l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Լրահոս
  • Առաջարկվում է խստացնել սպանդանոցային գործունեության կանոնակարգմանն ուղղված վերահսկողությունը
24 ժամ ջուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեներում
08.04.2024
Ի՞նչ միս ենք կերել. 2023թ.ին ՍԱՏՄ-ն չի փորձաքննել քաղցկեղածին թունաքիմիկատները ներմուծված մսամթերքում
09.04.2024
Ցույց տալ բոլորը

Առաջարկվում է խստացնել սպանդանոցային գործունեության կանոնակարգմանն ուղղված վերահսկողությունը

09.04.2024
Բաժիններ
  • Լրահոս
Թեգեր
  • օրենք

Պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը սպանդանոցներում ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը, ինչպես նաեւ սահմանելու լիազորող նորմեր:

Ինչպես հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը, սպանդանոցներում վերահսկողության հետևանքով խախտումներ հայտնաբերելիս տնտեսավարողի գործունեությունը հնարավոր կլինի կասեցնել կամ եթե վեց ամիս գործունեություն չի իրականացրել, ապա դադարեցնել այն: Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կենդանիների առողջության եւ մարդկանց զոոնոզային վարակներից պաշտպանության համալիրում անասնաբուժական վերահսկման ենթակա ապրանքներ ներմուծող եւ արտահանող, մթերատու կենդանիներ պահող, կենդանական ծագման հումքի եւ մթերքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի, կերատեսակների, անասնաբուժական դեղամիջոցների արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, փոխադրմամբ, առեւտրով կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են անասնաբուժական ծառայությանն անհապաղ տեղեկացնել կենդանիների հանկարծակի եւ զանգվածային հիվանդացության կամ անկումների մասին: Միաժամանակ լիազոր մարմինն իրականացնում է կենդանիների հիվանդացության ու վարակիչ հիվանդություններից անկումների պատճառների վերլուծություն: Այս համատեքստում օրենքում կսահմանվեն «անասնագերեզմանոց» հասկացությունը եւ անասնագերեզմանոցներին ներկայացվող պահանջները լիազորող նորմը:

Վերոնշյալ փոփոխությունները գործադիրն առաջարկում է «Անասնաբուժության մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Հարցն առաջին ընթերցմամբ ԱԺ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը:

Պատգամավոր Արման Ղազարյանը հետաքրքրվել է գործող սպանդանոցների ցանկով: Նա առաջարկել է ոլորտը կարգավորելուց հետո միայն կիրառել խստացումներ:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ ըստ օպերատիվ վերլուծության եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տվյալների՝ կա ծառայություն մատուցող 62, ծառայություն մատուցող եւ սեփական կարիքների համար գործող 18 եւ սեփական կարիքների համար գործող 23 սպանդանոց:

Տաթեւիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ սպանդանոցային գործունեությունը կանոնակարգելու եւ աջակցելու նպատակով Էկոնոմիկայի նախարարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում: Նախարարությունում քննարկվում է «Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է ԱԱՀ դաշտում գործող, սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողներին տրամադրել ֆերմերային տնտեսություններից գնված գյուղատնտեսական կենդանիների սպանդանոցային մորթից ստացված մսեղիքի իրացման համար հաշվարկված ԱԱՀ-ի 15 տոկոսի չափով վերադարձի մեխանիզմը:

Նշվել է, որ 2018թ. մինչև 2024թ. փետրվարը սպանդանոցների 6 հայտ է գրանցվել, գումարը կազմել է շուրջ 165,4 մլն դրամ: Հեշտացվել է սպանդանոցների կառուցման գործընթացը:

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը եւս կարծիք է հայտնել, որ սպանդանոցային տնտեսությունների ոլորտը թերի է կարգավորված: Ըստ նրա՝ խրախուսական նորմեր պետք է սահմանվեն, որ մարդիկ օգտվեն այդ ծառայություններից: Միայն խստացումներն օգտակար լինել չեն կարող:

Պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին ի պատասխան՝ փոխնախարարը տեղեկացրել է, որ անասնագերեզմանոցների խնդիրը մինչ այժմ կարգավորված չի եղել: Ներկա պահին անասնագերեզմանոցներին ներկայացվող կարգը մշակման փուլում է:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել էր դրական եզրակացություն: Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը, համաձայնելով, որ առաջարկվող կարգավորումներն ամբողջովին չեն լուծում դաշտում առկա խնդիրները, ընդգծել է, որ փոփոխությունները շարունակական են լինելու, եւ այս փաթեթը կարեւոր ու առանցքային լուծումներ է նախատեսում:

Share
9

Տես նաև

11.03.2026

Հայաստանն առանց մաքսատուրքի կակաոյի հումք կներմուծի


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Հայաստանն առանց մաքսատուրքի կակաոյի հումք կներմուծի
    11.03.2026
  • 0
    Grill.am-ում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
    11.03.2026
  • 0
    24 ժամ ջուր չի լինի Արարատի և Կոտայքի մարզի որոշ բնակավայրերում
    10.03.2026
  • 0
    Հայտնաբերվել է քաղցկեղի բուժման կեղծ դեղ
    09.03.2026
  • 0
    Սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով
    09.03.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

efsunform NAN ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց սպառողների իրավունք վեոլիա ջուր տեխկանոնակարգ քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co