l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Անվտանգ սնունդ
  • Ի՞նչ միս ենք կերել. 2023թ.ին ՍԱՏՄ-ն չի փորձաքննել քաղցկեղածին թունաքիմիկատները ներմուծված մսամթերքում
Առաջարկվում է խստացնել սպանդանոցային գործունեության կանոնակարգմանն ուղղված վերահսկողությունը
09.04.2024
Վերականգնվել է Հայաստանից Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ փոխադրումը
11.04.2024
Ցույց տալ բոլորը

Ի՞նչ միս ենք կերել. 2023թ.ին ՍԱՏՄ-ն չի փորձաքննել քաղցկեղածին թունաքիմիկատները ներմուծված մսամթերքում

09.04.2024
Բաժիններ
  • Անվտանգ սնունդ
  • Լրահոս
Թեգեր
  • Առողջապահություն
  • թունաքիմիկատներ
  • Հասարակություն
  • Հետաքննություն
  • պեստիցիդներ

● Տաթև Խաչատրյան 

Վերջերս anvtangsnund.am-ը հոդված էր հրապարակել այն մասին, որ երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող մսամթերքի ոչ բոլոր պարտադիր ցուցանիշներն են փորձաքննվում։ 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետ Արմեն Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ բոլոր ցուցանիշները փորձաքննելը «ծախսատար կլինի տնտեսվարողի համար», հետևաբար, ռիսկայնությունը գնահատում են արդեն իսկ հայտնաբերված խախտումների մասով՝ ներմուծման ժամանակ փորձաքննելով առավելագույնը 6 ցուցանիշ։ Սա հակասում էր ԵԱՏՄ տեխկանոնակարգերի նորմերին, ըստ որի՝ կանոնակարգի բոլոր ցուցանիշները պարտադիր են փորձաքննության համար։

Հարցը պարզաբանելու և ի վերջո հասկանալու՝ ճիշտ է արդյոք ՍԱՏՄ քաղաքականությունը՝ դիմեցինք Էկոնոմիկայի նախարարություն և ԵՏՀ տեխկանոնակարգման բաժին։

Ավելին, մենք ուսումնասիրեցինք 2023թ.ին երրորդ երկրներից Հայաստան ներմուծված տարբեր տեսակի մսամթերքի ծավալները և դրանց լաբորատոր փորձաքննությունները, ինչից պարզվեց, որ կան ցուցանիշներ, որոնք 2023թ.ին ՍԱՏՄ-ն երբևէ չի փորձաքննել մսամթերքում, օրինակ, քաղցկեղածին թունաքիմիկատները, մսամթերքի որոշ տեսակներում՝ հակաբիոտիկները, ծանր մետաղները, նաև՝ տարբեր մանրէաբանական ցուցանիշներ։ Ավելին, որոշ մսամթերքներ Հայաստան են ներմուծվել այնպիսի երկրներից, որոնք ունեն թունաքիմիկատներով աղտոտված տարածքներ։

Ինչպե՞ս է ՍԱՏՄ-ն երաշխավորում սպառողների անվտանգությունը, եթե անվտանգային կարևոր ցուցանիշներ 2023թ.ին երբևէ չի փորձաքննել, ի՞նչ հետևանքներ կարող են թողնել այդ չստուգված նյութերը մարդու առողջության վրա։

 

 

Նյութում կարդացեք՝

  • Փորձաքննե՞լ բոլոր ցուցանիշները, թե՞ ոչ. ԵՏՀ պատասխանը ՍԱՏՄ-ին
  • Ցուցանիշներ, որոնք 2023թ.ին ՍԱՏՄ-ն երբևէ չի փորձաքննել
  • Ո՞ր երկրներից է 2023թ.ին Հայաստան ներմուծվել մսամթերքի մեծ մասը
  • Դրանցից որու՞մ կան թունաքիմիկատներով աղտոտված տարածքներ
  • Ի՞նչ հետևանքներ կարող են թողնել չստուգված նյութերը մարդու առողջության վրա

 

 

Փորձաքննե՞լ բոլոր ցուցանիշները, թե՞ ոչ. ԵՏՀ պատասխանը ՍԱՏՄ-ին

Կենդանական ծագման մթերքը, հատկապես՝ մսամթերքը համարվում է բարձր ռիսկային մթերք, հետևաբար, շատ կարևոր է, որ այն պատշաճ վերսահսկվի և լինի անվտանգ։

ԵԱՏՄ տեխկանոնակարգերով էլ պահանջվում է փորձաքննել երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներմուծված, անասնաբուժասանիտարական հսկողության ենթակա ապրանքները՝ բոլոր ցուցանիշներով՝ հավաստիանալու, որ դրանք անվտանգ են։

Այնինչ ՍԱՏՄ պետ Արմեն Հայրապետյանը  նշում է, որ բոլոր ցուցանիշներով փորձաքննելը պարտադիր չէ, ավելին՝ «ծախսատար է»։

«Բոլոր անվտանգային ցուցանիշները շատ ծախսատար կլինի տնտեսվարողների համար, հետևաբար, մենք գործարկել ենք ռիսկերի նոր համակարգ, որտեղ հենց վերլուծության և գնահատման հիման վրա ենք հանում. եթե կա, օրինակ, լիստերիայի ցուցանիշ Բրազիլայից ներմուծված թռչնամսի վերաբերյալ՝ Եվրամիություն, ԵԱՏՄ և Հայաստանի շուկայում արձանագրված դեպք, անպայման լիստերիայով դրվում է պարտադիր փորձաքննության»,-ասել էր Ա. Հայրապետյանը։

ՍԱՏՄ պետ Արմեն Հայրապետյանի հետ զրույցից հետո մենք դիմել էինք վերադաս՝ Էկոնոմիկայի նախարարություն, որտեղից մեզ հայտնել էին, որ «անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքները պետք է համապատասխանեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության ցուցանիշներին և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին»։ 

Իսկ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի անվտանգային ցուցանիշները ավելին են, քան ՍԱՏՄ կողմից ռոտացիոն սկզբունքով ընտրված 4-6 ցուցանիշները։

Օրինակ, թռչնամսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի համար ԵԱՏՄ ՄՄ ՏԿ 051/2021, ՄՄ ՏԿ 021/2021 տեխկանոնակարգերով սահմանված են 10-ից ավելի պարտադիր փորձաքննության ցուցանիշներ։

Տարբեր լաբորատորիաներից փորձեցինք ճշտել՝ որքան կարժենա թռչնամսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի համար ԵԱՏՄ ՄՄ ՏԿ 051/2021, ՄՄ ՏԿ 021/2021 կանոնակարգերով սահմանված բոլոր ցուցանիշների փորձաքննությունը և արդյոք դա իսկապես այնքան «ծախսատար է», որքան նշում է ՍԱՏՄ պետը. պատասխանը՝ 120-130 000 ՀՀ դրամ՝ մեկ նմուշի համար։

ՍԱՏՄ-ն չհամաձայնվեց Էկոնոմիկայի նախարարության պատասխանի հետ՝ «հերքում» տարածելով և նշելով, որ ՍԱՏՄ և Էկոնոմիկայի նախարարության պատասխաններում «հակասություն չկա»։ 

Հետևաբար, մենք դիմեցինք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխկանոնակարգման բաժին՝ ՍԱՏՄ և Էկոնոմիկայի նախարարության միջև եղած «տարաձայնությունները» հստակեցնելու և ի վերջո հասկանալու՝ ճիշտ է արդյոք ՍԱՏՄ քաղաքականությունը՝ ներմուծման ժամանակ փորձաքննել տեխկանոնակարգի ընդամենը մի քանի ցուցանիշ։

ԵՏՀ Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների տնօրեն Ն. Ժուկովան, թռչնամսի օրինակով, նշել էր, որ անասնաբուժասանիտարական հսկողության ենթակա ապրանքը (մսամթերքն է, օրինակ, հեղ.) պետք է համապատասխանի Մաքսային միության (ՄՄ) ՏԿ 051/2021 պահանջներին և դրանց նկատմամբ կիրառվող ՄՄ տեխնիկական կանոնակարգերին։ 

«ՄՄ ՏԿ 051/2021-ի 126-127-րդ կետերի համաձայն՝ թռչնի սպանդի մթերքը ենթակա է անասնաբուժասանիտարական փորձաքննության՝ նախքան Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ մտնելը։ Թռչնի սպանդի մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննությունը (այդ թվում՝ մանկական սննդի համար թռչնի սպանդի մթերքը) և դրա արդյունքների գրանցումն իրականացվում է «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին համապատասխան (այսուհետ՝ «ՄՄ ՏԿ 021/2011)՝ անասնաբուժասանիտարական փորձաքննության առումով»։

Հատված՝ ԵՏՀ Ն. Ժուկովայի պատասխանից։

Նա նաև հավելել էր, որ թռչնամիսը և թռչնի սպանդի մթերքը պետք է համապատասխանեն ՄՄ ՏԿ 051/2021 և ՄՄ ՏԿ 021/2021-ին  պահանջներին՝ հաշվի առնելով Մաքսային միության հանձնաժողովի 2011թ. դեկտեմբերի 9-ի` «Մաքսային միության՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» N 880 որոշման 3-րդ կետի 3.8 ենթակետի դրույթները, որոնց համաձայն՝ 


«Պաթոգեն միկրոօրգանիզմների և դրանց տոքսինների, միկոտոքսինների, թունավոր տարրերի, նիտրատների, գլոբալ թունաքիմիկատների (Հեքսաքլոր ցիկլոհեքսան կամ հեքսաքլորան), ինչպես նաև՝ ռադիոնուկլիդների թույլատրելի մակարդակը սահմանվել է ՄՄ ՏԿ 021/2011, իսկ մանրէաբանական անվտանգության ստանդարտները (պայմանական պաթոգեն ​​միկրոօրգանիզմները)՝ ՄՄ ՏԿ 051/2021-ում»։

Հատված՝ ԵՏՀ պատասխանից

ԵՏՀ-ից նշել էին, որ անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների մասով կիրառվում են Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010թ. հունիսի 18-ի N 317 որոշմամբ հաստատված դրույթները։
 

 

Ցուցանիշներ, որոնք 2023թ.ին ՍԱՏՄ-ն երբևէ չի փորձաքննել

Մենք դիմել ենք ՍԱՏՄ՝ խնդրելով տեղեկացնել, թե 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում թռչնի, խոզի, ոչխարի, տավարի մսում, ձկում և ձկնամթերքում ո՞ր ցուցանիշներով են փորձաքննություն պատվիրել լաբորատորիաներին։

Տվյալների ուսումնասիրությամբ պարզվեց, որ 2023թ.ին նշված ապրանքներում ՍԱՏՄ-ն երբևէ չի ստուգել թունաքիմիկատները (տեխկանոնակարգով սահմանված են 2-ը՝ հեքսաքլորան՝ ՀՔՑՀ (α, β, γ- իզոմերներ) և ԴԴՏ և մետաբոլիտները, հեղ.)։

Հեքսաքլորան՝ ՀՔՑՀ (α, β, γ- իզոմերներ) և ԴԴՏ թունաքիմիկատներ (պեստիցիդներ) են, որոնք օգտագործվում են միջատներին սպանելու համար: ԴԴՏ-ն մարդու կամ կենդանու կողմից օգտագործելուց / շնչուղիներով անցնելուց հետո վերածվում է մետաբոլիտների։

Հեքսաքլորանը և ԴԴՏ-ն ունեն հնարավոր կանցերոգեն՝ քաղցկեղածին հատկություն, ինչի պատճառով դրանց օգտագործումն արգելվում է։

Հակաբիոտիկներից՝ բացիտրացինը չի ստուգվել տավարի և ոչխարի մսում (աղիներում), տետրացիկլինի խումբն ու լևոմիցետինը (քլորամֆենիկոլ)` ձուկ, ձկնամթերքում։

Ծանր մետաղներից՝ կադմիումը ոչխարի մսում (աղիներում)։ Վերջինում չի ստուգվել նաև ՄԱՖԱՄ-ը, ԱՑԽՄ-ն, β ադենոխթանիչ ռակտոպամինը։

Սուլֆիտ ռեդուկցող կլոստրիդիումները (վնասակար, պայմանական պաթոգեն բակտերիաներ են, կարող են առաջացնել տարբեր հիվանդություններ, թունավորումներ, հեղ.) 2023թ.ին երբևէ չեն ստուգվել ձկում և ձկնամթերքում։

Լաբորատոր փորձաքննություններ
Infogram

 

 

2023թ.ին մսամթերքի մեծ մասը Հայաստան է ներմուծվել երրորդ երկրներից

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2023թ. առաջին կիսամյակում Հայաստան ներկրված մսամթերքի մեծ մասը երրորդ երկրներից է. սառեցված տավարի մսի 88%-ը, թռչնի մսի 76%-ը, խոզի մսի 45%-ը, կենդանի և թարմ ձկան 100%-ը, սառեցած ձկան 80%-ը և ձկնամթերքի 34%-ը ներկրվել է ոչ ԵԱՏՄ երկրներից։

Մասնավորապես, 2023թ.ի առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 18425 տոննա թռչնամիս, որից միայն 4477 տոննան (24%) է եղել ԵԱՏՄ երկրներից՝ հիմնականում Ռուսաստանից և շատ քիչ՝ Բելառուսից։ Գերակշիռ մասը բերվել է ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Բրազիլիայից և Վրաստանից (երկրների հերթականությունը ներկայացվում է՝ ըստ ծավալի նվազման, հեղ.)։

Մսամթերքի ներմուծում_2023
Infogram

Սառեցված տավարի մսի գերակշիռ մասը՝ մոտ 1700 տոննա (88%-ը) ներմուծվել է երրորդ երկրներից՝ հիմնականում՝ Հնդկաստանից, նաև՝ Ուկրաինայից և Բրազիլիայից։

Խոզի մսի 45%-ը՝ մոտ 2380 տոննան նույնպես ներմուծվել է երրորդ երկրից` Բրազիլիայից ( 55%-ը բերվել է Ռուսաստանից)։

2023թ. առաջին կիսամյակում Հայաստան կենդանի ձուկ գրեթե չի ներմուծվել. հիմնականում ներմուծվել է սառեցված ձուկ՝ 788 տոննա, որի 80%-ը (629 տոննա)՝ երրորդ երկրներից, մասնավորապես՝ Չիլիից, Իրանից, Նորվեգիայից, Ֆարերյան կղզիներից, ԱՄՆ-ից և այլն։ Մնացած՝ մոտ 160  տոննան բերվել է Ռուսաստանից։

107,6 տոննա թարմ ձուկը ներմուծվել է բացառապես երրորդ երկրներից, հիմնականում՝ Նորվեգիայից՝ 104,3 տոննա, ապա շատ չնչին քանակությամբ՝ Ֆրանսիայից, Շրի Լանկայից և Թուրքիայից։

Թեև ձկնամթերք շատ չի ներմուծվել, բայց դրա 34%-ը՝ 9 տոննան դարձյալ եղել է երրորդ երկրներից։

Ոչխարի մսի մասով՝ Հայաստանն ինքնաբավ է և գրեթե չի ներմուծել. բերվել է ընդամենը 8,17 տոննա, այն էլ՝ ԵԱՏՄ անդամ պետությունից՝ Ռուսաստանից։

Էկոնոմիկայի նախարարության տվյալների համաձայն՝ 2019-2022թթ.ին Հայաստանում ցածր է եղել թռչնամսի և խոզի մսի ինքնաբավությունը. մասնավորապես, թռչնամսի ինքնաբավությունը 4 տարում միջինը 24% է, խոզինը՝ 50%։ 
 

 

Ի՞նչ հետևանքներ կարող են թողնել չստուգված նյութերը մարդու առողջության վրա. սննդագետի մեկնաբանությունը

Դավիթ Պիպոյան, սննդագետ

Սննդամթերքի անվտանգության ապահավումը հնարավոր է բացառապես պատշաճ գործիքակազմ ունենալուց հետո, քանի որ, եթե այն չկա, ՍԱՏՄ-ն չի կարող ապահովել արդյունավետ պետական վերահսկողություն։ Այս կարծիքին է «Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոն»-ի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանը։

«Երբ լիազոր մարմինն ունի աշխատելու ցանկություն, ապա անպայման ինքն իր համար գործիքակազմ գտնում է, իսկ եթե չկա այդ ցանկությունը, բազմաթիվ պատճառաբանություններ է ունենում, թե ինչու այդպիսի գործիքակազմն ինքը չունի»,- ասում է սննդագետը։

Խոսելով ներմուծված մսամթերքում չստուգված հեքսաքլորանի և ԴԴՏ-ի մասին՝ սննդագետն ընդգծում է, որ դրանք խիստ թունավոր թունաքիմիկատներ են, հետևաբար շատ կարևոր է ռիսկի գնահատումը, քանի որ դրանք կայուն օրգանական աղտոտիչներ են, այսինքն՝ երկար ժամանակ կարող են պահպանվել հողում, ջրում, անասնակերում և կարող են թափանցել նաև սննդի մատակարարման շղթա՝ անցնելով թե’ բուսական, թե’ կենդանական ծագում ունեցող մթերքի մեջ.  ըստ սննդագետի՝ այս թունաքիմիկատները «սիրում են յուղային հյուսվածքներ»։ 

«Քաղցկեղների հետազոտության միջազգային կազմակերպությունը (International Agency for Research on Cancer, IARC) ԴԴՏ-ն դասակարգում է 2B խմբում, որոնք կոչվում են «հավանական քաղցկեղածիններ»։ «Հավանական քաղցկեղածին» համարում են այն դեպքում, երբ հստակ չեն այն ապացույցները, որ կոնկրետ տվյալ տարածաշրջանի քաղցկեղը պայմանավորված է հենց այդ նյութով, բայց, հաշվի առնելով, որ և’ ԴԴՏ-ն, և’ հեքսաքլոր ցիկլոհեքսանը նաև բազմաթիվ այլ հիվանդություններ են առաջացնում, բնականաբար, շատ կարևոր է, թե որ մթերքներից և ինչ քանակներով են մարդիկ այն ստանում, և ազգաբնակչության անվտանգության ապահովումը պետական մարմնի համար պետք է լինի շատ թիրախային»,-ասում է Դ. Պիպոյանը։

Բացի այդ, ռիսկը գնահատելիս պետք է նաև հաշվի առնել, թե որ երկրից է այն ներկրվել, քանի որ տարբեր երկրներում ԴԴՏ-ի և հեքսաքլորանի աղտոտման տարբեր մակարդակներ կան. 

«Հայաստան միս ներկրվում է նաև Բրազիլիայից։ Եթե ծանոթանաք Բրազիլիայի գիտական հետազոտություններին, ապա կտեսնեք, որ դեռևս 1995թ.ից այնտեղ կան լքված տարածքներ, որոնք երկար ժամանակ հանդիսացել են ԴԴՏ-ով աղտոտված տարածքներ,-ասում է սննդագետը։-Օրինակ, Ռիո դե Ժանեյրոյում մինչև 300 տոննա հեքսաքլոր ցիկլոհեքսանով աղտոտված տարածքներ կան»։

Նույնը վերաբերում է նաև Հնդկաստանին. տարբեր գիտական հետազոտություններ փաստում են, որ Հնդկաստանում նման խնդիր կա գետերի ջրերում։

«Հետազոտություն կա, որը գետի ջրի մեջ այդ թունաքիմիկատների պարունակությունն է ցույց տվել, գետի ջրով ջրվում են տարբեր տարածքներ, և այն շարժման մեջ է, ինչի հետևանքով ռիսկը մեծանում է, քանի որ դու չես կարող իմանալ՝ վաղը թունաքիմիկատները ինչի մեջ կարող են հայտնվել»,- նշում է սննդագետը։

Հայաստանում նույնպես գոյություն ունի, այսպես ասած, «պեստիցիդների գերեզման», որը գտնվում է Նուբարաշենում։ Սննդագետն ասում է, որ ցանկացած վթարի դեպքում կարող է հոսք տեղի ունենալ, ինչի հետևանքով դրանք կարող են մտնել շարժի մեջ և տարածվել։ 

Չփորձաքննված մյուս ցուցանիշները՝ բացիտրացինը, տետրացիկլինն ու լևոմիցետինը հակաբիոտիկներ են, և դրանց անկանոն կիրառումը կարող է բերել դրանց հանդեպ կայունության ձևավորման։ Սա ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային առողջապահության լրջագույն խնդիր է։

Կայունությունը նշանակում է, որ դեղն արդեն չի ազդելու մանրէի վրա, եթե դրա կիրառման կարիքը լինի։ Նույն կայունությունը կարող է ձևավորվել, եթե մարդ սննդի միջոցով պարբերաբար ստանա հակաբիոտիկները։

«Այսօր ամբողջ աշխարհը ներդնում է առողջության մեկ քաղաքականություն, քանի որ հակամանրէային նյութերի նկատմամբ կայունության ձևավորման ռիսկ կա։ Տարբեր միջոցառումներ են կազմակերպում այս թեմայով, և այսօր դուք փորձում եք հակաբիոտիկի ոլորտը կարգավորել, որ դրանք դեղատոմսով լինեն, այն դեպքում, երբ կոնկրետ սննդամթերքում, այդ թվում նաև՝ տեղական մթերքներում, առկա են հակաբիոտիկներ»,-ասում է Դ. Պիպոյանը։

Share
71

Տես նաև

11.07.2025

«Բեկոնի» 2 արտադրատեսակում խախտումներ են հայտնաբերվել


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    «Բեկոնի» 2 արտադրատեսակում խախտումներ են հայտնաբերվել
    11.07.2025
  • 0
    Սալմոնելա և աղիքային ցուպիկ «Biella»-ի կոտլետում. խմբաքանակը հետ է կանչվել
    11.07.2025
  • 0
    Թուրքական նիհարեցնող միջոցը փորձաքննվել է միայն 2 ցուցանիշով՝ որպես սովորական թեյ
    09.07.2025
  • 0
    «Ժամկետի բացակայությունն անթույլատրելի է». «Դիլի»-ն արձագանքել է ահազանգին՝ խոստանալով լինել «էլ ավելի հետևողական»
    09.07.2025
  • 0
    ԵԱՏՄ-ն պարզեցնում է բարձր տեխնոլոգիական բժշկական սարքերի ներմուծման ընթացակարգը
    09.07.2025
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

    Թեգեր

    ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ ԵՄ Լոռի Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Հետաքննություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղետ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղագիրք դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք հավի միս ձու մանկական սնունդ մաֆամ մսամթերք նախագիծ չանախ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սիգ սննդային թունավորում վեոլիա ջուր տաշիր պիցա
    Բաժանորդագրվե՛ք

    Subscribe
    Հետևեք կայքին և եղեք առողջ
    • Մեր մասին
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Լրագրողական էթիկա
    • Կապ մեզ հետ
    • FAQ
    © 2023-2025 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
    Website Development: KhachatryanR.Co