l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Լրահոս
  • «Արտադրողները, որոնք կշարունակեն վտանգել արտահանման հնարավորությունները, կզրկվեն այդ իրավունքից». ՍԱՏՄ պետ
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
08.06.2026
Մանրէներ և աղիքային ցուպիկ «Զվարթնոց» օդանավակայանի սննդում
10.06.2026
Ցույց տալ բոլորը

«Արտադրողները, որոնք կշարունակեն վտանգել արտահանման հնարավորությունները, կզրկվեն այդ իրավունքից». ՍԱՏՄ պետ

08.06.2026
Բաժիններ
  • Լրահոս
Թեգեր
  • ԵԱՏՄ
  • ձկնաբուծարան
  • ՍԱՏՄ
  • Տնտեսություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը հանդիպում է անցկացրել Հայաստանի ձկնաբույծների և ձկնամթերք արտադրողների հետ՝ քննարկելու ոլորտում ստեղծված իրավիճակն ու արտահանման հեռանկարները։

Տեսչական մարմնի ղեկավարն ընդգծել է, որ հանդիպման նպատակը ոչ թե պարզապես խնդիրներ արձանագրելն ու մեղադրանքներ հնչեցնելն է, այլ առկա լրջագույն մարտահրավերը ոլորտի վերափոխման հնարավորության վերածելը։

Անդրադառնալով դեպի Ռուսաստանի Դաշնություն ձկնամթերքի արտահանման կասեցմանը՝ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ արվում է հնարավոր ամեն ինչ խնդիրը կարգավորելու համար, նաև հստակեցրել, որ անվտանգության և հիգիենայի չափանիշները չեն կարող «աչքաթող արվել». արտահանման ներկայացված բոլոր խմբաքանակների նմուշները ներկայացվելու են լաբորատոր հետազոտության՝ մանրէաբանություն, հիվանդություններ ու արգելված նյութերի մնացորդային քանակություն ցուցանիշներով:

Նա փաստել է, որ Տեսչական մարմինն այսուհետ է՛լ ավելի է խստացնելու ներքին վերահսկողությունը թե՛ արտադրանքի, թե՛ ձեռք բերվող հումքի նկատմամբ՝ ԵԱՏՄ շուկայում հայկական արտադրանքի վստահելիությունը վերականգնելու համար։

«Այն արտադրողները, որոնք կշարունակեն անփույթ մոտեցում ցուցաբերել և վտանգել ամբողջ ոլորտի զարգացմանն ու արտահանման հնարավորություններին, կզրկվեն արտահանման իրավունքից, քանի որ մեկ ընկերության պատճառով չպետք է տուժի ամբողջ ոլորտը»,- զգուշացրել է Տեսչական մարմնի ղեկավարը։

Խոսվել է նաև Եվրոպական Միության շուկաներ ձկնամթերքի արտահանման հնարավորությունների մասին, որն արդեն բաց է հայկական ձկնամթերքի համար եվրոպական ստանդարտներին լիարժեք համապատասխանության դեպքում։

Արտադրողներին տեղեկացվել է, որ Վտանգների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգը (ՎՎՀԿ/HACCP) պետք է գործի անխափան, պետք է ապահովվի արտադրական շղթայի թափանցիկություն ու հետագծելիություն՝ ձկան կերից ու ջրի որակից մինչև պատրաստի արտադրանք։

ՍԱՏՄ-ն հանդես է գալիս որպես արտադրողների գործընկեր և պատրաստ է անհրաժեշտության դեպքում տրամադրել մասնագիտական խորհրդատվություն, Տեսչական մարմնի մասնագետները պատրաստ են այցելել տնտեսություններ, իրականացնել աուդիտ և մատնանշել արտահանմանը խոչընդոտող թերությունները:

Share
2

Տես նաև

12.06.2026

100 դրամ՝ 1 լիտր արտահանված կոնյակի սպիրտի համար. պետության աջակցությունը տնտեսվարողներին


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    100 դրամ՝ 1 լիտր արտահանված կոնյակի սպիրտի համար. պետության աջակցությունը տնտեսվարողներին
    12.06.2026
  • 0
    Նոր խստացումներ. Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կարանտինային բոլոր ապրանքների ներմուծումը
    11.06.2026
  • 0
    6 ամսով սահմանափակվում է ցորենի արտահանումը Հայաստանից
    11.06.2026
  • 0
    Մանրէներ և աղիքային ցուպիկ «Զվարթնոց» օդանավակայանի սննդում
    10.06.2026
  • 0
    «Արտադրողները, որոնք կշարունակեն վտանգել արտահանման հնարավորությունները, կզրկվեն այդ իրավունքից». ՍԱՏՄ պետ
    08.06.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

NAN ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղ դեղամիջոց դեղեր եղանակ թունաքիմիկատներ խախտումներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց վեոլիա ջուր տեխկանոնակարգ քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co