l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • ԵԱՏՄ
  • «Պարունակում է ֆորմալդեհիդ». 2027-ից օծանելիքի և կոսմետիկ արտադրանքի մակնշման պահանջները խստացվում են
Նիտրիտների բարձր քանակ «Մոյա Սեմյա»-յի նրբերշիկներում
15.09.2025
24 ժամ ջուր չի լինի Երևանի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզի որոշ հատվածներում
17.09.2025
Ցույց տալ բոլորը

«Պարունակում է ֆորմալդեհիդ». 2027-ից օծանելիքի և կոսմետիկ արտադրանքի մակնշման պահանջները խստացվում են

15.09.2025
Բաժիններ
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Հասարակություն
Թեգեր
  • Առողջապահություն
  • ԵԱՏՄ
  • կոսմետիկ միջոցներ
  • Հասարակություն
  • Տնտեսություն
  • քաղցկեղածին
  • օծանելիք

● Արամ Սահակյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը փոփոխություններ է կատարել Եվրասիական տնտեսական միության «Օծանելիքի և կոսմետիկ արտադրանքի անվտանգության մասին»՝ ՄՄ ՏԿ 009/2011 տեխնիկական կանոնակարգում։

Մասնավորապես, հստակեցվել են օծանելիքի և կոսմետիկ արտադրանքի բաղադրիչների պահանջները. թարմացվել են արգելված նյութերի ցուցակները, վերանայվել են սահմանափակումներով թույլատրված նյութերը, ինչպես նաև՝ թույլատրված ներկանյութերը, կոնսերվանտները և ուլտրամանուշակագույն ֆիլտրերը։

Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից 12 ամիս անց։

Գլխավոր փոփոխություններից կարելի է առանձնացնել ֆորմալդեհիդի առավելագույն տեսական կոնցենտրացիայի վերաբերյալ նոր պահանջը. եթե նախկինում պիտակի վրա նշումը պարտադիր էր 0.05% շեմից բարձր պարունակության դեպքում, ապա 2027-ից այդ շեմը 50 անգամ նվազեցվում է` դառնալով 0.001%։

Ֆորմալդեհիդը — գազ է, որը լայնորեն օգտագործվում է՝ որպես պահպանիչ և հակամանրէ նյութ։  Կոսմետիկ արտադրանքներում և օծանելիքում այն հիմնականում հանդիպում է կոնսերվանտների տեսքով՝ մանրէների աճը կանխելու համար։

ԻՆՉՈՒ Է ԿԻՐԱՌՎՈՒՄ

Շատ շամպուններ, լաքեր, եղունգների ներկեր և կոսմետիկ միջոցներ պարունակում են ֆորմալդեհիդ կամ ֆորմալդեհիդ արձակող միացություններ։ Դրանք երկարացնում են արտադրանքի պահպանման ժամկետը։

Ի՞նչ վտանգներ են կապված դրա հետ

  • Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը (WHO) և Քաղցկեղի միջազգային հետազոտական գործակալությունը (IARC) ֆորմալդեհիդը դասակարգում են որպես մարդկանց համար հաստատված քաղցկեղածին նյութ (Group 1 carcinogen, կան գիտականորեն հաստատպված ապացույցները, որ նյութը քաղցկեղ է առաջացնում)։

  • Բարձր մակարդակի երկարատև ազդեցությունը մեծացնում է կոկորդի քաղցկեղի և լեյկոզի հավանականությունը։

  • Նյութը կարող է առաջացնել նաև մաշկի գրգռում, ալերգիկ ռեակցիաներ և շնչառական խնդիրներ։

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄԸ ՄԱԿՆՇՄԱՆ ՎՐԱ

Նույնիսկ փոքր քանակները որոշ մարդկանց մոտ կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիա։ Դրա համար էլ ԵՄ-ում և այլ երկրներում ընդունված է պարտադիր նշել, եթե արտադրանքը պարունակում է ֆորմալդեհիդ կամ այն արձակող միացություններ։ Սպառողը պետք է հնարավորություն ունենա տեղեկացված ընտրություն կատարելու։

Օրինակ, ներկայումս պիտակի վրա պարտադիր է գրել «պարունակում է ֆորմալդեհիդ» բառերը, եթե ֆորմալդեհիդի տեսական կոնցենտրացիան գերազանցում է 0.05%։

Իսկ 2027թ. հունվարի 1-ից, երբ ուժի մեջ կմտնի նոր կանոնակարգը,  «պարունակում է ֆորմալդեհիդ» պետք է նշվի արդեն  0.001%-ը գերազանցելու դեպքում։

Սա նշանակում է, որ նյութն այնքան վտանգավոր է, որ նույնիսկ շատ փոքր քանակության դեպքում արտադրողը պարտավոր է զգուշացնել սպառողին։

Share
18

Տես նաև

06.02.2026

Դեղեր, բժշկական սարքեր, դիմակներ․ ինչ է փոխվում ԵԱՏՄ պետգնումների կանոններում


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Դեղեր, բժշկական սարքեր, դիմակներ․ ինչ է փոխվում ԵԱՏՄ պետգնումների կանոններում
    06.02.2026
  • 0
    Միջատի մնացորդ Homeland-ի խորոված բանջարեղենում
    02.02.2026
  • 0
    Սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով
    02.02.2026
  • 0
    Ի՞նչ ենք կերել 2025-ին. ՍԱՏՄ պետը՝ խախտումների, թունավորումների և վերահսկողության մասին
    30.01.2026
  • 0
    Սպասվում է մառախուղ, եղանակը կցրտի
    26.01.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Լոռի Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց սպառողների իրավունք վեոլիա ջուր տեխկանոնակարգ քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co