«Անվտանգ սնունդ» մեր ֆեյսբուքյան խմբի անդամներից Սիաննա Մնացականյանը օրերս գրառում էր արել խմբում, որ «Պիկանտ Համ» ընկերության պիտա հացի վրա (արտադրված 17.01.2024-20.01.2024) հայերեն և ռուսերեն մակնշումներն իրարից տարբերվում են։ Մասնավորապես, հայերենում կալորիականությունը 1176 է, ռուսերեն՝ «850Ккал»։Գրառման արձագանքել էին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից՝ նշելով, որ կզբաղվեն «մակնշման ահամապատասխանության հարցով»։ Քիչ անց, ՍԱՏՄ-ից հայտնել էին, որ «տնտեսվարողը կարգավորել է վրիպակը» և ուղղել մակնշման անհամապատասխանությունը կրկնապիտակով։
ՍԱՏՄ տեսուչի միջամտությունից հետո տնտեսավարողն արագ կարգավորել է տպագրական վրիպակը, սպիտակ պոլիէթիլենե կրկնապիտակով փակելով մակնշման անհամապատասխանությունը։ Առաջարկված լուծումն ընդունելի է, քանի որ այն չի վերաբերում ժամկետին, պարզապես տպագրական վրիպակ է։ Փաթեթավորման հաջորդ խմբաքանակի մեջ նման խնդիր չի լինի` վստահեցրել է տնտեսավարողը։
Գրառմանն արձագանգել էր նաև արտադրողը՝ նշելով, որ «խնդիրը տպագրական է»
Բարև ձեզ հարգելի սպառողներՊատահած դեպքի առթիվ տեղեկացնում ենք, որ խնդիրը տպագրական է և արագ արձագանքման բաժինը զբաղվում է խնդիրը վերացնելու նպատակով :Հայցում ենք սպառողների ներողամտությունը :Պիկանտ Համ ՍՊԸ
Ընկերությունը շնորհակալություն է հայտնել ահազանգի համար՝ նշելով, որ այն «նպաստում է իրենց կողմից ունեցած խնդիրը արագ վերացնելուն»։