
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մայիսի 26-ին՝ ժամը 07:00-ից մինչև մայիսի 27-ը՝ ժամը 07:00-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: