Архивы Կենսաբանական ակտիվ հավելումներ - anvtangsnund.am https://anvtangsnund.am/category/առողջապահություն/կենսակտիվհավելումներ/ Անվտանգ սնունդ հետազոտական հարթակ Wed, 16 Sep 2026 08:13:13 +0000 ru-RU hourly 1 https://wordpress.org/?v=7.1.3 Երբ արևը բավարար չէ. ու՞մ է պետք վիտամին D և ի՞նչ ռիսկեր ունի ավելցուկը https://anvtangsnund.am/yerb-arevy-bavarar-che-um-e-petq-vitamin-d-ev-inch-risker-uni-aveltsuky/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=yerb-arevy-bavarar-che-um-e-petq-vitamin-d-ev-inch-risker-uni-aveltsuky https://anvtangsnund.am/yerb-arevy-bavarar-che-um-e-petq-vitamin-d-ev-inch-risker-uni-aveltsuky/#respond Tue, 08 Sep 2026 07:33:00 +0000 https://anvtangsnund.am/?p=8040 Ինչպես հասկանալ, որ վիտամին D-ի պակաս ունեք, ինչ վտանգներ ունի այն առանց ստուգելու խմելը և ինչպես ընդունել անվտանգ։

Сообщение Երբ արևը բավարար չէ. ու՞մ է պետք վիտամին D և ի՞նչ ռիսկեր ունի ավելցուկը появились сначала на anvtangsnund.am.

]]>
● Մարինա Գրիգորյան

Երբեմն մարդիկ վիտամին D-ն սկսում են ընդունել ինքնուրույն՝ «որպես մոդայիկ» վիտամին՝ առանց ստուգելու դրա մակարդակը և հասկանալու՝ արդյոք օրգանիզմն իսկապես դրա կարիքն ունի։ 

Ոմանք էլ տարիներով անուշադրության են մատնում հնարավոր պակասը՝ այն վերագրելով հոգնածությանը, վատ ինքնազգացողությանը կամ սթրեսին։ Սակայն մասնագետները զգուշացնում են՝ վիտամին D-ի և՛ պակասը, և՛ չվերահսկվող օգտագործումը կարող են խնդիրներ առաջացնել։

anvtangsnund.am-ն ուսումնասիրել է՝ ինչպես հասկանալ, որ վիտամին D-ի պակաս ունեք, ով և  երբ պետք է այն ստուգի, ինչ վտանգներ ունի վիտամինն առանց ստուգելու խմելը և ինչպես ընդունել այն անվտանգ։

.

.

Ի՞նչ է վիտամին D-ն և որտեղից ստանալ

Վիտամին D-ի գլխավոր և ապացուցված գործառույթը օրգանիզմում կալցիումի և ֆոսֆորի փոխանակության կարգավորումն է։ Այն կարևոր դեր ունի նաև ոսկրային համակարգի բնականոն զարգացման և պահպանման գործում։ Այսպես է վիտամին D-ն «Ջի Կլինիկ» (G. Cliniq) բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Դիանա Խաչատուրյանը.

«Վիտամին D-ն մասնակցում է ոսկորների հանքայնացմանը, ապահովում է դրանց  ամրությունն ու խտությունը։ Երեխաների մոտ այն կանխարգելում է ռախիտը, իսկ մեծահասակների մոտ՝ ոսկորների փափկեցումը (օստեոմալացիա)»,-ասում է նա

Բացի այդ, վիտամինն ուղղակիորեն ազդում է մկանների ուժի վրա. եթե մարմնում դրա արտահայտված պակաս կա, մարդը կարող է զգալ մկանային թուլություն, ցավեր ողնաշարի, կողերի կամ ոսկորների շրջանում:
Տարեցների համար սա առավել վտանգավոր է, քանի որ մկանների թուլացումը մեծացնում է հավասարակշռությունը կորցնելու, վայր ընկնելու և ծանր կոտրվածքներ ստանալու ռիսկը:

ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Սննդային հավելումների գրասենյակի (National Institutes of Health, Office of Dietary Supplements) տվյալներով՝ առողջ մարդկանց համար վիտամին D-ի օրական առաջարկվող քանակը կախված է տարիքից։ 0–12 ամսական երեխաներին անհրաժեշտ է 400 ՄՄ (10 մկգ), 1–18 տարեկան երեխաներին և դեռահասներին՝ 600 ՄՄ (15 մկգ)։ Մեծահասակների համար մինչև 70 տարեկանը առաջարկվող քանակը 600 ՄՄ (15 մկգ) է, իսկ 71 տարեկանից՝ 800 ՄՄ (20 մկգ)։

Թեև D-ն դասվում է վիտամինների շարքին, ժամանակակից գիտական գրականության մեջ վիտամին D-ն հաճախ բնութագրվում է՝ որպես պրոհորմոն, քանի որ օրգանիզմում այն մի քանի փուլով փոխակերպվում է ակտիվ հորմոնի՝ կալցիտրիոլի (1,25-dihydroxyvitamin D)։

Պրոհորմոնն այն նյութն է, որն իր սկզբնական տեսքով դեռևս կենսաբանորեն ակտիվ չէ, բայց ծառայում է որպես «հումք» կամ նախանյութ, որից մեր օրգանիզմը հետագայում ստեղծում է ակտիվ հորմոնը։

Վիտամին D-ի որոշակի քանակ կարելի է ստանալ սննդից՝ ձկան յուղից, յուղոտ ձկնատեսակներից, ձվի դեղնուցից։ Սակայն, ինչպես նշում է էնդոկրինոլոգ Դիանա Խաչատուրյանը, միայն սննդով վիտամին D չես ապահովի. վերջինիս առանձնահատկությունն այն է, որ, ի տարբերություն մնացած վիտամինների, օրգանիզմը կարող է այն սինթեզել նաև արևի լույսի (արևի ուլտրամանուշակագույն B (UVB) ճառագայթների) ազդեցությամբ.

«Սովորական վիտամինները կարելի է ստանալ սննդի միջոցով, իսկ վիտամին D-ն օրգանիզմը կարող է «ստանալ անվճար»՝ սինթեզելով ինքնուրույն՝ արևի լույսի ներգործությամբ։ Վիտամինի ազդեցության մեխանիզմը նման է ստերոիդ հորմոնների աշխատանքին. դա օրգանիզմում սինթեզվող հատուկ նյութ է, որը կարգավորում է մարմնի կենսական գործառույթներն ու օրգանների աշխատանքը»,-ասում է էնդոկրինոլոգը՝ նշելով, որ եթե կա արտահայտված դեֆիցիտ, միայն սննդի և արևի հաշվին հազիվ թե կարողանա ապահովել վիտամին D-ի անհրաժեշտ քանակը.

«Այդ դեպքում պակասը լրացվում է հատուկ դեղատեսակներով»,-ասում է բժիշկը

։

Ովքե՞ր են ռիսկի խմբում 

Վիտամին D-ի պակասը բոլորիս մոտ էլ կարող է լինել, սակայն կան հիմնական ռիսկի մի քանի խմբեր։ 

Ըստ Դ. Խաչատուրյանի՝ առաջինը տարեցներն են. նրանք ավելի քիչ են լինում դրսում, և տարիքի հետ մաշկի՝ վիտամին արտադրելու հատկությունը բնականորեն նվազում է։ 

Այնուհետև բժիշկն առանձնացնում է քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, հատկապես նրանց, ովքեր ունեն աղեստամոքսային տրակտի խնդիրներ (օրինակ, ցելիակիա, Կրոնի հիվանդություն, աղիքների ներծծման խանգարումներ, հեղ.), քանի որ դրա պատճառով վիտամինը վատ է ներծծվում. 

«Ցանկում են նաև այսօր շատ ակտիվորեն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արվող բարիատրիկ վիրահատություն տարած պացիենտները»,-ասում է Դ. Խաչատուրյանը՝ բացատրելով, որ  քաշի նվազեցման նպատակով ստամոքսի փոքրացման վիրահատությունները հաճախ կարող են հանգեցնել վիտամին D-ի կտրուկ պակասի։

։
Ինչպե՞ս հասկանալ, որ վիտամին D-ի պակաս ունեք

Այսօր մարդիկ հաճախ կարծում են, որ եթե ունեն քրոնիկ հոգնածություն, մազաթափություն, այտուցներ, տագնապայնություն, վատ քուն կամ հաճախ են մրսում, ապա պատճառը վիտամին D-ի պակասն է։ 

Էնդոկրինոլոգը հիշեցնում է, որ ամբողջ ախտանշանաբանությունը (սիմպտոմատիկա, ախտանշանների ամբողջություն, հեղ.), որը սովորական մարդիկ վերագրում են վիտամին D-ի անբավարարությանը, չունի հստակ ապացուցողական բազա։ Գիտականորեն հաստատված չէ, որ հենց դրա պակասն է առաջացնում այդ խնդիրները։

Եթե ընդհանուր ախտանշանները միշտ չէ, որ հուշում են դեֆիցիտի մասին, ինչպե՞ս հասկանալ՝ երբ է իրականում պետք գնալ լաբորատորիա։ 

Արյան հետազոտությունը կարող է անհրաժեշտ լինել հատկապես ռիսկի խմբում գտնվող մարդկանց՝ բժշկական ցուցման դեպքում։

Մյուս դեպքերում հետազոտության անհրաժեշտությունը պետք է որոշի բժիշկը։

,

Ի՞նչ անալիզ է 25(OH)D-ն

Երբ բժիշկն ուղղորդում է ստուգելու վիտամին D-ի մակարդակը, նշանակվում է արյան հատուկ հետազոտություն, որով չափվում է 25(OH) D մակարդակը (25-հիդրոքսիվիտամին D կամ կալցիդիոլ)։ 

Կարևոր է իմանալ՝ մեր օրգանիզմում կա նաև վիտամին D-ի ակտիվ ձևը, որը կոչվում է կալցիտրիոլ։ Շատերը սխալմամբ կարծում են, թե պետք է հենց այդ ակտիվ ձևն արյան մեջ ստուգել։ 

Սակայն իրականում, նույնիսկ երբ օրգանիզմում վիտամին D-ի ընդհանուր պաշարները սպառված են, ակտիվ ձևի մակարդակը կարող է պարադոքսալ կերպով նորմալ կամ նույնիսկ բարձր երևալ արյան մեջ։

Հետևաբար, իրական պատկերը տեսնելու համար բժիշկները  հիմնականում չափում են հենց 25(OH)D-ի մակարդակը։
։

Ո՞ր թվերն են համարվում ցածր

25(OH)D-ի մակարդակները տարբեր ուղեցույցներում կարող են տարբեր կերպ մեկնաբանվել։

ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Սննդային հավելումների գրասենյակի տվյալներով՝ 20 նգ/մլ և ավելի մակարդակը մարդկանց մեծ մասի համար համարվում է բավարար, իսկ 12 նգ/մլ-ից ցածր մակարդակը կապված է վիտամին D-ի դեֆիցիտի հետ։ 12–20 նգ/մլ մակարդակները կարող են համարվել անբավարար։ 

Միևնույն ժամանակ, Էնդոկրինոլոգիական ընկերության (Endocrine Society, ԱՄՆ-ում հիմնադրված և Վաշինգտոնում կենտրոնակայան ունեցող, բայց միջազգային մասնագիտական կազմակերպություն է, հեղ. ) 2024թ.ի ուղեցույցում նշվում է, որ վիտամին D-ի «բավարարության», «անբավարարության» և «դեֆիցիտի» համընդհանուր շեմեր սահմանված չեն։

Վիտամին D-ի թունավորության դեպքում 25(OH)D-ի մակարդակը սովորաբար շատ բարձր է՝ հաճախ 150 նգ/մլ-ից ավելի, և ուղեկցվում է արյան մեջ կալցիումի բարձրացմամբ (հիպերկալցեմիա)։ 

Թունավորությունը հիմնականում կապված է վիտամին D-ի հավելումների չափից ավելի օգտագործման հետ և կարող է առաջացնել, մասնավորապես, երիկամների վնասում և փափուկ հյուսվածքների կալցիֆիկացիա։

։

Արդյո՞ք արևապաշտպան քսուքը խանգարում է վիտամին D-ի սինթեզին

Թեև արևը համարվում է վիտամին D-ի «անվճար աղբյուր», բայց դրա սինթեզի  վրա ազդում են բազմաթիվ գործոններ՝ արևի ճառագայթի անկման անկյունը, տարվա եղանակը և նույնիսկ մաշկի գույնը։ 

Էնդոկրինոլոգ Դ. Խաչատուրյանը հստակեցնում է նաև, որ մուգ մաշկ ունեցողների մոտ վիտամինն ավելի դանդաղ է արտադրվում։ Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ պետք է ժամերով մնալ արևի տակ.

«Եթե մարդը լինում է դրսում նորմալ, անվտանգ ժամերի, դա բավական է: Ես չեմ ասում, որ նա պետք է «տապակվի» արևի տակ. քաղցկեղի ռիսկերը անհամեմատ ավելի վտանգավոր են, քան վիտամին D-ի պակասը: Եթե կա դեֆիցիտ, մենք այն հանգիստ կարող ենք վերականգնել»,-ասում է նա։

Ինչ վերաբերում է արևապաշտպան քսուքներին, որոնք անհրաժեշտ են մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու համար, ապա դրանք, ըստ էնդոկրինոլոգի, զգալիորեն նվազեցնում են վիտամին D-ի սինթեզը մաշկում։

։

Ինչո՞վ է վտանգավոր վիտամին D-ի գերդոզավորումը

Արևի տակ երկար մնալուց գերդոզավորում լինել չի կարող, քանի որ մարդու մաշկն ունի ինքնապաշտպանական մեխանիզմ և ավելցուկը քայքայում է:

Բայց այսօր ոմանք  խմում են վիտամին D-ն սեփական նախաձեռնությամբ՝ առանց բժշկի նշանակման կամ հետազոտություն անցնելու՝ կարծելով, թե որքան շատ խմեն, այնքան ավելի առողջ կլինեն,  ընդ որում՝  դեղատներում նույնիսկ ամենաբարձր դոզաները (օրինակ՝ 50,000 ՄՄ) վաճառվում են՝ առանց դեղատոմսի։ 

ԱՄՆ-ում 50,000 ՄՄ դեղաչափով վիտամին D-ի պատրաստուկները դասակարգվում են՝ որպես դեղատոմսով տրամադրվող դեղեր։

Կանադայում առանց դեղատոմսի վիտամին D-ի համար սահմանված է մինչև 2,500 ՄՄ օրական առավելագույն մակարդակ, իսկ 50,000 ՄՄ-անոց վիտամինների պատրաստուկները դեղատոմսով են։ 

Անգլիայում 50,000 ՄՄ դեղաչափով վիտամին D դեղերը նույնպես դեղատոմսով են, թեև նույն դեղաչափով որոշ սննդային հավելումներ հասանելի են առանց դեղատոմսի։

Էնդոկրինոլոգ Դ. Խաչատուրյանը զգուշացնում է, որ վիտամին D-ի գերդոզավորումը բավական վտանգավոր վիճակ է և լուրջ հետևանքներ կարող է ունենալ. 

«Գերդոզավորումը բերում է նրան, որ արյան մեջ կալցիումի քանակը կտրուկ բարձրանում է՝ առաջացնելով հիպերկալցեմիա։ Այդ ավելցուկային կալցիումը սկսում է «նստել» այնտեղ, որտեղ չպետք է լինի՝ փափուկ հյուսվածքներում, անոթների պատերին և օրգաններում»,-պարզաբանում է բժիշկը։ 

Բացի այդ, կալցիումի ավելցուկը ծանրաբեռնում է երիկամները՝ մեծ քանակությամբ դուրս գալով մեզի միջոցով, ինչը կարող է բերել երիկամներում քարերի առաջացման։

 

Сообщение Երբ արևը բավարար չէ. ու՞մ է պետք վիտամին D և ի՞նչ ռիսկեր ունի ավելցուկը появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/yerb-arevy-bavarar-che-um-e-petq-vitamin-d-ev-inch-risker-uni-aveltsuky/feed/ 0
«Հավատարմագրման ազգային մարմինը» հաստատում է՝ նիհարեցնող հավելումները ենթակա են պետական գրանցման https://anvtangsnund.am/havatarmagrman-azgayin-marminy-hastatum-e-niharetsnogh-havelumnery-entaka-en-petakan-grantsman/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=havatarmagrman-azgayin-marminy-hastatum-e-niharetsnogh-havelumnery-entaka-en-petakan-grantsman https://anvtangsnund.am/havatarmagrman-azgayin-marminy-hastatum-e-niharetsnogh-havelumnery-entaka-en-petakan-grantsman/#respond Wed, 23 Jul 2025 09:59:34 +0000 https://anvtangsnund.am/?p=5929 Նշենք, որ մեր հրապարակումներից հետո ՍԱՏՄ-ից հայտնել են, որ պետական վերահսկողություն կիրականացնեն թուրքական ապրանքը ներմուծողի մոտ։

Сообщение «Հավատարմագրման ազգային մարմինը» հաստատում է՝ նիհարեցնող հավելումները ենթակա են պետական գրանցման появились сначала на anvtangsnund.am.

]]>
● Ալյոնա Հայրապետյան

«Անվտանգ սնունդ» կայքը վերջերս գրել էր, որ հայկական դեղատներում և սոցցանցերում վաճառվում են թուրքական «Efsun form» նիհարեցնող միջոցները, որոնք չունեն գրանցում ո՛չ որպես կենսաբանական ակտիվ հավելում, ո՛չ որպես դեղամիջոց: 

Ավելի ուշ պարզվել էինք, որ ապրանքը ոչ միայն չի անցել համապատասխան փորձաքննությունը՝ որպես նիհարեցնող միջոց, այլև փորձաքննվել է՝ որպես սովորական թեյ՝ միայն երկու ցուցանիշով: 

Մենք դիմել էինք «Հավատարմագրման ազգային մարմին» և Էկոնոմիկայի նախարարություն՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք նիհարեցնող միջոցին կարելի է տալ համապատասխանության հայտարարագիր՝ որպես գնահատման ձև և միայն երկու ցուցանիշով փորձաքննված արտադրանքին տալ տեխկանոնակարգերին համապատասխանության եզրակացություն։

 

«Անվտանգ սնունդ» կայքը հուլիսի 3-ին հրապարակել էր հոդված այն մասին, որ հայկական դեղատներում, սոցցանցերում ազատ վաճառվում են պետական գրանցում չունեցող թուրքական նիհարեցնող միջոցները՝ «Efsun Form» թեյը, սուրճը և նիհարեցնող կապսուլաները: 

Այդ ապրանքները ներկայացվում են՝ որպես «բնական», «ապահով» ու «արդյունավետ» միջոցներ, որոնք «այրում են ճարպը, բարելավում նյութափոխանակությունը և տալիս թեթևության զգացում»: 

Չնայած պետական գրանցում չունենալուն՝ ապրանքատեսակները ակտիվ գովազդել են նաև բլոգերներ, որոնք ունեն հարյուր հազարից ավելի հետևորդներ: Նրանք վստահեցրել են իրենց հետևորդներին, որ նիհարեցնող միջոցներն անվտանգ են ու անցել են բոլոր անհրաժեշտ լաբորատոր փորձաքննությունները:  

Հոդվածի հրապարակումից հետո մեզ հետ կապ էր հաստատել Աիդա Արիսյանը՝ ուղարկելով փաստաթղթեր ու փորձելով ապացուցել, որ ապրանքն ունի պետական գրանցում: Արդյունքում, սակայն, պարզվել էր, որ նիհարեցնող միջոցը ոչ միայն չի անցել համապատասխան փորձաքննությունը, այլև փորձաքննվել է՝ որպես սովորական բուսական թեյ, այն էլ՝ միայն երկու ցուցանիշով (փորձաքննվել են միայն 2 ծանր մետաղ` կապարը և կադմիումը, հեղ.)։

Նշենք, որ նույնսիկ սովորական թեյի համար պահանջվում է փորձաքննել մոտ 20 ցուցանիշ՝ տեխկանոնակարգին համապատասխանություն տալու համար։

Հոդվածի հրապարակումից հետո մենք հարցում էինք ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք հատուկ նշանակության սննդամթերքը՝ նիհարեցնող թեյը , սուրճը և կապսուլաները կարող են ունենալ համապատասխանության հայտարարագիրը՝ որպես գնահատման ձև և կարելի է արդյոք երկու ցուցանիշով փորձաքննության ենթարկվված արտադրանքին տալ տեխկանոնակարգերին համապատասխանության եզրակացություն։

«Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ը, ի պատասխան մեր հարցմանը, վերահաստատել է, որ հատուկ նշանակության սննդամթերք հանդիսացող նիհարեցնող թեյը, նիհարեցնող սուրճը կամ նիհարեցնող կենսաբանական ակտիվ հավելումը (դեղապատիճով) ենթակա չեն համապատասխանության հայտարարագրման, այլ ենթակա են պետական գրանցման։

«Ձեր կողմից ներկայացված «Հատուկ նշանակության սննդամթերք հանդիսացող նիհարեցնող թեյ, նիհարեցնող սուրճ կամ նիհարեցնող կենսաբանական ակտիվ հավելում (դեղապատիճով)» արտադրանքները հանդիսանում են ՄՄ ՏԿ 027/2012 և ՄՄ ՏԿ 021/2011 տեխնիկական կանոնակարգերի կանոնակարգման օբյեկտ և համաձայն նշված տեխնիկական կանոնակարգերի ենթակա չեն համապատասխանության հայտարարագրման, այլ ենթակա են պետական գրանցման»: 

«Հավատարմագրման ազգային մարմին»

Էկոնոմիկայի նախարարությունն իր  պատասխանում նույնպես հղում է արել «Հավատարմագրման ազգային մարմնի» պատասխանին: 

Նշենք, մեր հրապարակումներից հետո Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնել են, որ պետական վերահսկողություն կիրականացնեն թուրքական ապրանքը ներմուծող ընկերությունում և փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացնեն դրանց հայտնի լինելուն պես։ 

 

Сообщение «Հավատարմագրման ազգային մարմինը» հաստատում է՝ նիհարեցնող հավելումները ենթակա են պետական գրանցման появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/havatarmagrman-azgayin-marminy-hastatum-e-niharetsnogh-havelumnery-entaka-en-petakan-grantsman/feed/ 0
anvtangsnund.am-ի հրապարակման հիման վրա պետական վերահսկողություն կիրականցվի թուրքական «Efsun form» ապրանքը ներմուծողի մոտ https://anvtangsnund.am/anvtangsnund-am-i-hraparakman-himan-vra-petakan-verahskoghutyun-kirakantsvi-turqakan-efsun-form-apranqy-nermutsoghi-mot/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=anvtangsnund-am-i-hraparakman-himan-vra-petakan-verahskoghutyun-kirakantsvi-turqakan-efsun-form-apranqy-nermutsoghi-mot https://anvtangsnund.am/anvtangsnund-am-i-hraparakman-himan-vra-petakan-verahskoghutyun-kirakantsvi-turqakan-efsun-form-apranqy-nermutsoghi-mot/#respond Fri, 18 Jul 2025 10:03:00 +0000 https://anvtangsnund.am/?p=5892 ՍԱՏՄ-ն նաև վերահաստատել էր, որ նիհարեցնող ապրանքները հատուկ նշանակության սննդամթերք են համարվում և ենթակա են պարտադիր պետական գրանցման։ 

Сообщение anvtangsnund.am-ի հրապարակման հիման վրա պետական վերահսկողություն կիրականցվի թուրքական «Efsun form» ապրանքը ներմուծողի մոտ появились сначала на anvtangsnund.am.

]]>
● Ալյոնա Հայրապետյան

«Անվտանգ սնունդ» կայքը վերջերս հոդված էր հրապարակել  հայկական դեղատներում և սոցցանցերում վաճառվող թուրքական «Efsun form» նիհարեցնող միջոցների մասին, որոնք չունեն գրանցում ո՛չ որպես կենսաբանական ակտիվ հավելում, ո՛չ որպես դեղամիջոց: 

Հրապարակումից հետո մեզ հետ կապվեց նաև Հայաստանում իրեն «Efsun Form» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ ներկայացնողը՝ փորձելով ապացուցել, որ ապրանքները գրանցված են, սակայն պարզվեց, որ թուրքական նիհարեցնող միջոցը փորձաքննվել էին միայն 2 ցուցանիշով՝ որպես սովորական թեյ

Այսօր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից մեզ հայտնեցին, որ կիրականացնեն պետական վերահսկողություն ապրանքը նեմուծող ընկերությունում։ 

 

 




«Անվտանգ սնունդ» կայքը վերջերս գրել էր, որ հայկական դեղատներում և սոցցանցերում վաճառվում են թուրքական «Efsun form» նիհարեցնող միջոցները, որոնք չունեն գրանցում։ Դրանք ներկայացվում են՝ որպես «բնական», «ապահով» ու «արդյունավետ» միջոցներ, որոնք «այրում են ճարպը, բարելավում նյութափոխանակությունը և տալիս թեթևության զգացում»:

Հոդվածի հրապարակումից հետո մեզ հետ կապ  էր հաստատել Հայաստանում իրեն «Efsun Form» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ ներկայացնողը՝ ուղարկելով փաստաթղթեր ու փորձելով ապացուցել, որ ապրանքները գրանցված են։

Սակայն դրանք ոչ միայն վերահաստատել են, որ ապրանքը չունի պետական գրանցում, հետևաբար՝ վաճառվելու իրավունք, այլև պարզվել է, որ ապրանքներից նիհարեցնող թեյը փորձաքննվել է միայն երկու ցուցանիշով՝ որպես սովորական թեյ՝ միջնորդ կազմակերպության օգնությամբ: 

Այս հրապարակումներից հետո Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից մեզ հայտնել են, որ պետական վերահսկողություն կիրականացնեն թուրքական ապրանքը ներմուծող ընկերությունում և փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացնեն դրանց հայտնի լինելուն պես։ 

ՍԱՏՄ-ն նաև վերահաստատել էր, որ նիհարեցնող ապրանքները հատուկ նշանակության սննդամթերք են համարվում և ենթակա են ոչ թե համապատասխանության գնահատման, այլև պետական գրանցման։ 

«Համաձայն Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 880 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 021/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի 4-րդ հոդվածի՝ հատուկ նշանակության սննդամթերքը դա սննդամթերքն է, որի համար սահմանվում են առանձին նյութերի կամ բոլոր նյութերի և բաղադրիչների պարունակությանը և (կամ) հարաբերակցությանը ներկայացվող պահանջներ, և (կամ) որի համար փոփոխված է առանձին նյութերի պարունակությունը և (կամ) հարաբերակցությունը՝ ի համեմատություն այդպիսի սննդամթերքում դրանց բնական պարունակությանը, և (կամ) որի բաղադրության մեջ ներառված են սկզբնապես ոչ առկա նյութեր կամ բաղադրիչներ, (բացի սննդային հավելումներից և համաբուրավետիչներից) և (կամ) որի համար պատրաստողը հայտարարագրում է դրանց բուժիչ և (կամ) կանխարգելիչ հատկությունների մասին, և որը նախատեսված է մարդկանց առանձին կատեգորիաների կողմից այդ սննդամթերքի օգտագործման համար»,- հայտնել էին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից

Հիշեցնենք, որ մենք դիմել ենք նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք հատուկ նշանակության սննդամթերքը՝ նիհարեցնող թեյը , սուրճը և կապսուլաները կարող են ունենալ համապատասխանության հայտարարագիրը՝ որպես գնահատման ձև և կարելի է արդյոք երկու ցուցանիշով փորձաքննության ենթարկվված արտադրանքին տալ տեխկանոնակարգերին համապատասխանության եզրակացություն։

Сообщение anvtangsnund.am-ի հրապարակման հիման վրա պետական վերահսկողություն կիրականցվի թուրքական «Efsun form» ապրանքը ներմուծողի մոտ появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/anvtangsnund-am-i-hraparakman-himan-vra-petakan-verahskoghutyun-kirakantsvi-turqakan-efsun-form-apranqy-nermutsoghi-mot/feed/ 0
Թուրքական նիհարեցնող միջոցը փորձաքննվել է միայն 2 ցուցանիշով՝ որպես սովորական թեյ https://anvtangsnund.am/turqakan-niharetsnogh-mijotsy-pordzaqnnvel-e-miayn-2-tsutsanishov-vorpes-sovorakan-tey/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=turqakan-niharetsnogh-mijotsy-pordzaqnnvel-e-miayn-2-tsutsanishov-vorpes-sovorakan-tey https://anvtangsnund.am/turqakan-niharetsnogh-mijotsy-pordzaqnnvel-e-miayn-2-tsutsanishov-vorpes-sovorakan-tey/#respond Wed, 09 Jul 2025 17:15:32 +0000 https://anvtangsnund.am/?p=5808 Թեյի լաբորատոր փորձաքննությունն իրականացրած և համապատասխանության հայտարարագիր տված «Նարեկ» գիտահետազոտական ՓԲԸ-ի գործունեությունն այս պահին դադարեցված է։

Сообщение Թուրքական նիհարեցնող միջոցը փորձաքննվել է միայն 2 ցուցանիշով՝ որպես սովորական թեյ появились сначала на anvtangsnund.am.

]]>
● Ալյոնա Հայրապետյան

«Անվտանգ սնունդ» կայքը վերջերս հոդված էր հրապարակել  հայկական դեղատներում և սոցցանցերում վաճառվող թուրքական «Efsun form» նիհարեցնող միջոցների մասին, որոնք չունեն գրանցում ո՛չ որպես կենսաբանական ակտիվ հավելում, ո՛չ որպես դեղամիջոց: 

Ապրանքները ներկայացվում են՝ որպես «բնական», «ապահով» ու «արդյունավետ» միջոցներ, որոնք «այրում են ճարպը, բարելավում նյութափոխանակությունը և տալիս թեթևության զգացում»:

Հոդվածի հրապարակումից հետո մեզ հետ կապ  է հաստատել Հայաստանում իրեն «Efsun Form» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ ներկայացնողը՝ փորձելով ապացուցել, որ ապրանքները գրանցված են։

Սակայն ներկայացված փաստաթղթերը ոչ միայն նորից հաստատել են, որ ապրանքը չունի պետական գրանցում, հետևաբար՝ վաճառքի իրավունք, այլև պարզվել է, որ ապրանքը փորձաքննվել է միայն երկու ցուցանիշով՝ որպես սովորական թեյ՝ միջնորդ կազմակերպության օգնությամբ։

 

 

«Efsun Form» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ ներկայացող  Աիդա Արիսյան ԱՁ-ն արձագանքել էր հրապարակմանը՝ նշելով, որ «ընկերությունը ունի բոլոր փաստաթղթերը՝ Efsun Form թեյերի, թե՛ ներմուծման, թե՛ ՀՀ-ում լաբարատոր փորձարկման արդյունքները, թե՛ համապատասխանության հայտարարագիրը ԵԱՀ-ն»։

«Անհրաժեշտության դեպքում կարող ենք ներկայացնել բոլոր փաստաթղթերը։ Այդ իսկ պատճառով խնդրում ենք Ձեզ կապ հաստատել մեր ընկերության հետ, որպեսզի հարատեք Ձեր բոլոր կասկածները։ Այլապես մեզ անհիմն զրպարտելու համար մենք կդիմենք համապատասխան մարմիններ։

Մենք պատասխանատվություն չենք կրում այլ անձանց և ինստագրամյան էջերի կողմից բերված և վաճառվող նմանատիպ, թեյերի համար»,-հայտնել էին նրանք։

Գրանցումն ապացուցելու նպատակով ներկայացուցիչը մեզ էր ուղարկել  լաբորատոր փորձարկման արձանագրության և համապատասխանության հայտարարագրի լուսապատճեները (Համապատասխանության հայտարարագիր տրվում է սովորական թեյերին, նիհարեցնող թեյերը ենթակա են պարտադիր պետական գրանցման, ներքևում՝ ավելի մանրամասն, հեղ.)։

Պարզվել էր, որ «Efsun Form» նիհարեցնող թեյերի լաբորատոր փորձարկումն իրականացրել և համապատասխանության հատարարագիր է տրամադրել «Նարեկ» գիտահետազոտական ՓԲԸ-ն ( գրանցումն ապացուցելու համար մեզ ուղարկվել են միայն թեյի լաբորատոր փորձաքննության արձանագրությունը, հեղ.): 

Փորձարկման արձանագրության և համապատասխանության հայտարարագրի մեջ նիհարեցնող թեյ ներկայացվող ապրանքը գրանցված է՝ որպես «բուսական և մրգային խառնուրդներով թեյ»: Նույնիսկ որպես սովորական թեյ անվտանգությունը ստուգելիս փորձաքննվել է միայն 2 ցուցանիշ՝ տեխկանոնակարգերով պահանջված մոտ 20 ցուցանիշի փոխարեն. դրանք են ծանր մետաղներ կապարը և կադմիումը։

Այս դեպքում հայտնի չէ, թե ինչ սկզբունքով է առաջնորդվել լաբորատորիան, երբ երկու ցուցանիշ փորձաքննելով՝ տվել է ՄՄ ՏԿ 021/2011 տեխկանոնակարգի («Սննդային արտադրանքի անվտանգության մասին») համապատասխանության եզրակացություն։

Մինչդեռ նիհարեցնող ցանկացած միջոց՝ թեյ, սուրճ, համարվում է հատուկ նշանակության սննդամթերք: Այն վերահսկում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Իսկ 2011 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված Մաքսային միության հանձնաժողովի՝ թիվ 880 որոշման 24-րդ հոդվածի համաձայն՝ հատուկ նշանակության սննդամթերքը ենթակա է պարտադիր պետական գրանցման:

Նույն հոդվածի մեջ սահմանված են հատուկ նշանակության սննդամթերքի ցանկը, որում ներառված է «դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքը»: Այսինքն, ԵԱՏՄ տարածքում վաճառվելու համար նիհարեցնող միջոցը պետք է ունենա պարտադիր պետական գրանցում: 

Փաստաթղթերն ուղարկելուց հետո շարունակելով մեզ հետ նամակագրությունը՝ «Efsun Form»-ը վաճառողը պնդում էր, որ ապրանքն անցել է անհրաժեշտ փորձաքննությունը, որ իրենք չեն որոշում՝ ինչը պիտի ստուգվի ապրանքի լաբորատոր փորձաքննության ժամանակ, և որ, ըստ իրենց, «ապրանքը ենթակա չէ Առողջապահության նախարարությունում գրանցման, որովհետև ինքը դեղորայք չէ»:

Մեզ ուղարկեցին նաև Հավատարմագրման ազգային մարմնում մուտքագրված ապրանքի հղումը՝ պնդելով, որ ապրանքը գրանցված է, սակայն դա ապացույց չի կարող լինել, քանի որ ապրանքը ներառված չէ ԵԱՏՄ «Պետական գրանցման վկայականների միասնական գրանցամատյանում»։

Նամակագրությունից և փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո մենք նորից  փորձեցինք կապ հաստատել իրեն թուրքական «Efsun Form» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ ներկայացնող  Աիդա Արիսյանի հետ: Մեր զանգին պատասխանեց մի տղամարդ, ով ներկայացավ՝ որպես Աիդա Արիսյանի ամուսին և  վստահեցրեց, որ տեղյակ է գործից ու ինքն էլ կարող է պարզաբանում տալ: 

Նա նշեց, որ ապրանքը (խոսքը միայն նիհարեցնող թեյ ներկայացվող ապրանքի մասին է) անցել է լաբորատոր փորձաքննությունը. պահանջն է այդպիսին: Թե ինչ կարգավիճակով է ապրանքն անցել փորձաքննությունը, ինչ նյութեր են ստուգվել ու ինչպես, ինքը տեղյակ չէ: 

«Ամբողջ պրոցեսը՝ փորձաքննությունից մաքսազերծում, բրոկերն ա արել»,- ասաց նա: Իր հիշելով՝ լաբորատոր փորձաքննության համար վճարել է 20-30 հազար ՀՀ դրամ: 

Նա նաև հավելեց, որ իրենք պատասխանատվություն են կրում միայն իրենց բերած ապրանքի համար՝ պնդելով, որ նույն ապրանքից շատերն են Հայաստան բերում ու վաճառում, իսկ ինքը ապրանքը Հայաստան է բերել օրինական ճանապարհով: 

Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք կա պայմանագիր կամ որևէ այլ պայմանավորվածություն ապրանքն արտադրող թուրքական ընկերության հետ, քանի որ ինստագրամյան ու ֆեյսբուքյան էջերում, որոնց աշխատանքը համակարգում է Աիդա Արիսյանը, իրենք ներկայանում են՝ որպես Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ: 

Աիդա Արիսյանի ամուսինն ի պատասխան ասաց, որ սխալմունք է տեղի ունեցել. իրենց սոցցանցերի էջը վարողը սխալ է նշել, և պաշտոնական ներկայացուցիչ ասվածը ճիշտ չէ, քանի որ շատերն են իրենց ներկայացնում՝ որպես պաշտոնական ներկայացուցիչ։

Հավելեց, որ թեև այս պահին չունեն պայմանագիր արտադրող ընկերության հետ, բայց աշխատում են այդ ուղղությամբ: 

Նշենք, որ թեյի լաբորատոր փորձաքննությունն իրականացրած և համապատասխանության հայտարարագիր տված «Նարեկ» գիտահետազոտական ՓԲԸ-ի գործունեությունն այս պահին դադարեցված է։

 


 


Հ.Գ. Մինչ այդ, մենք հարցումներ ենք ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ խնդրելով պարզաբանել՝
արդյոք հատուկ նշանակության սննդամթերքը՝ նիհարեցնող թեյը , սուրճը և կապսուլաները կարող են ունենալ համապատասխանության հայտարարագիրը՝ որպես գնահատման ձև և կարելի է արդյոք երկու ցուցանիշով փորձաքննության ենթարկվված արտադրանքին տալ տեխկանոնակարգերին համապատասխանության եզրակացություն։

Сообщение Թուրքական նիհարեցնող միջոցը փորձաքննվել է միայն 2 ցուցանիշով՝ որպես սովորական թեյ появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/turqakan-niharetsnogh-mijotsy-pordzaqnnvel-e-miayn-2-tsutsanishov-vorpes-sovorakan-tey/feed/ 0
«Հմայիչ տեսք». չգրանցված թուրքական նիհարեցնող միջոցները հայկական դեղատներում https://anvtangsnund.am/hmayich-tesq-chgrantsvats-turqakan-niharetsnogh-mijotsnery-haykakan-deghatnerum/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=hmayich-tesq-chgrantsvats-turqakan-niharetsnogh-mijotsnery-haykakan-deghatnerum https://anvtangsnund.am/hmayich-tesq-chgrantsvats-turqakan-niharetsnogh-mijotsnery-haykakan-deghatnerum/#respond Thu, 03 Jul 2025 18:41:42 +0000 https://anvtangsnund.am/?p=5663 Ի՞նչ միջոցներ են սրանք, ի՞նչ բաղադրություն ունե՞ն, ո՞վ է արտադրում և ո՞վ է ներկրում Հայաստան, ի՞նչ են ասում պատասխանատու մարմինները և ինչպե՞ս դրանք կարող են վնասել մարդկանց առողջությանը։

Сообщение «Հմայիչ տեսք». չգրանցված թուրքական նիհարեցնող միջոցները հայկական դեղատներում появились сначала на anvtangsnund.am.

]]>
● Ալյոնա Հայրապետյան

Հայկական մի շարք դեղատներում, սոցցանցներում վաճառվում են գրանցում չունեցող թուրքական «Efsun form» նիհարեցնող միջոցները: 

Այս ապրանքները ներկայացվում են՝ որպես «բնական», «ապահով» ու «արդյունավետ» միջոցներ, որոնք «այրում են ճարպը, բարելավում նյութափոխանակությունը և տալիս թեթևության զգացում»: Ապրանքը գովազդում մի շարք հայ բլոգերներ, և նույնիսկ դեղատներում են գովում՝ ասելով, որ այն տանում են «նույնիսկ Ամերիկա»։

Ի՞նչ միջոցներ են սրանք, ի՞նչ բաղադրություն ունե՞ն, ո՞վ է արտադրում և ո՞վ է ներկրում Հայաստան, ի՞նչ են ասում պատասխանատու մարմինները և ինչպե՞ս դրանք կարող են վնասել մարդկանց առողջությանը։

Փորձել ենք պարզել։

 

«Efsun form» նիհարեցնող միջոցներ. ի՞նչ բաղադրություն ունեն և ովքե՞ր են արտադրում 

 

Նիհարեցնող միջոցները` խոտաբույսերը, թեյերը, սուրճը համարվում են հատուկ սնունդ, որոնք վերահսկում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իսկ  ԵԱՏՄ տարածքում վաճառվելու համար պետք է ունենան պարտադիր պետական գրանցում։

Նիհարեցնող կապսուլաները, կախված ազդող նյութի չափաքանակից, տարբեր կերպ են գրանցվում և կարգավորվում. եթե չափաքանակը բարձր է, դեղ է, վերահսկում է Առողջապահության նախարարությունը, եթե ցածր է, գրանցված է՝ որպես կենսաբանական ակտիվ հավելում, վերահսկում է ՍԱՏՄ-ն։

Սակայն «Efsun form» ապրանքանիշի ապրանքները չկան ո՛չ ԵԱՏՄ «Պետական գրանցման վկայականների միասնական գրանցամատյանում», ո՛չ էլ՝ Առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի դեղերի գրանցամատյանում, սակայն ազատ վաճառվում են նաև դեղատներում։

«Efsun form» ապրանքանիշն ստեղծվել է 5 տարի առաջ՝ 2020 թվականին թուրքական Բուրսա քաղաքում։ Արտադրողը թուրքական  CC Holding (LinkedIn) ընկերությունն է, որը գործում է 1990 թվականից: Այս ընկերությունը գործունեություն է ծավալում տեքստիլ արդյունաբերության, շինարարության, լոգիստիկ հարցերի, տեղեկատվական, առևտրային հարցերով խորհրդատվությունների ոլորտներում:

Նշվածներից բացի ընկերությունը զբաղվում է նաև նիհարեցնող ապրանքատեսակների արտադրությամբ, որոնցից «Efsun form»-ը հայկական շուկայում ամենատարածվածն է:  Ընկերության հիմնադիրը թուրք գործարար Ջևհեր Ջենքչին է: 

CC Holding ընկերությունն արտադրում է նաև «Alvina», «Glovital», «Aymira», «Bluetox», «Em-Teadox», «Esillaa»,  «Fitbe Natural», «Magic-X», «Misslim», «My Trend», «Meri Detox Premium», «Tlain», «Wendy», «Zeytox» ապրանքանիշերի նիհարեցնող միջոցները: Բոլոր այս ապրանքանիշերում առկա են նիհարեցնող դետոքս թեյեր, նիհարեցնող դեղապատիճներ, և բոլոր ապրանքներն էլ ներկայացվում են որպես բնական կամ բուսական բաղադրության արտադրանք: 

«Efsun form» արտահայտությունը թուրքերենից թարգմանաբար նշանակում է հմայիչ տեսք / ձև : Ապրանքանիշի հիմնական ապրանքատեսակներն են՝ նիհարեցնող դեղապատիճները, նիհարեցնող դետոքս թեյը, նիհարեցնող դետոքս սուրճը, խոտաբույսերով թեյը, նիհարեցնող քսուքը:

Ապրանքները թուրքական պաշտոնական ինստագրամյան էջում ներկայացվում են ՝ որպես նիհարեցնող միջոցներ, որոնք «այրում են ճարպը, բարելավում են օրգանիզմի նյութափոխանակությունը, տալիս են թեթևության զգացում»: 

Կախված ապրանքատեսակից` բաղադրությունը փոփոխվում է: Օրինակ, նիհարեցնող դետոքս թեյի բաղադրության մեջ մտնում են տարբեր տեսակի էքստրակտներ (ազնվամորու, սամիթի, նռան, բրնձի կեղևի, բրոկկոլիի, գոջի հատապտղի, էխինացեայի, հապալասի, յոգուրտ խոտի, թզուկ արմավենու, կեչու ծառի), ուլուն տեսակի (oolong) թեյ, կիտրոնի բալզամ, չոր մրգերի փոշի և L-կարնիտին: 

L-կարնիտինը նյութ է, որը բնական ձևով արտադրվում է մարդու օրգանիզմում և մասնակցում է ճարպերի էներգիայի վերածման գործընթացին։ Այն օգնում է ճարպաթթուները տեղափոխել բջիջների միտոքոնդրիաներ, որտեղ դրանք «այրում» են՝ էներգիա արտադրելու համար։

Օգնո՞ւմ է արդյոք նիհարել

Հետազոտությունները ցույց են տալիս, որ առողջ մարդկանց մոտ L-կարնիտինը ինքնին գրեթե չի նպաստում քաշի նվազեցմանը։ Թեթև ազդեցություն հնարավոր է միայն մարզումների և դիետայի հետ համատեղ օգտագործելիս։ Սովորաբար, օգտագործվում է օրական 500–2000 մգ դոզաներով, սակայն բարձր չափաբաժինները կարող են առաջացնել կողմնակի ազդեցություններ։

Չգրանցված միջոցների դեպքում բացակայում է որակի վերահսկողությունը, ինչը կարող է վտանգավոր լինել։

«Efsun form» դեղապատիճի բաղադրությունն է «կանաչ թեյ, կարմիր պղպղեղ, բուժիչ օսլա, ցիտրուս, գուարանա միրգ, tragacanth մաստակ»:

Սուրճի բաղադրատարրերից են՝ օրգանական լուծվող սուրճը, բրոմելինը, բերբերինը, եղերդակը, կոճապղպղեղը, սև չամանը, L-կարնիտինը, կոլլագենը, հիալուրոնաթթուն, L-ասկորբինաթթուն:

Նշված բաղադրիչներից կոլլագենը և հիալուրոնաթթուն բուսական օրգանիզմներում չեն արտադրվում և կենդանական ծագման են: 

Ապրանքի պաշտոնական կայքԷջում գրված է, որ դրանք հակացուցված են «անչափահասների, հղիների ու կրծքով կերակրողների, հակադեպրեսանտ ընդունողների, ստամոքսի խոց, երիկամի, սրտի և լյարդի խնդիր, բարձր արյան ճնշում ունեցողների, ինչպես ապրանքի բաղադրիչներից ալերգիա ունեցողների համար»:

Սուրճի դեպքում՝ հակացուցված է նաև վարիկոզ ունեցողներին: 

«Efsun form»-ի ապրանքները գովազդող էջերում վաճառվում է նաև նույն ապրանքանիշի նիհարեցնող քսուք: Այս ապրանքի բաղադրության մասին ասվում է միայն, որ այն պատրաստված է «բնական բաղադրիչներից՝ հատուկ ձևաչափված ակտիվ նյութերով, որոնք նպաստում են մաշկի ձգմանը և յուղերի այրմանը»։

Ըստ էջի՝ քսուքը «նվազեցնում է ցելյուլիտի նշանները, խթանում է արյան շրջանառությունը՝ օգնելով արդյունավետ այրել ճարպային շերտերը»։ Այս ապրանքի օգտագործման համար որևէ հակացուցում նշված չէ: Նշվում է, որ այն հարմար է մաշկի բոլոր տեսակների համար: 

 

4-9 կգ՝ մեկ ամսում. ինչ են խոստանում Հայաստանում

 

«Efsun form» ապրանքատեսակի՝ հայկական էջերի գովազդներում ասվում է, որ «Efsun form»-ի թեյը, սուրճը, և դեղապատիճը պետք է ընդունել դատարկ ստամոքսին: Իսկ օրվա ընթացքում պետք է պարտադիր խմել նաև 1,5-2 լիտր ջուր: 

Հայաստանում այս ապրանքատեսակի բոլոր նիհարեցնող միջոցները վաճառվում են մի շարք ինստագրամյան (1, 2, 3, 4, 5) և ֆեյսբուքյան (1, 2, 3) էջերում: Հաշվի առնելով այս էջերում արված առաջին հրապարակումները և ստեղծման տարեթվերը՝  կարելի է ենթադրել, որ Հայաստանում «Efsun Form»-ի նիհարեցնող միջոցների նմանատիպ վաճառքով սկսել են զբաղվել վերջին երկու տարիներին: 

Առաջին հրապարակումները հիմնականում արված են 2024 կամ 2025 թվականներին: Նշված ինստագրամյան ու ֆեյսբուքյան էջերից «niharecnox_detox_tey»-ը ներկայանում է որպես «Efsun Form» ապրանքանիշի Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ: Ինստագրամյան այս էջին հղում են անում երկու տարբեր ֆեյսբուքյան էջեր՝ «Efsun form» և «Niharecnox detox teyer» անվանումներով: 

Երկու էջերն էլ, իսկ երկրորդ էջը առավելապես, «Efsun Form»-ի ապրանքների հետ գովազդում է նույնպես թուրքական «Meri» ապրանքանիշի նիհարեցնող միջոցները: 

Նշված ինստագրամյան էջի պատմություն բաժնում տեղադրված է հավաստագրի նկար՝ թուրքերենով: Հավաստագրի բովանդակության մեջ ասվում է, որ ոմն «Աիդա Արիսյանը ավարտել է ուսուցումը և լիազորված է վաճառել «Efsun Form»-ի բոլոր ապրանքները»:

Նկարն ուղեկցվում է՝ «հավաստագրի առկայությունը փաստում է թեյի անվտանգ լինելու մասին» գրությամբ: Հենց այս վկայականին են հղում անում վաճառողները, երբ խոսքը գնում է ապրանքի անվտանգ լինել-չլինելու մասին։

Վկայականը

Սակայն նշված վկայականը պետական գրանցման վկայական չէ, սովորական գովասանագրին համարժեք թուղթ է և կենսաբանական ակտիվ հավելումների վաճառքով զբաղվելու հիմք չի կարող լինել ու որևէ կերպ չի փաստում նիհարեցնող միջոցների անվտանգ լինելու մասին։

«Efsun form»-ի ապրանքատեսակները վաճառող հայկական ինստագրամյան էջերից մեկում պնդում են, որ թեյի և դեղապատիճների միջոցով ամսական կարելի է նիհարել 4-6 կգ: Մեկ այլ էջում նույն թեյի միջոցով գրում են, որ կարելի է նիհարել 6-9 կգ:  

«Efsun Form»-ի նիհարեցնող միջոցներից նիհարեցնող դետոքս թեյը ակտիվ գովազդել են 100 հազարից ավելի հետևորդներ ունեցող բլոգերներ (1, 2)՝ պնդելով, որ այն «լաբորատոր ստուգումներ է անցել», օգնում է նիհարել, ու իրենք պատվիրել են թեյը՝ նիհարելու նպատակով:

Նիհարելու արդյունքներով բլոգերները չեն կիսվել, ինչպես նաև չեն արձագանքել մեր նամակներին: 

Միաժամանակ նշված էջերում կան մի շարք նամակագրություններ ու տարբեր բովանդակությամբ հրապարակումներ, որոնց մեջ գովում են ապրանքը կամ նշում դրա արդյունավետության մասին: 

Ներկայումս «Efsun Form» նիհարեցնող միջոցները կարելի է գտնել նաև Wildberries, Ozon, List հարթակներում, ինչպես նաև՝ վրացական էջերում (1, 2, 3, 4) ։

 

 

«Թեյից հետո հաճախորդներին խորհուրդ եմ տալիս կապսուլան կամ սուրճը». ներմուծողի պատասխանը

 

Ինչպես արդեն նշեցինք, «Efsun form» ապրանքատեսակները Հայաստան է ներմուծում և իրեն պաշտոնական ներկայացուցիչ է անվանում «Աիդա Արիսյան Սամվելի» ԱՁ-ն, որի գործունեության տեսակը, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, «ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտուրն է»:

Մենք նախ գրեցինք իրենց ինստագրամյան էջին՝ ներկայանալով գնորդ: Ի պատասխան՝ մեզ անմիջապես առաջարկեցին ապրանքի առաքում կատարել՝ առանց ճշտելու տարիքի ու մյուս հակացուցումներից ելնող մանրամասները:

Մենք գրեցինք նաև թուրքական պաշտոնական ինստագրամյան էջին: Մինչև ապրանքի մասին հարցերին պատասխանելը, էջի պատասխանատուն հետաքրքվեց տարիքի, քաշի, հասակի, ստամոքսի, լյարդի խնդիրների առկայության, հղիության մասին և այլ մանրամասներ: Իսկ հարցին, թե ունե՞ն արդյոք պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում, չպատասխանեց: Միայն ասաց, որ ապրանքը Հայաստան չեն առաքում: 

Ավելի ուշ մենք նորից կապվեցինք Հայաստան ներկրողի հետ, այս անգամ՝ զանգահարելով և կրկին ներկայանալով որպես գնորդ: Մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում Աիդա Արիսյանը պնդեց, որ թեյն իսկապես փակում է ախորժակը և թեյի հետ պարտադիր պետք է օրվա մեջ 1,5-2 լիտր ջուր խմել: 

Նրա խոսքով՝ «ջրի հետ այրված ճարպը պետք է դուրս է գա օրգանիզմից»: Աիդա Արիսյանը միաժամանակ առաջարկեց թեյից հետո փորձել խմել դեղապատիճները. 

«Որ հետո քաշը չավելանա, թեյից հետո հաճախորդներին խորհուրդ եմ տալիս կապսուլան կամ սուրճը, ինքը լավ պահում է: Թեյը խմեք, վերջացրեք, կարող եք հետո կապսուլան խմել: Կապսուլայով էլ են իջնում, բայց կապսուլայով, սովորաբար, իջած քաշը պահում են: Կապսուլան քաշը պահողն ա»: 

Նա միաժամանակ պնդեց, որ ապրանքը «սննդային հավելում է», անցել է բոլոր լաբորատոր փորձաքնությունները և ունի պետական գրանցում: 

 

 

«Շատ գոհ են, նույնիսկ Ամերիկա են տանում». ինչ են ասում դեղատներում 

 

Հայաստանում «Efsun form»-ի ապրանքատեսակներից նիհարեցնող թեյը վաճառվում է «Նատալի Ֆարմ», «Տոնուս-Լես», «Էլեոնֆարմ» դեղատներում: Մենք այցելել ենք նշված դեղատներ՝ պարզելու, թե ինչպես են վաճառում գրանցում չունեցող այս ապրանքը:

«Տոնուս-Լես» դեղատան՝ Երևանի Ազատության պողոտա 3 հասցեում գտնվող մասնաճյուղի աշխատակիցը սկզբում պնդեց, որ ապրանքը «արտոնագրված դեղորայք է», հետո էլ՝ որ «ՀՀ-ում գրանցված թեյ է», իսկ գրանցված լինելու հարցում համոզվելու համար առաջարկեց կապվել Առողջապահության նախարարության հետ: Հետո ներողություն խնդրեց ու ասաց, որ սխալվել է, դեղորայք չէ, այլ պարզապես թեյ է: 

«Նատալի Ֆարմ» դեղատան՝ Երևանի Կոմիտասի պողոտա 60/2 հասցեի մասնաճյուղում աշխատողներից մեկի խոսքով՝ թեյից «շատ գոհ են, նույնիսկ Ամերիկա են տանում»: Ներկայացնելով ապրանքը՝ աշխատողն ասաց, որ այն «կարգավորում է նյութափոխանակությունը, մաքրում է օրգանիզմը, դրա հաշվին իջեցնելու է քաշը»: 

Գրանցված լինելու մասին հարցին դեղատան մյուս աշխատողը պատասխանեց, որ «եթե գրանցված չլիներ, չէր կարող վաճառվել»: Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչո՞ւ նիհարեցնող թեյը, որը հատուկ սնունդ է համարվում, «ԵԱՏՄ պետական գրանցամատյանում» առկա չէ, բայց վաճառվում է, դեղատանը մեկ պատասխանեցին՝ «ինքը դեղորայք չէ, դրա համար կարող է և գրանցված չլինել», մեկ էլ՝ «եթե ապրանքն արդեն վաճառվում է, ուրեմն բոլոր փուլերը անցած ա»: 

Թեյի տուփը, որի մեջ առկա է 30 հատ թեյապարկուճ, «Նատալի Ֆարմ» դեղատանը վաճառվում է 23 690 դրամով: Միաժամանակ, գրանցման համար համոզվելու նպատակով այստեղ էլ առաջարկեցին ներմուծողից հարցնել: 

 

ԵԱՏՄ գրանցամատյանում նշված ապրանքատեսակի մասին տեղեկատվություն չկա. ՍԱՏՄ

 

Թեև ԵԱՏՄ միասնական պետական գրանցամատյանում չլինելն արդեն փաստ է, որ ապրանքը գրանցված չէ, այնուամենայնիվ, մենք դիմեցինք նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք «Efsun form» ապրանքատեսակն ունի պետական գրանցում ՀՀ-ում կամ ԵԱՏՄ տարածքում իրացվելու համար: 

ՍԱՏՄ-ից մեզ հայտնեցին, որ ԵԱՏՄ Պետական գրանցման վկայականների միասնական գրանցամատյանում նշված ապրանքատեսակի մասին տեղեկատվություն չկա: Սա ևս մեկ անգամ, հաստատում է, որ ապրանքը չունի պետական գրանցում: 

ՍԱՏՄ պատասխանը

Նշենք, որ 2011 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված Մաքսային միության հանձնաժողովի՝ թիվ 80 որոշման 24-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ պետական գրանցման ենթակա հատուկ նշանակության սննդամթերք է նաև «դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքը»: 

 

«Դրանք ոչ թե մաքրում են օրգանիզմը, այլ  ջրազրկում». ինչ ռիսկեր են տեսնում սննդաբանները

 

Սննդաբան-գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանի խոսքով՝  իրական նիհարեցնող միջոցները ճարպակալման բուժման մեթոդներն են. սննդաբուժությունը, դեղորայքային բուժումը և վիրաբուժական միջամտությունը: Սննդաբուժությունը, օրինակ, ենթադրում է քաշի կորուստ իր օրվա սննդակարգի կարգավորման միջոցով, որը կարող է ուղեկցվել ֆիզիկական մարզանքներով:

Դեղորայքային բուժման ժամանակ գիտականորեն հաստատված ու թույլատրված դեղեր միայն կարելի է կիրառել, որոնք պարտադիր պետք է ընդունել բժշկի նշանակումով։

Լուսանկարը՝ Վարդանուշ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Նիհարեցնող միջոցները, ըստ սննդաբանի, այս ամենի հակառակ կողմում են։

«Շուկայում միշտ եղել է պահանջարկ նմանատիպ ապրանքների նկատմամբ: Մարդիկ ուզում են խմել ինչ-որ կախարդական բան՝ լինի դա թեյ, կապսուլա կամ սուրճ, ու արագ նիհարել: Նաև այս պատճառով տարիներ շարունակ շուկայում հայտնվում են նոր ապրանքներ, որոնք սպառողներին խոստանում են արագ, անվտանգ նիհարում»,- նշում է Վ. Պետրոսյանը:   

Սննդաբանի պնդմամբ՝ եթե մարդը խմում է նիհարեցնող թեյ, սուրճ կամ կապսուլա ներկայացվող ապրանք, որի բաղադրության մեջ միայն բուսական կամ բնական բաղադրիչներ են գրված, և ախորժակն անմիջապես փակվում է, զուգահեռ առաջանում է բերանի չորություն, սկսում է լուծ կամ անընդհատ միզում է, նշանակում է ապրանքի մեջ կան այլ նյութեր, որոնք բաղադրության մեջ գրված չեն: 

ԵՊԲՀ դասախոս, դոցենտ, սննդաբան Արմեն Մկրտչյանը նույնպես կարծում է, որ ցանկացած ապրանքի գովազդ, որը խոստանում է հրաշալի արդյունքներով նիհարում՝ առանց նշելու կողմնակի էֆեկտների մասին, արդեն կասկածելի է:

«Երբ նշում են, որ, օրինակ, թեյը ակտիվացնում է նյութափոխանակությունը, ճարպերի այրումը, բացառված չէ, որ այն միզամուղ է: Իսկ դա ամենաարագ նիհարեցնող տարբերակն է, քանի որ ջրազրկում է օրգանիզմը»,- ասում է սննդաբանը:

Լուսանկարը՝ Արմեն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Արմեն Մկրտչյանի պնդմամբ՝ վաճառողը միշտ պետք է տեղեկացնի, թե կոնկրետ էքստրակտի կոնկրետ բաղադրիչն ինչ էֆեկտն է թողնում օրգանիզմի վրա: 

«Կարող են գրել, որ ակտիվացնում է նյութափոխանակությունը: Բայց պետք է ասեն, թե որ կոնկրետ բաղադրիչի շնորհիվ է դա տեղի ունենալու»,- հավելում է Ա.Մկրտչյանը: 

Սննդաբանները խորհուրդ են տալիս չհավատալ նմանատիպ միջոցներին ու նիհարել բժիշկների խորհրդատվությամբ:

«Մասնագետը պետք է նայի մարմնի կազմվածքը, պարզի՝ ճարպ, սպիտակուց, ջուր կա՞ մարդու օրգանիզմում, պետք է ստուգի հորմոնալ համակարգը, հորմոնների վիճակը, մետաբոլիկ ակտիվությունը և այլն: Միայն դրանից հետո են որոշում, թե մարդն ինչ տեմպով և ինչպես պետք է նիհարի»,- ամփոփում է սննդաբան Արմեն Մկրտչյանը: 

Сообщение «Հմայիչ տեսք». չգրանցված թուրքական նիհարեցնող միջոցները հայկական դեղատներում появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/hmayich-tesq-chgrantsvats-turqakan-niharetsnogh-mijotsnery-haykakan-deghatnerum/feed/ 0