

Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0 ծածկագրին դասվող ցորենի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում։
Ըստ այդմ՝ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք կսահմանվի ցորեն ապրանքատեսակի նկատմամբ:
Նշվում է, որ որոշումն ուղղված է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Ըստ հիմնավորման՝ նշված ապրանքատեսակի մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։
Որոշմամբ սահմանվող արգելքը չի տարածվելու ՀՀ ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ՀՀ-ից արտահանվող ապրանքների վրա։