l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Անվտանգ սնունդ
  • Կստեղծվի լաբորատորիաների ցանց սննդամթերքի անվտանգությունն ապահովելու համար
«Մարիաննա», «ՍԱՍ-Գրուպ» և այլ ընկերությունների դեմ վարույթ է հարուցվել «ֆետա» բառն օգտագործելու և մոլորեցնելու համար
25.12.2023
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի որոշ փողոցներում
27.12.2023
Ցույց տալ բոլորը

Կստեղծվի լաբորատորիաների ցանց սննդամթերքի անվտանգությունն ապահովելու համար

27.12.2023
Բաժիններ
  • Անվտանգ սնունդ
  • Լրահոս
Թեգեր
  • նախագիծ

● Տաթև Խաչատրյան

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ստեղծել լաբորատորիաների ցանց՝ ոլորտի կարողությունները հզորացնելու, լաբորատոր գործունեության որակը բարելավելու և սննդով պայմանավորված հիվանդությունների առաջացման ռիսկերը նվազենցելու համար։

Նախագծով պետք է փոփոխություններ կատարվեն «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում՝ հաստատելով լաբորատորիաների ցանցի ստեղծման մեխանիզմների մշակման ծրագիրը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ սննդամթերքի անվտանգության ապահովումը հրատապ և կարևոր խնդիր է Հայաստանի համար, և այն պահանջում է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան լուծումներ։

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության ոլորտի կատարելագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը պայմանավորված է ոլորտի օրենսդրության կատարելագործմամբ, սննդի շղթայի բոլոր փուլերում շարունակական վերահսկողության ապահովմամբ, սննդամթերքի լիարժեք վերահսկելիությամբ, սննդամթերքի անվտանգության ոլորտի լաբորատոր կարողությունների զարգացմամբ, լաբորատոր ծառայությունների կատարելագործմամբ և արդիականացմամբ:

Նշվում է, որ լաբորատորիաների ցանցը կարևոր է՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի բարելավման և լաբորատորիաների կարողությունների գույքագրման տեսանկյունից, և նախագծի նպատակն է միավորել անասնաբուժական և այլ ոլորտների գիտական և մասնավոր լաբորատորիաները՝ ապահովելով լաբորատոր համակարգի գործունեությունը: Թե դա կոնկրետ ինչպես է կատարվելու, ինչ մեխանիզմներ են կիրառվելու, հստակ չէ։ 

Միայն ասվում է, որ նախագծի ընդունմամբ կխթանվի սննդամթերքի անվտանգության ոլորտի ախտորոշիչ և լաբորատոր կարողությունների հզորացումը, կբարելավվի լաբորատոր գործունեության որակը և նվազագույնի կհասցվի սննդային գործոնով պայմանավորված սպառողների հիվանդությունների առաջացման ռիսկերը:

Հիշեցնենք, որ վերջերս Էկոնոմիկայի նախարարությունը մեկ այլ նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկել է արագ արձագանքման համակարգ ներդնել սննդամթերքի անվտանգության ոլորտում` նշելով, որ սննդի միջոցով փոխանցվող հիվանդությունների թիվն աճում է և բացասական ազդեցություն ունենում մարդու օրգանիզմի վրա։ 

Այդ իսկ պատճառով պետք է ստեղծել արագ արձագանքման համակարգի շրջանակ՝ սննդամթերքի անվտանգության արտակարգ դեպքերին արագ և արդյունավետ արձագանքելու, սննդային գործոնով պայմանավորված սպառողների հիվանդությունների առաջացման ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: 

Share
36

Տես նաև

08.11.2025

Հայաստանն ու Հնդկաստանը կհամագործակցեն դեղագործության և առողջապահական ոլորտում


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Հայաստանն ու Հնդկաստանը կհամագործակցեն դեղագործության և առողջապահական ոլորտում
    08.11.2025
  • 1
    Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային
    08.11.2025
  • 1
    «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել
    07.11.2025
  • 0
    Բրիտանացի մասնագետները կօգնեն Հայաստանին զարգացնել դոնորական փոխպատվաստման համակարգը
    05.11.2025
  • 1
    Ժամկետանց թունաքիմիկատներ, թերի վերահսկողություն, անկանոն կիրառում. ինչ է պատմում Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը
    05.11.2025
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

  • 07.11.2025

    Արմինե commented on «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել

  • 05.11.2025

    Սահակ commented on Ժամկետանց թունաքիմիկատներ, թերի վերահսկողություն, անկանոն կիրառում. ինչ է պատմում Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ ԵՄ Լոռի Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղետ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում վեոլիա ջուր տաշիր պիցա քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2025 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co