

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Երևանի կենտրոնի տեսուչները «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում (ք․Երևան Օհանովի փողոց) իրականացված վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել առկա ապրանքատեսակներից և ներկայացրել լաբորատոր հետազոտության:
Փորձաքննությամբ պարզվել է, որ «Մոյա Սեմյա» ապրանքանիշի «Նրբերշիկ նրբահամ» արտադրատեսակի նմուշը (արտադրված 30․06․2025թ, պիտանիության ժամկետը՝ 25օր) «նատրիումի նիտրիտ վերահաշվարկված՝ ըստ NaNO₂-ի» ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով պահանջվող նորմերին:
Ըստ այդմ՝ սննդամթերքը համարվում է վտանգավոր:
Նատրիումի նիտրիտը (NaNO₂) քիմիական միացություն է, որը հաճախ օգտագործվում է մսի և մսամթերքի արտադրության մեջ՝ որպես կոնսերվանտ. այն օգնում է պահպանել ապրանքի բնական գույնը, կանխել մանրէների աճը, ինչպես նաև՝ երկարաձգել արտադրանքի պահպանման ժամկետը։
Մակնշման մեջ, որպես սննդային հավելում, այն նշվում է E250։
Բարձր քանակությամբ նիտրիտները վտանգավոր են առողջության համար, քանի որ կարող են առաջացնել թունավորում, հատկապես երեխաների մոտ։
Կարող են առաջացնել աղեստամոքսային խանգարումներ, գլխացավ, անզգայացում, սրտխառնոց և ընդհանուր թուլություն։
Իսկ պարբերաբար օգտագործման դեպքում մեծանում է նիտրոզամինների առաջացման վտանգը, որոնք համարվում են քաղցկեղածին և կարող են նպաստել քաղցկեղի զարգացմանը։
Վերահսկող մարմնի որոշմամբ՝