l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Անվտանգ սնունդ
  • Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցրել է «Ջերմուկի» ներմուծումն ու շրջանառությունը
Հայտնաբերվել է թունավոր խաղալիք
29.04.2026
Եղանակը կցրտի, սպասվում են տեղումներ
05.05.2026
Ցույց տալ բոլորը

Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցրել է «Ջերմուկի» ներմուծումն ու շրջանառությունը

29.04.2026
Բաժիններ
  • Անվտանգ սնունդ
  • ԵԱՏՄ
  • Տնտեսություն
Թեգեր
  • ԵԱՏՄ
  • Կասեցումներ
  • ներմուծում
  • ջերմուկ
  • Տնտեսություն

● Աննա Սարգսյան

Երեկ՝ ապրիլի 28-ին, Ռուսաստանի «Ռոսպոտրեբնադզորը» (Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայություն, հեղ.) հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու գազավորված ջրի ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում։

Գերատեսչության տվյալներով՝ ջրի որոշ խմբաքանակներում հայտնաբերվել է հիդրոկարբոնատի իոնների, քլորիդների և սուլֆատների չափազանց մեծ քանակություն։

«2026 թվականի ապրիլի 28-ից Ռոսպոտրեբնադզորը սահմանել է ժամանակավոր սանիտարական միջոց՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում «Ջերմուկ» բնական հանքային բուժիչ-սեղանի խմելու գազավորված ջրի ներմուծման և շրջանառության դադարեցման վերաբերյալ՝ հետևյալ արտադրության ամսաթվերով՝ 17.02.2026, 05.03.2026, 13.03.2026, 12.01.2026, 18.11.2025, 19.02.2026, 24.11.2025, 27.03.2026, 10.01.2026, 22.11.2025, 23.10.2025», — նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

«Ռոսպոտրեբնադզորը» նաև ընդգծել է, որ նշված արտադրանքը «չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկատվությանը», ինչը խախտում է ՄՄ 044/2017 տեխնիկական կանոնակարգի 3-րդ բաժնի 10-րդ կետի պահանջները՝ «Փաթեթավորված խմելու ջրի, ներառյալ բնական հանքային ջրի, անվտանգության մասին»։

«Ջրում հայտնաբերվել է հիդրոկարբոնատի իոնների, քլորիդների և սուլֆատների չափազանց մեծ քանակություն։ Արտադրանքի բուժական հատկությունների մասին մոլորեցնող տեղեկատվությունը կարող է հանգեցնել անարդյունավետ բուժման և առողջության վատթարացման», — հատված «Ռոսպոտրեբնադզորի» հայտարարությունից։

Բացի այդ, մարդկանց առողջությանը հնարավոր վնաս հասցնելու ռիսկը կանխելու նպատակով «Ռոսպոտրեբնադզորը» տեղեկատվություն է փոխանցել «Օպերատոր-ЦРПТ» ընկերությանը՝ որպեսզի Ռուսաստանի տարածք ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը ժամանակավորապես կասեցվի պետական մոնիթորինգի համակարգի միջոցով, որը վերահսկում է պարտադիր մակնշմամբ ապրանքների շրջանառությունը։

Հիդրոկարբոնատները, քլորիդները և սուլֆատները հանքային ջրի բնական բաղադրիչներ են, սակայն դրանց չափազանց բարձր կոնցենտրացիան կարող է վկայել ջրի քիմիական կազմի շեղման մասին։

Նման շեղումները որոշ դեպքերում կարող են ազդել ջրի բուժիչ հատկությունների վրա և առողջության համար ստեղծել հնարավոր ռիսկեր՝ հատկապես երկարատև օգտագործման դեպքում։

Նշենք, որ երեկ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել էր, որ ՌԴ համապատասխան պատկան մարմիններից՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ից կամ «Ռոսսելխոզնադզորից» (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն), պաշտոնական որևէ տեղեկություն՝ գրություն, «խնդրո առարկայի վերաբերյալ առայժմ չի ստացել». 

«Ձեռնարկվում են միջոցներ իրավիճակը պարզաբանելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Արդյունքները կհրապարակվեն»,-նշել էր ՍԱՏՄ-ն։

Share
6

Տես նաև

08.05.2026

«Նարինե» արտադրանքում խմորասնկերը գերազանցել են նորման


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ՝ կարկուտ
    11.05.2026
  • 0
    «Նարինե» արտադրանքում խմորասնկերը գերազանցել են նորման
    08.05.2026
  • 0
    Աղիքային ցուպիկ «Panatsea» ընկերության որոշ ապրանքներում. փորձաքննության արդյունքները
    07.05.2026
  • 0
    24 ժամ ջուր չի լինի Լոռու մարզի որոշ հատվածներում
    06.05.2026
  • 0
    Եղանակը կցրտի, սպասվում են տեղումներ
    05.05.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղ դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խախտումներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց սպառողների իրավունք վեոլիա ջուր քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co