

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը քննարկել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների առաջարկների փաթեթը և ընդունել մի շարք որոշումներ, որոնք սահմանում են միասնական մակնշման կանոններ մի շարք ապրանքատեսակների համար՝ ներառյալ թեյը, սուրճը, կակաոն, ներկերն ու լաքերը, մանկական խաղալիքները և շինանյութերը։
Նշվում է, որ կանոնների նպատակը ապրանքների վերահսկելիությունն ու հետագծելիությունն ուժեղացնելն է, քանի որ մակնշման միասնական համակարգը թույլ կտա՝
Սա նշանակում է, որ արտադրողները և ներմուծողները նոր ապրանքախմբերի համար պետք է կիրառեն նույնականացման հատուկ կոդեր, իսկ վերահսկող մարմինները կկարողանան հետևել ապրանքի շարժին շուկայում։
Ըստ ստորագրված փաստաթղթերի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները ինքնուրույն կորոշեն իրենց տարածքում արտադրանքի մակնշման ներդրման ժամկետներն ու կարգը՝ պարտավորվելով այդ մասին տեղեկացնել ԵՏՀ-ին ոչ ուշ, քան 6 ամիս առաջ՝ համապատասխան միջոցառումների մեկնարկից։
«Մակնշման ենթակա ապրանքատեսակների թվի ընդլայնումը վկայում է Միության միասնական մակնշման համակարգի զարգացման մասին, որը հնարավորություն է տալիս սպառողներին համոզվել արտադրանքի իսկության մեջ, ինչպես նաև բարձրացնում է շուկայի բարեխիղճ մասնակիցների մրցունակությունը՝ նվազեցնելով անօրինական շրջանառությունը»,-նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնևը։
Նա նաև ընդգծել է, որ նոր խմբերի մակնշումը կիրականացվի միասնական կանոններով՝ համաձայն ԵԱՏՄ-ում 2019 թվականին ԵՏՀ խորհրդի որոշմամբ հաստատված մակնշման համակարգի տեխնոլոգիական կազմակերպչական հիմնական մոդելի։
Ըստ նրա՝ սա կերաշխավորի կոդերի փոխադարձ ճանաչում և կվերացնի ապրանքների վերամակնշման անհրաժեշտությունը Միության տարածքում շրջանառության ընթացքում։