«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09:00-ից մինչև դեկտեմբերի 29-ը ժամը 09:00-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Մյասնիկյան, Կամոյի, Մանթաշյան, Աղայան, Հակոբջանյան, Հովսեփյան, Վասիլևի, Մխիթարյան, Շահումյան, Ուսանողական, Օրջոնիկիձեի, Կամարինի, Աթարբեկյան, Գայի և Առաջին փողոցների ջրամատակարարումը: