

Աշխարհում տարեկան գրանցվում է սեզոնային գրիպի մոտ 1 միլիարդ դեպք, որոնցից 3–5 միլիոնը ունենում են հիվանդության ծանր ընթացք։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ամեն տարի գրիպի վիրուսներով պայմանավորված՝ մահանում է 290 000–650 000 մարդ։
Հայաստանում սեզոնային գրիպի դեմ պատվաստվում է բնակչության ընդամենը 5-6%-ը։
Ինչ է սեզոնային գրիպն ու ինչ տեսակներ ունի, որ տեսակն է տարածված Հայաստանում, ինչպես է դրսևորվում և ինչպես այն կանխարգելել։ Գրիպի որ տեսակներն են առաջացնում համաճարակ։
Այս և մի շարք այլ հարցերի պատասխանը կարդացեք նյութում։
։
։

Սուր շնչառական վարակների սեզոնը սկսվում է ընթացիկ տարվա 40-րդ շաբաթից և տևում է մինչև հաջորդ տարվա 20-րդ շաբաթը: Հայաստանում 47-րդ շաբաթում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն, որը պայմանավորված է եղել սեզոնի ընթացքում սուր շնչառական վարակներին բնորոշ ակտիվ շրջանառությամբ։
Սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվությունը պայմանավորված է հիմնականում 0-18 տարեկան երեխաների շրջանում արձանագրված դեպքերով, որոնք կազմում են ընդհանուր դեպքերի 80%-ը:
Սեզոնային գրիպը սուր շնչառական վարակ է, որը հարուցվում է գրիպի վիրուսներով։ Մարդկանց մեծամասնությունը լիովին ապաքինվում է՝ առանց հատուկ բուժման։
Բուժումն ուղղված է ախտանշանների թեթևացմանը։ Գրիպով հիվանդներին խորհուրդ է տրվում ընդունել բավարար քանակությամբ հեղուկներ։ Շատ դեպքերում հիվանդությունն անցնում է ինքնուրույն՝ մոտ մեկ շաբաթվա ընթացքում։
Ծանր դեպքերում կամ ռիսկի գործոնների առկայության պարագայում կարող է անհրաժեշտ լինել բժշկական միջամտություն։
Տարբերակվում են սեզոնային գրիպի վիրուսների 4 տեսակ՝ A, B, C և D։

Գրիպի ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս վարակված անձի հետ շփումից մոտ 2 օր անց։ Այդ ախտանշանները հետևյալն են․
Հազը կարող է լինել արտահայտված և տևել երկու շաբաթ կամ ավելի։
Շատերի դեպքում ջերմությունը և այլ ախտանշանները անցնում են մեկ շաբաթվա ընթացքում՝ առանց բժշկական միջամտության։ Սակայն գրիպը կարող է հանգեցնել ծանր բարդությունների և մահվան՝ հատկապես բարձր ռիսկի խմբերում։
Ռիսկի խմբում են՝
- հղի կանայք,
- մինչև 5 տարեկան երեխաները,
- տարեցները (հատկապես՝ 65 տարեկանից բարձր),
- քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (սրտի, թոքերի, երիկամների, լյարդի հիվանդություններ, նյութափոխանակության խանգարումներ, նյարդաբանական զարգացման խանգարումներ, արյան հիվանդություններ),
- Իմունասուպրեսիվ վիճակում գտնվող անձինք (ՄԻԱՎ/ՁԻԱՀ, քիմիաթերապիա, ստերոիդային բուժում, չարորակ նորագոյացություններ ունեցողները)։
Բուժաշխատողները ևս համարվում են վարակման բարձր ռիսկի խմբում գտնվողներ և կարող են նպաստել վիրուսի տարածմանը։ Նրանց պատվաստումը կարևոր է ինչպես իրենց, այնպես էլ՝ հիվանդների պաշտպանության համար։
Գրիպը կարող է սրել առկա քրոնիկ հիվանդությունները և ծանր դեպքերում հանգեցնել թոքաբորբի, սեպսիսի և այլ լուրջ հետևանքների։
Ծանր ախտանշանների կամ ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։
։

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» բժիշկ-վարակաբան, մանկական բաժնի վարիչ Անահիտ Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց՝ լաբորատոր հաստատումները ցույց են տալիս, որ Հայաստանում տարածված է A տիպի գրիպը, որն ունի տարբեր շտամներ, ենթատեսակներ։
Ըստ վարակաբանի՝ գրիպով հիվանդների շրջանում հիմնականում բարձր ջերմություն է նկատվում․ ընդ որում՝ ջերմությունը չի ենթարկվում ջերմիջեցնողներին․ կայուն պահպանվում է մինչև 39-40 աստիճան սանդղակով, նկատվում է արտահայտված մկանացավ, գլխացավ, աչքերն արյունալցված են լինում։
Գրիպի դեպքում սկզբնական շրջանում քթահոսությունը բնորոշ չէ. սկզբում չոր հազ է նկատվում։
Երեխաների դեպքում հազվադեպ դիտվում են նաև ցանային էլեմենտներ, փորլուծություն։ Հատկապես մկանացավն ու ջերմության կտրուկ բարձրացումն են առավելապես նկատվում են հե՛նց A տիպի գրիպ ունեցողների շրջանում։
Հայաստանում տարածված A տիպի գրիպին հատուկ ախտանշանները դիտվում են 5-7 օր, երբեմն էլ՝ 10։ Բայց, գոյություն ունի սպեցիֆիկ բուժում․ եթե վարակվելուց հետո մինչև 48 ժամի ընթացքուն սկսվի հակավիրուսային բուժում գրիպի դեմ, ապա այն կարող է շատ արդյունավետ լինել ու գրիպին հատուկ երևույթները հնարավորինս արագ հետ են նահանջում։
Ա. Առաքելյանը բացատրում է՝ օրինակ՝ կորոնավիրուսը ևս շնչառական վիրուս է, բայց դրա դեպքում ջերմությունն այդպես կտրուկ՝ 39-40 աստիճանի չի հասնում, այդպիսի արտահայտված մկանացավ չի լինում։ Կորոնավիրուսին ավելի բնորոշ է քթահոսությունը, համի ու հոտի զգացողության կորուստը, ընդհանուր թուլությունը.
«Հատկապես երեխաների դեպքում պետք է աչալուրջ լինել։ Երբ ջերմությունը 2-3 օր չի ենթարկվում ջերմիջեցնողներին, երեխայի ինքնազգացողությունը չի լավանում, հարկ է անմիջապես դիմել բժշկի, քանի որ գրիպը և առհասարակ շնչառական մի շարք վիրուսներ կարող են առաջացնել բարդություններ»,- մանրամասնում է Անահիտ Առաքելյանը։

Սուր շնչառական վարակների բարդությունները կարող են լինել թոքային և ոչ թոքային: Թոքային բարդություններից են՝ թոքաբորբը, իսկ ոչ թոքային բարդություններից են՝ ականջաբորբը, կոնյուկտիվիտը, մենինգիտը, մենինգոէնցեֆալիտը:
Բարդություններից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս պատվաստվել սեզոնային գրիպի դեմ և ժամանակին դիմել բժշկի՝ համապատասխան օգնություն ստանալու նպատակով:
Իսկ ե՞րբ պետք է դիմել բժշկի, վարակաբանն ասում է, որ, սովորաբար, շուտ պետք է դիմել մինչև 1 տարեկան երեխաների ու ռիսկի խմբում գտնվողների դեպքում.
«Հատկապես այն դեպքերում, երբ երեք օր ջերմությունը պահպանվում է ու չի ենթարկվում ջերմիջեցնողներին, պետք է բժշկի դիմել։ Իսկ միջին տարիքի մարդկանց դեպքում, որոնք չունեն այլ հիվանդություններ, երբեմն առանց որևէ դեղորայքի 3-5 օրում հիվանդության ախտանշանները նահանջում են և անգամ այդ հակավիրուսային դեղերի կարիքը չի լինում»,- նշում է Անահիտ Առաքելյանը։
Նա ևս ընդգծում է՝ պատվաստումներ կատարելը շատ արդյունավետ է։ Պատվաստվելուց հետո՝ երեք շաբաթ անց, հակամարմիններ են ձևավորվում, կայուն իմունիտետը է արդեն ձևավորվում է, և մարդը կարողանում է հնարավորինս խուսափել գրիպից։
Մասնագետը խորհուրդ է տալիս հատկապես փակ ու մարդաշատ տարածություններում դիմալ կրել, որը ևս էապես նվազեցնում է գրիպով վարակվելու հավանականությունը, իսկ ծնողներին հորդորում է՝ եթե երեխան հիվանդ է գրիպով, պետք է նրան դպրոց կամ մանկապարտեզ չուղարկել, սպասել, որ նա ամբողջովին կազուրվի։
։

Առողջապահության նախարարության՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» տրամադրած տվյալների համաձայն՝ 2023-2024 թվականներին Հայաստանում սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 170 000 մարդ, որից՝ 28777 երեխա: 2024-2025թթ ընթացքում սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 190000 մարդ, որից՝ 32320 երեխա:
2025-2026թթ ընթացքում՝ 2025 թվականի նոյեմբերի 21-ի դրությամբ սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 143828 մարդ, որից՝ 6166 երեխա:
Այսինքն՝ բնակչության մոտ 5-6%-ը։
Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից» մեզ հայտնել են, որ Հայաստանում սեզոնային գրիպի դեմ կիրառվում է «Վաքսիգրիպ-տետրա» քառավալենտ պատվաստանյութը, որի արտադրողն է «Սանոֆի պաստեր» ընկերությունը (Ֆրանսիա):
«Սեզոնային գրիպի դեմ պատվաստում կարող են ստանալ ՀՀ քաղաքացիները և հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները կամավոր սկզբունքով՝ պետական պատվերի շրջանակներում: Առաջնահերթությունը տրվում է ռիսկի խմբերին (հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 և բարձր տարիքի անձինք, մինչև 64 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, սոցիալական պաշտպանության հաստատություններում, հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ, զորակոչի ենթակա անձինք, զինծառայողներ)»,- հայտնել են ՀՎԿԱԿ-ից։
Հայաստանում սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են կամավոր սկզբունքով՝ պետական պատվերի շրջանակներում՝ անկախ հաշվառման կազմակերպությունից և քաղաքացիությունից՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, աշխատավայրում՝ շարժական պատվաստումային խմբերի միջոցով, իսկ մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը՝ նաև հանրային վայրերում՝ շարժական պատվաստումային կետերում, շարժական պատվաստումային խմբերի միջոցով:
«ՀՎԿԱԿ»-ից հայտնում են՝ սեզոնային գրիպի դեմ պատվաստումն անհրաժեշտ է ստանալ ամեն սեզոնին՝ 1 անգամ, նախորդ սեզոնի պատվաստումից առնվազն 4 շաբաթ հետո:
։
Սուր շնչառական վարակներով չհիվանդանակու և բարդություններից խուսափելու նպատակով «ՀՎԿԱԿ»-ից խորհուրդ նաև են տալիս․