l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Լրահոս
  • Սննդային թափոններ. ինչպես կրճատել, ազդեցությունը հանրային առողջության, շրջակա միջավայրի վրա
ՍԱՏՄ-ն 13 մշակաբույսերի նմուշառում է իրականացնելու ԳՁՕ-ների, պեստիցիդների, նիտրատների և ծանր մետաղների փորձաքննության համար
17.09.2024
Ոսկեգույն ստաֆիլակոկ, աղիքային ցուպիկ և սալմոնելա շաուրմայում. հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
23.09.2024
Ցույց տալ բոլորը

Սննդային թափոններ. ինչպես կրճատել, ազդեցությունը հանրային առողջության, շրջակա միջավայրի վրա

23.09.2024
Բաժիններ
  • Լրահոս
  • Հանրային առողջություն
Թեգեր
  • բնապահպանությունն
  • սննդային թափոններ

● Աննա Սարգսյան

Ամեն տարի արտադրված սննդի մոտ 1/3-ը վերածվում է թափոնի, այդ իսկ պատճառով սննդային թափոնների կրճատումը վերջին շրջանում դարձել է արդիական խնդիր. այն բացասաբար է ազդում ինչպես տնտեսության,  այնպես էլ՝ հանրային առողջության վրա։ 

Այս նյութում կփորձենք հասկանալ՝ ինչու է կարևոր նվազեցնել սննդային թափոնները և ինչպես է դա ազդում  հանրային առողջության, շրջակա միջավայրի աղտոտման վրա, որն է սննդային թափոնների «դրական կողմն» ու ինչպես դրանք ճիշտ կառավարել։

 

 

Սննդային թափոնների ծավալներն ու դրանց առաջացման պատճառները

Ըստ ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ, FAO, Food and Agriculture Organization) տվյալների՝ աշխարհում տարեկան մոտ 1.3 միլիարդ տոննա սնունդ կորսվում կամ վատնվում է, ինչը կազմում է արտադրած ամբողջ սննդի մոտ մեկ երրորդը։

Սննդային թափոնը (food waste) այն սնունդն է, որը նախատեսված էր սպառման համար, սակայն չի օգտագործվում կամ վերացվում է արտադրական կամ սպառման փուլերում՝ չհասնելով մարդկանց սեղանին։ Սննդային թափոնները կարող են առաջանալ ճիշտ չկիրառված կամ ավելացած բերքից, սննդի ոչ պատշաճ պահպանումից կամ մեծ քանակությամբ ավելորդ գնումներից։

Սննդային թափոնները բացասաբար են ազդում ոչ միայն տնտեսության, այլև շրջակա միջավայրի և հանրային առողջության վրա։

Սննդի վատնումի հիմնական պատճառներից են.

  • Անարդյունավետ արտադրական մեթոդները, երբ բերքի զգալի մասը կորսվում է նախքան շուկա հասնելը։
  • Տրանսպորտային և պահպանման խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել սննդի թանկացման կամ փչացման։
  • Սպառողական «ագահությունը». մեծ քանակով սնունդ գնելը, որի մի մասն անխուսափելիորեն դառնում է թափոն։

 

 

Սննդային թափոնների ազդեցությունը հանրային առողջության և շրջակա միջավայրի վրա

 

Սննդային թափոնները կարող են ունենալ մի շարք առողջական վտանգներ, ինչպիսիք են՝ սննդային թունավորումները, աղտոտված սննդի տարածումը և վարակիչ հիվանդությունների ավելացումը։ Սննդի ոչ պատշաճ պահպանումը կամ տեղափոխումը կարող են նպաստել վտանգավոր մանրէների զարգացմանն ու բազմացմանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) տվյալների համաձայն՝ ամեն տարի մոտ 600 միլիոն մարդ (աշխարհի բնակչության մոտ 10%-ը) տուժում է աղտոտված սննդից առաջացած հիվանդություններից, որոնցից 420,000-ը մահանում են։

Այս մահերի զգալի մասը պայմանավորված է սննդի ոչ պատշաճ պահպանմամբ կամ արտադրական գործընթացների խախտմամբ։ Աղտոտված սնունդն էլ իր հերթին կարող է լինել սննդային թափոնների սխալ կառավարման արդյունք։

«Հանրային առողջապահության Հարվարդի դպրոցի» (Harvard School of Public Health) կողմից իրականացված հետազոտությունը նույնպես վկայում է, որ սննդային թափոնները առաջացնում են ոչ միայն տնտեսական վնասներ, այլև նպաստում են սննդային թունավորումների և վարակների տարածմանը։ Հետազոտության մեջ նշվում է, որ առողջապահական համակարգերը հաճախ ծանրաբեռնված են սննդային թունավորումներով պայմանավորված հիվանդություններով, ինչն էլ իր հերթին ազդում է պետության բյուջեի վրա։

Եվրոպական հանձնաժողովի Համատեղ հետազոտությունների կենտրոնի (European Commission’s Joint Research Centre) իրականացված հետազոտության համաձայն՝ սննդի թափոնների նվազեցումը կարող է նպաստել սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի և այլ քրոնիկ հիվանդությունների տարածման կանխարգելմանը, քանի որ սննդային թափոններն ու կորուստը հաճախ պայմանավորված են սննդի որակով, դրա մեջ եղած վնասակար մանրէների  և քիմիական նյութերի բարձր քանակությամբ։

Վերջերս արված որոշ հետազոտություններ, սակայն, փորձում են սննդային թափոնների «դրական կողմը» գտնել. օրինակ, ամերիկյան բժշկության ազգային գրադարանում (National Library of Medicine, աշխարհի ամենամեծ կենսաբժշկական գրադարանը, հեղ.) 2024թ. սեպտեմբերի 14-ին հրապարակված՝ «Սննդային թափոնների օգտագործման չբացահայտված հնարավորությունները սննդամթերքի մշակման մեջ սրտանոթային առողջության համար» («Unexplored Opportunities of Utilizing Food Waste in Food Product Development for Cardiovascular Health») հետազոտության համաձայն՝ սննդի թափոնները կարող են հարուստ լինել կարևոր սննդանյութերով, ինչպիսիք են՝ վիտամինները, հանքանյութերը, ֆենոլային միացությունները, լիպիդները և կենսաակտիվ պեպտիդները, որոնք կարող են վերամշակվել և դառնալ պիտանի սննդամթերք: 

Եվ սննդակարգում այնպիսի բաղադրիչների կիրառումը, ինչպիսիք են՝ մրգերի և բանջարեղենի մածուկը, հացահատիկի թեփը և շիճուկային սպիտակուցը, կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը, հատկապես ռիսկայի գոտում գտնվող մարդկանց մոտ, քանի որ դրանց շնորհիվ, ըստ հետազոտության, «կբարելավի լիպիդային պրոֆիլը, կնվազի արյան ճնշումը, կկարգավորվեն գլյուկոզայի և ինսուլինի մակարդակը, կքչանան բորբոքումները» և այլն։ 

Լիպիդային պրոֆիլ — արյան թեստերի տեսակ է, որն օգտագործվում է արյան լիպիդների (օրինակ՝ խոլեստերինի և տրիգլիցերիդների) կոնցենտրացիաների անոմալիաները հայտնաբերելու համար։ Այս թեստի արդյունքները կարող են բացահայտել որոշակի գենետիկ հիվանդություններ և կարող են որոշել սրտանոթային հիվանդությունների, պանկրեատիտի որոշ ձևերի և այլ հիվանդությունների մոտավոր ռիսկերը։

Այնուամենայնիվ, հեղինակներն ընդգծում են, որ այս ոլորտում առկա հետազոտությունները սահմանափակ են, և այս «պնդումները հաստատելու համար ավելի համապարփակ և երկարաժամկետ ուսումնասիրությունների անհրաժեշտություն կա»: 

Շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագրի (UNEP, United Nations Environment Programme) զեկույցները վկայում  են, որ սննդային թափոնները նաև նպաստում են վնասակար գազերի արտանետմանը, ինչն «ավելացնում է գլոբալ տաքացման ռիսկերը»։

Օրինակ, ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների 8-10%-ը կապված է հենց չսպառվող սննդի հետ:

«Սննդի թափոնների կրճատումը մանրածախ, սննդի սպասարկման և տնային տնտեսությունների մակարդակով կարող է բազմակողմանի օգուտներ ապահովել ինչպես մարդկանց, այնպես էլ մոլորակի համար»,-նշված է UNEP «Food Waste Index Report 2021» զեկույցում։

Մթնոլորտային փոփոխություններն իրենց հերթին մեծացնում են մանրէների տարածումը, որոնք կարող են վնասակար լինել մարդու առողջության համար։

FAO-ի և UNEP-ի համատեղ հետազոտություններում նշվում է, որ սննդային թափոնների կրճատումը պահանջում է՝

  • Սպառողների իրազեկության բարձրացում՝ սնունդը ճիշտ օգտագործելու համար։
  • Արդյունավետ պահպանման համակարգերի ներդրում՝ սննդի փչացումը կանխելու համար։
  • Խելամիտ արտադրական մեթոդների կիրառում` բերքի կորուստը նվազեցնելու համար։

Սրանք, ըստ հետազոտության, ոչ միայն կարևոր են սննդային անվտանգության բարելավման համար, այլև կարող են ապահովել հանրային առողջության ավելի երկարաժամկետ պաշտպանություն։

Բացի այդ, սննդի արդյունավետ օգտագործումը կարող է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները՝ նպաստելով շրջակա միջավայրի աղտոտման նվազմանը։

 

Ինչպես ճիշտ կառավարել սննդային թափոնները. հետազոտություններ

Սննդային թափոնների կրճատումն ու ճիշտ կառավարումը հանրային առողջության պահպանման և շրջակա միջավայրի պաշտպանման կարևոր գործոններ են։ Միջազգային հետազոտությունները ցույց են տալիս, որ թափոնների ճիշտ կառավարումը կարող է զգալիորեն նվազեցնել սննդի աղտոտման ռիսկերը, ինչպես նաև՝ սննդի պակասի խնդիրները։

UNEP-ի զեկույցի համաձայն՝ տարեկան սննդային թափոնների մեծ մասը կարող է կանխվել ճիշտ պլանավորման, սպառման և վերամշակման ռազմավարությունների միջոցով (Food Waste Index Report 2021 UNEP)։

Մի քանի խորհուրդ՝ ինչպես կառավարել սննդային թափոնները.

  1. Պլանավորում և գնումների կառավարում
    Սննդի ճիշտ պլանավորումը և գնումների չափավորումը կօգնեն կանխել ավելորդ գնումները։ Խանութից գնումներից առաջ ցուցակի կազմումը և նախապես պլանավորումը նպաստում են սննդի կորստի նվազեցմանը։
  2. Պահպանման ճիշտ պայմաններ
    Սննդի ճիշտ պահպանումը կարևոր դեր է խաղում թարմության երկարացման հարցում։ ԱՀԿ տվյալներով՝ պահպանման ժամանակ թերի պայմանները մեծացնում են սննդի աղտոտման ռիսկը, ինչը բացասաբար է ազդում բնակչության առողջության վրա (WHO Global Strategy for Food Safety 2022–2030 WHO)։
  3. Վերամշակում և կոմպոստավորում
    Սննդի մնացորդները և թափոնները հնարավոր է վերամշակել կամ վերածել կոմպոստի՝ դրա միջոցով վերականգնելով սննդանյութերը և նվազեցնելով թափոնների քանակը։ ՊԳԿ-ի զեկույցում նշվում է, որ սննդի վերամշակումը կարող է կանխել սննդի կորուստների 20-30%-ը (Global Food Losses and Food Waste FAO)։

Այս միջոցառումները կարող են նվազեցնել սննդի թափոնների քանակը և դրական ազդեցություն ունենալ ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ հանրային առողջության վրա։

 

 

Օգտագործված նյութերից՝

  1. FAO (Food and Agriculture Organization). Global Food Losses and Food Waste Report.
  2. UNEP (United Nations Environment Programme). Food Waste Index Report 2021.
  3. World Health Organization (WHO). Health and Environmental Impacts of Food Waste.
  4. Harvard School of Public Health. The Global Impact of Food Waste on Health.
  5. European Commission’s Joint Research Centre. Food Waste and Public Health.
  6. National Library of Medicine. Unexplored Opportunities of Utilizing Food Waste in Food Product Development for Cardiovascular Health. 


Share
40

Տես նաև

20.06.2025

Սիգի ձկնկիթի արտահանումը ժամանակավորապես արգելվել է


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մասնագետներ
  • Պարենային ապրանքներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Սիգի ձկնկիթի արտահանումը ժամանակավորապես արգելվել է
    20.06.2025
  • 0
    Նոր դեղամիջոցները դանդաղեցնում են Ալցհայմերը, բայց դեռ անհասանելի են հազարավոր հիվանդների համար
    19.06.2025
  • 0
    Կասեցվել է «Տաշիր պիցցա»-յի մի շարք մասնաճյուղերի գործունեությունը
    19.06.2025
  • 0
    «Էլիտ Շանթ»-ի պաղպաղականերում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ և կաթնայուղի զանգվածային մասի շեղում
    18.06.2025
  • 0
    Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ «Տաշիր պիցցայի» 2 մասնաճյուղում
    18.06.2025
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 06.06.2025

    ՍՏԵԼԼԱ commented on Աղիքային ցուպիկ, ՄԱՖԱՄ, կաթնաթթվային մանրէների շեղում. պաղպաղակի լաբորատոր փորձաքննության արդյունքները

  • 24.02.2025

    Մանուկյան Մ commented on Որդ և բորբոս «Գրանդ Քենդիի» կոնֆետներում. ընկերությունը ստուգայց կկատարի վաճառակետ՝ խնդիրը պարզելու

  • 22.07.2024

    Ռազմիկ commented on Արգելված պտուղ-բանջարեղենը. ի՞նչ վտանգավոր թունաքիմիկատներ են ժամանակին հայտնաբերվել հայկական խնձորում և լոլիկում

Թեգեր

ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ ԵՄ Լոռի Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն ՄՊՀ Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղետ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղագիրք դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք հավի միս ձկնաբուծարան ձու մանկական սնունդ մաֆամ մսամթերք նախագիծ չանախ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սիգ սննդային թունավորում վեոլիա ջուր տաշիր պիցա
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2025 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co