l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Անվտանգ սնունդ
  • Սննդով պայմանավորված հիվանդությունները նվազեցնելու համար կներդրվի արագ արձագանքման համակարգ
Աղիքային ցուպիկ, սալմոնելա և մանրէներ «Կարասի» սննդում
08.12.2023
Լոռիում վերացվել է հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը
12.12.2023
Ցույց տալ բոլորը

Սննդով պայմանավորված հիվանդությունները նվազեցնելու համար կներդրվի արագ արձագանքման համակարգ

11.12.2023
Բաժիններ
  • Անվտանգ սնունդ
  • Լրահոս
Թեգեր
  • Առողջապահություն
  • նախագիծ

● Տաթև Խաչատրյան

Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է մշակել, որով առաջարկում է արագ արձագանքման համակարգ ներդնել սննդամթերքի անվտանգության ոլորտում։ 

Նախագծի ընդունմամբ, ըստ նախարարության, կկարգավորվի սննդամթերքի անվտանգության ոլորտում արտակարգ իրավիճակների դեպքում համապատասխան կառույցների արագ արձագանքման հետ կապված փոխհամագործակցությունը, կստեղծվի սննդամթերքի անվտանգության արտակարգ դեպքերին արագ և արդյունավետ արձագանքման համակարգ և նվազագույնի կհասցվի սննդային գործոնով պայմանավորված սպառողների հիվանդությունների առաջացման ռիսկերը:

Հիմնավորման մեջ նախարարությունը նշում է, որ նման նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ սննդի միջոցով փոխանցվող հիվանդությունների թիվն աճում է և բացասական ազդեցություն ունենում մարդու օրգանիզմի վրա, այդ իսկ պատճառով սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվելիք բարեփոխումները կարևոր են։ 

Դրանցից է հենց արագ արձագանքման համակարգերի ներդրումը, որի նպատակն է սննդի հետ կապված ռիսկերը նվազագույնի հասցնել՝ ապահովելով սպառողների առողջության և իրավունքների պաշտպանության բարձր մակարդակը։ 

«Սննդամթերքի անվտանգության ոլորտում ծագած արտակարգ դեպքերում մարդկանց առողջության վրա վնասակար ազդեցության ռիսկը նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է, հնարավորինս արագ, շահագրգիռ բոլոր կառույցներին տեղեկացնել արտակարգ դեպքի բնույթի և չափի մասին»,-հատված նախագծից։

Բացի այդ, նշվում է, որ արտահանման-ներմուծման գործարքների ծավալների աճի պատճառով սննդամթերքի անվտանգության ոլորտի պատասխանատու դարձել են մեկից ավելի իրավասու մարմիններ, և արտակարգ դեպքերին արագ արձագանքելու համար անհրաժեշտ է այդ բոլոր մարմինների համակագրված և ժամանակին համագործակցությունը։

Հետևաբար, նախագծի գլխավոր նպատակն է ստեղծել արագ արձագանքման համակարգի շրջանակ՝ սննդամթերքի անվտանգության արտակարգ դեպքերին արագ և արդյունավետ արձագանքելու, սննդային գործոնով պայմանավորված սպառողների հիվանդությունների առաջացման ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: 

«Այն նպատակաուղղված է պաշտպանել հանրային առողջությունը՝ ապահովելով ռիսկերի մեղմմանը, աղտոտման  աղբյուրների բացահայտմանն ու հետագա վնասների կանխմանն ուղղված արագ գործողությունների կիրառումը»:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունումից հետո կկարգավորվի համապատասխան կառույցների փոխհամագործակցությունը և սննդային գործոնով պայմանավորված սպառողների հիվանդությունների առաջացման ռիսկերը կհասցվեն նվազագունի։

Նշենք, որ նախագիծը ներառված է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050թ., Կառավարության 2021-2026թթ. ծրագրում։

Share
37

Տես նաև

07.09.2026

Առանձին շրջաններում սպասվում է անձրև


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Առանձին շրջաններում սպասվում է անձրև
    07.09.2026
  • 0
    Սալմոնելա, աղիքային ցուպիկ և ՄԱՖԱՄ. պարզվել են «Արմենիա Մարիոթ»-ում սննդային թունավորման պատճառները
    03.09.2026
  • 0
    Որդեր «SAS»-ի դոնդողային տորթում. ՍԱՏՄ-ն ընթացք է տվել ահազանգին
    02.09.2026
  • 0
    Հայաստանից 60 տոննա ձուկ և ձկնամթերք է արտահանվել Արաբական Միացյալ Էմիրություններ
    02.09.2026
  • 0
    Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
    31.08.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր Ջուր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղ դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խախտումներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծ կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց վեոլիա ջուր քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co