

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ՝ Եվրոպական հանձնաժողովի TAIEX ծրագրի շրջանակում անցկացվել են դաշտային և լսարանային վերապատրաստումներ՝ արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
Իտալացի փորձագետները ներկայացրել են ԵՄ լավագույն փորձը, գործնական ուղեցույցներ և տեխնիկական լուծումներ՝ սննդամթերքի անվտանգության, մաքսային ընթացակարգերի, ջերմային շղթայի պահպանման և սննդային կորուստների նվազեցման, վերամշակման, լաբորատոր փորձարկումների, արտադրանքի համապատասխանության գնահատման և լոգիստիկայի ուղղությամբ։
ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանի խոսքով՝ դասընթացները կնպաստեն ԵՄ պահանջների տեղայնացմանն ու համապատասխանեցմանը, արտահանման պատրաստվածության բարձրացմանը և ագրոպարենային ոլորտում առևտրի դիվերսիֆիկացմանը։