l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Անվտանգ սնունդ
  • «Ուրիշը խախտում անի, մեզ տուգանեն». «Իգիթը» պատրաստվում է դատարան դիմել
Հայաստանում 7-9 տարեկան երեխաների 12,6%-ը ճարպակալում ունի
05.12.2023
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
07.12.2023
Ցույց տալ բոլորը

«Ուրիշը խախտում անի, մեզ տուգանեն». «Իգիթը» պատրաստվում է դատարան դիմել

06.12.2023
Բաժիններ
  • Անվտանգ սնունդ
Թեգեր
  • Պանիր
  • Սնունդ

● Տաթև Խաչատրյան

Երեկ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարություն էր տարածել, որտեղ հայտնել էր, որ  «Իգիթ»  ընկերությունն անբարեխիղճ մրցակցություն է իրականացնում և մոլորեցնում հանրությանը՝ վաճառելով կեղծված ապրանք, ինչի համար որոշում էր կայացվել տուգանել ընկերությանը շուրջ 32 մլն դրամով։ 

ՄՊՀ-ն, մասնավորապես, նշել էր, որ պանրի և պանրային արտադրանքի շրջանառության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերել է, որ 

  • «Իգիթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բուսական յուղի առկայությամբ ապրանքն իրացվել է որպես «Լոռի» տեսակի պանիր։ 
  • Ապրանքն իրացվել է առանց պիտակի։ 
  • Ապրանքն իրացվել է դրա մակնշվածքում անվանման, «Պարունակում է բուսական յուղեր» տեղեկատվության և արտադրող ընկերության մասին տվյալների բացակայությամբ։

««Իգիթ» ՍՊԸ-ն առևտրային ցանցերին ապրանքի իրացումը կազմակերպել է միջնորդավորված՝ անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանի միջոցով՝ արդյունքում թույլ տրված խախտումները վերագրելով այդ անհատ ձեռնարկատիրոջը»։

ՄՊՀ հայտարարությունից

Այսօր «Իգիթ» ընկերության մենեջեր Արամ Կռոյանը դիմել էր anvtangsnund.am-ին՝ հայտնելով, որ իրենք համաձայն չեն ՄՊՀ որոշման հետ և պատրաստավում են դիմել դատարան։ 

«Այս պահին գործը փաստաբանների մոտ է, պատրաստվում է, որ դիմենք դատարան»,-ասաց նա։

Ա. Կռոյանը նշում է, որ իրենք «ընդհանրապես կապ չունենք այդ ապրանքի հետ». նա պնդում է, որ իրենք ապրանքը վաճառել են ոչ որպես պանիր, այլ՝ որպես պանրային մթերք (պանրային մթերքում թույլատրվում է բուսական յուղ օգտագործել, հեղ.), իսկ արդեն գնորդն այն վերապիտակավորել է՝ որպես «պանիր»։ 

«Մենք ապրանքը վաճառել ենք Ավետիք Հակոբյանին, պիտակը մթերքի պիտակ է եղել (պանրային մթերք, հեղ.) փաստաթուղթը մթերք է եղել, ինքը (Ա. Հակոբյանը, հեղ.) տարել է, էտիկետկա է փոխել, վրեն պանրի էտիկետկա է կպցրել, ընդ որում՝ «Իգիթ» էլ չի եղել փակցված, ապրանքի փաթեթավորումն էլ մերը չի եղել»,-նշում է Ա. Կռոյանը՝ դժգոհելով, որ «այնպես են ներկայացնում, որ իրենք Ավետիք Հակոբյանի միջոցով են այդ ապրանքն իրացրել».

«Մենք այդ գործի հետ ընդհանրապես կապ չունենք, այդ խախտումը, որը հայտնաբերվել է, կատարել է Ավետիք Հակոբյանը, որը կապ չունի «Իգիթի» հետ. մենք իր հետ փոխկապակցված չենք, ինքն առանձին բիզնես անող անձ է, որ տարբեր մարդկանց հետ է առևտուր անում, մեզ հետ էլ է առևտուր արել, տարել, ուրիշ տեղ ծախել է», -ասաց նա՝ նշելով, որ Ա. Հակոբյանը ՄՊՀ-ում «մեղքը վերցրել է իր վրա», ասել է, որ իր աշխատողն է սխալմամբ «պանրի» պիտակը կպցրել, և այդ ապրանքը գնացել է խանութ։ 

Մենեջերն ասում է, որ ՄՊՀ-ն հենց այդ իրացվող ապրանքն է գտել, տուգանել է Ավ. Հակոբյանին, ապա 6 ամիս անց՝ իրենց՝ «Իգիթ» ընկերությանը։ 

Այն հարցին՝ արդյոք առաջին անգամ էին աշխատում նշված տնեսվարողի՝ Ավ. Հակոբյանի հետ,  Ա. Կռոյանն ասաց, որ ոչ, բայց իրենք հարյուրավոր մարդկանց հետ են աշխատում և չգիտեն, թե իրենց ապրանքը գնելուց հետո մարդիկ ինչպես են վերավաճառում. 

«Մեզ չի էլ հետաքրքրում՝ այդ մարդն ապրանքն առավ, տարավ թափե՞ց, թե՞ ծախեց, թե՞ կերավ. մենք իրացրել ենք այդ ապրանքը, դարձել է գնորդի սեփականությունը, վերջ,-ասում է մենեջերը։- Այս ամենի մեջ աբսուրդն այն է, որ ուրիշն ինչ-որ բան անի, մեզ տուգանեն»։

Հետաքրքրվեցինք՝ բացի ՄՊՀ-ից, Ավ. Հակոբյանի դեմ նույնպե՞ս պատրաստվում են հայց ներկայացնել դատարան` «ապրանքը կեղծելու համար», Ա. Կռոյանն ասաց, որ դեռ պետք է որոշեն, իսկ կշարունակեն արդյոք այս դեպքից հետո  աշխատել այդ տնտեսվարողի հետ, թե ոչ, չգիտեն, բայց եթե աշխատեն էլ՝ «վերապահումներով և զգուշությամբ»։

 

 

 

Share
38

Տես նաև

Լուսանկարը՝ ընկերության էջից

28.10.2025

3 հոգի թունավորվել է «Ֆրայ Դեյ» սրճարանում հավի մսով պիցցա ուտելուց հետո


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

  • Facebook
  • Instagram
  • Telegram
  • WhatsApp
  • YouTube

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ

Վերջին լուրեր

  • 0
    Հայաստանն ու Հնդկաստանը կհամագործակցեն դեղագործության և առողջապահական ոլորտում
    08.11.2025
  • 1
    Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային
    08.11.2025
  • 1
    «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել
    07.11.2025
  • 0
    Բրիտանացի մասնագետները կօգնեն Հայաստանին զարգացնել դոնորական փոխպատվաստման համակարգը
    05.11.2025
  • 1
    Ժամկետանց թունաքիմիկատներ, թերի վերահսկողություն, անկանոն կիրառում. ինչ է պատմում Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը
    05.11.2025
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

  • 07.11.2025

    Արմինե commented on «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել

  • 05.11.2025

    Սահակ commented on Ժամկետանց թունաքիմիկատներ, թերի վերահսկողություն, անկանոն կիրառում. ինչ է պատմում Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը

ԹԵԳԵՐ

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ ԵՄ Լոռի Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղետ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում վեոլիա ջուր տաշիր պիցա քաղցկեղածին
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2025 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co