

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՍԱՏՄ տեսուչների հսկողությամբ ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի` Հայաստան ներկրված որոշ խմբաքանակ։
Ոչնչացման պատճառն այն է, որ, Ռուսաստանի Դաշնությունից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքների համաձայն, մանկական սննդի չոր, արագ լուծվող կաթնային և կաթնաթթվային խառնուրդների խմբաքանակներում հայտնաբերվել է վտանգավոր տոքսինի հնարավոր առկայության ռիսկ։
m
Իրականացված վերահսկողության արդյունքում որոշում է կայացվել սահմանված կարգով ոչնչացնել մոտ 9700 կգ ընդհանուր քաշով խմբաքանակը` պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, առաջնային համարելով հանրային առողջությունը, շարունակում է վերահսկողական միջոցառումներ իրականացնել թե ներկրվող, թե տեղական արտադրության պարենային մթերքի շուկայում` ապահովելով սպառողի համար անվտանգ սննդամթերք։
։
։