
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մարդասիրական օգնության դեղեր և օպտիկական ակնոցներ է հատկացրել առողջության առաջնային պահպանման օղակին և մասնագիտացված բժշկական կազմակերպություններին, որոնք ստացվել են «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից:
Բժշկական հաստատություններում մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Արմեդ էլեկտրոնային համակարգի «Մարդասիրական օգնության դեղերի մնացորդ» դարանում։
Անցնելով Ձեր հաշվառման բժշկական կազմակերպության անվան հղումով, կարող եք գտնել տվյալ կազմակերպությունում առկա մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի մնացորդները` տվյալ օրվա դրությամբ, ինչը պարբերաբար թարմացվում և համալրվում է նոր դեղերով:
Մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի ցանկին կարող եք ծանոթանալ` այստեղ։