l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Առողջապահություն
  • Առողջապահության նախարարությունն իր վերահսկողությունից դուրս է համարում չգրանցված նիհարեցնող կապսուլաները
anvtangsnund.am-ի հրապարակման հիման վրա պետական վերահսկողություն կիրականցվի թուրքական «Efsun form» ապրանքը ներմուծողի մոտ
18.07.2025
Հուլիսի 21-25-ին սպասվում է մինչև 40°C ջերմային ֆոն
21.07.2025
Ցույց տալ բոլորը

Առողջապահության նախարարությունն իր վերահսկողությունից դուրս է համարում չգրանցված նիհարեցնող կապսուլաները

21.07.2025
Բաժիններ
  • Առողջապահություն
  • Լրահոս
  • Հասարակություն
Թեգեր
  • Առողջապահություն
  • դեղամիջոց
  • նիհարեցնող միջոցներ

● Ալյոնա Հայրապետյան

«Անվտանգ սնունդ» կայքը վերջերս հոդված էր հրապարակել  հայկական դեղատներում և սոցցանցերում վաճառվող թուրքական «Efsun form» նիհարեցնող միջոցների մասին, որոնք չունեն գրանցում ո՛չ որպես կենսաբանական ակտիվ հավելում (վերահսկում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՍԱՏՄ), ո՛չ որպես դեղամիջոց (վերահսկում է Առողջապահության նախարարությունը, հեղ.): 

ՍԱՏՄ-ն օրերս հայտնել է, որ պետական վերանհսկողություն կիրականացնեն հրապարակման հիման վրա, մինչդեռ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նշված հարցն իր իրավասություններից դուրս է։

 

 

«Անվտանգ սնունդ» կայքը հուլիսի 3-ին հոդված էր հրապարակել և պարզել, որ հայկական դեղատներում և սոցիալական ցանցերում վաճառվում են գրանցում չունեցող թուրքական նիհարեցնող «Efsun Form» թեյը, սուրճը և նույնանուն  կապսուլաները: 

Դրանք ներկայացվում են՝ որպես «բնական», «ապահով» ու «արդյունավետ» միջոցներ, որոնք «այրում են ճարպը, բարելավում նյութափոխանակությունը և տալիս թեթևության զգացում»: Որոշ ինստագրամյան ու ֆեյսբուքյան էջեր խոստանում են, որ նիհարեցնող միջոցներն օգնում են նիհարել 4-6 կգ, որոշները՝ 6-9 կգ՝ մեկ ամսում: 

«Efsun form» ապրանքատեսակները Հայաստան է ներմուծում և իրեն պաշտոնական ներկայացուցիչ է անվանում «Աիդա Արիսյան Սամվելի» ԱՁ-ն: 

«Որ հետո քաշը չավելանա, թեյից հետո հաճախորդներին խորհուրդ եմ տալիս կապսուլան կամ սուրճը, ինքը լավ պահում է: Թեյը խմեք, վերջացրեք, կարող եք հետո կապսուլան խմել: Կապսուլայով էլ են իջնում, բայց կապսուլայով, սովորաբար, իջած քաշը պահում են: Կապսուլան քաշը պահողն ա»,- այսպես ասաց մեզ  հետ հեռախոսազրույցի ընթացքում Աիդա Արիսյանը՝ խորհուրդ տալով նախ նիհարել թեյի միջոցով, որից հետո փորձել խմել դեղապատիճները. 

Քանի որ վաճառվող միջոցներից մեկը նաև դեղապատիճով էր  և պատշաճ չէր փորձաքննվել, հայտնի չէր դրա դոզավորումը, որպեսզի պարզ լինի՝ այն դե՞ղ է, թե՞ կեսնաբանական ակտիվ հավելում, մենք դիմել էինք Առողջապահության նախարարություն՝ խնդրելով պարզել, թե «Efsun Form» դեղապատիճներն ինչ են, քանի որ գրանցված չեն ո’չ որպես դեղ, ո’չ որպես կենսաբանական ակտիվ հավելում, սակայն ազատ վաճառվում են նաև դեղատներում։

Ի պատասխան՝ Առողջապահության նախարարությունը պարզապես հայտնել էր, որ իր իրավասությունների շրջանակում է միայն դեղերի շրջանառությունը: Այնուհետև, հղում անելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքին, բացատրել էր, թե ինչ է դեղը: 

Մենք նաև հետաքրքրվել էինք՝ նշված հարցի շրջանակում, հանրային առողջության ապահովման նպատակով ի՞նչ գործողություններ է նախատեսում իրականացնել նախարարությունը, քանի որ դեղատներում վաճառվող չգրանցված նիհարեցնող միջոցները (կապսուլաները) պատշաճ չփորձաքննված չէն, հայտնի չէ՝ ինչ նյութեր են պարունակում։

Այս հարցին էլ Առողջապահության նախարարությունը արձագանքել էր՝ հղում անելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքի մեկ այլ հոդվածի. 

«Օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ դեղերի շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնում է ՀՀ կառավարության լիազորած՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը»: 

Share
28

Տես նաև

09.03.2026

Հայտնաբերվել է քաղցկեղի բուժման կեղծ դեղ


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Հայտնաբերվել է քաղցկեղի բուժման կեղծ դեղ
    09.03.2026
  • 0
    Սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով
    09.03.2026
  • 0
    Հայաստանը շաքարեղեգի հումք կներմուծի առանց մաքսատուրքի
    04.03.2026
  • 0
    Կասեցվել է «Կարասի» ևս մեկ մասնաճյուղի գործունեությունը
    04.03.2026
  • 0
    24 ժամ ջուր չի լինի Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում
    03.03.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Լոռի Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց սպառողների իրավունք վեոլիա ջուր տեխկանոնակարգ քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co