բարդություններ։

Հանտավիրուսային վարակները համեմատաբար հազվադեպ են ամբողջ աշխարհում, սակայն դրանց մահացության մակարդակը տատանվում է 1%-ից մինչև 15% Ասիայում և Եվրոպայում, իսկ Ամերիկայում՝ մինչև 50%:

Աշխարհում տարեկան գնահատվում է 10,000-100,000 դեպք, որտեղ վարակի ամենամեծ մասնաբաժինը բաժին է հասնում Ասիային և Եվրոպային:

Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր։ Նշվում է, որ Հայաստանի «առողջապահական կառույցները շարունակում են հետևել միջազգային իրավիճակին»։

.

Կարո՞ղ է փոխանցվել մարդուց մարդ

Ըստ ԱՀԿ-ի՝ ներկայում մարդուց մարդ փոխանցման սահմանափակ հնարավորություն հաստատվել է միայն Անդերի հանտավիրուսի դեպքում, որը հիմնականում շրջանառվում է Հարավային Ամերիկայում։

Փոխանցումը սովորաբար կապված է՝

  • երկարատև,

  • սերտ,

  • կենցաղային կամ ինտիմ շփման հետ։

Եվրոպայում ու Ասիայում շրջանառվող հանտավիրուսների դեպքում նման փոխանցում փաստագրված չէ։

.

Ինչպե՞ս են ախտորոշում և բուժում

Հանտավիրուսի ախտորոշումը վաղ փուլում դժվար է, քանի որ ախտանիշները կարող են նման լինել գրիպի, COVID-19-ի կամ այլ վարակների։

Ախտորոշման համար կիրառվում են՝

  • լաբորատոր հետազոտություններ,

  • հակամարմինների հայտնաբերում,

  • ՊՇՌ հետազոտություն։

Հանտավիրուսային վարակների դեմ հատուկ բուժող դեղամիջոցներ ներկայումս գոյություն չունեն։ Սակայն հիվանդների կյանքի պահպանման և վերականգնման հավանականությունը զգալիորեն բարձրանում է, երբ ժամանակին կիրառվում է աջակցող բուժում՝ հիվանդության կլինիկական դրսևորումների մանրակրկիտ վերահսկմամբ և թոքային, սրտային ու երիկամային բարդությունների կառավարումով։

Հանտավիրուսային վարակների կանխարգելման հիմնական միջոցը մարդկանց և վարակված կրծողների միջև շփումների սահմանափակումն է։

.

Ինչպե՞ս նվազեցնել վարակման ռիսկը

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս՝

  • պահպանել մաքրություն բնակելի և աշխատանքային տարածքներում,

  • փակել անցքերը, որոնցով կրծողները կարող են ներթափանցել,

  • սնունդը պահել անվտանգ պայմաններում,

  • կրծողների արտաթորանքը չմաքրել չոր ավելքով կամ փոշեկուլով,

  • մաքրումից առաջ խոնավեցնել աղտոտված հատվածը,

  • հաճախ լվանալ ձեռքերը։

Մասնագետները շեշտում են, որ ներկայում լայն հանրության համար ռիսկը ցածր է, սակայն հանտավիրուսը շարունակում է մնալ վտանգավոր վարակ, որը կարող է ծանր ընթացք ունենալ հատկապես ուշ ախտորոշման դեպքում

Share
3

Տես նաև

14.05.2026

Համեղ կիսաֆաբրիկատների «ոսկե կանոնները». ինչպե՞ս պահպանել որակը՝ արտադրամասից մինչև Ձեր խոհանոց


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Համեղ կիսաֆաբրիկատների «ոսկե կանոնները». ինչպե՞ս պահպանել որակը՝ արտադրամասից մինչև Ձեր խոհանոց
    14.05.2026
  • 0
    Հանտավիրուս․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և ինչու է հայտնվել ուշադրության կենտրոնում
    14.05.2026
  • 0
    Հայտնաբերվել է քաղցկեղի բուժման կեղծ դեղ
    13.05.2026
  • 0
    Աբովյանում կասեցվել է «Տաշիր պիցցայի» մասնաճյուղի գործունեությունը
    13.05.2026
  • 0
    Մակնշման նոր կանոններ թեյի, սուրճի, խաղալիքների և այլ ապրանքների համար
    12.05.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մակնշում Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղ դեղամիջոց դեղեր եղանակ թունաքիմիկատներ խախտումներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց սպառողների իրավունք վեոլիա ջուր քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co