l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Անվտանգ սնունդ
  • Նոր խստացումներ. Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կարանտինային բոլոր ապրանքների ներմուծումը
6 ամսով սահմանափակվում է ցորենի արտահանումը Հայաստանից
11.06.2026
100 դրամ՝ 1 լիտր արտահանված կոնյակի սպիրտի համար. պետության աջակցությունը տնտեսվարողներին
12.06.2026
Ցույց տալ բոլորը

Նոր խստացումներ. Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կարանտինային բոլոր ապրանքների ներմուծումը

11.06.2026
Բաժիններ
  • Անվտանգ սնունդ
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Տնտեսություն
Թեգեր
  • գյուղատնտեսություն
  • ԵԱՏՄ
  • Կասեցումներ
  • Տնտեսություն

● Արամ Սահակյան

Վաղվանից՝  2026թ հունիսի 12-ից Ռուսաստանը ժամանակավորապես սահմանափակում է Հայաստանից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը՝ ներառյալ դրանց տարանցումը դեպի ԵԱՏՄ երկրներ։

Որոշումը պայմանավորված է կրկնվող կարանտինային օբյեկտների հայտնաբերմամբ և վերահսկողական համակարգի խնդիրներով։

։

Ի՞նչ է որոշվել

ՌԴ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ հունիսի 12-ից ուժի մեջ է մտնում լայնածավալ սահմանափակում, որը վերաբերում է՝

  • Հայաստանից ներմուծվող բոլոր կարանտինային արտադրանքին

  • ինչպես նաև՝ Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ երկրներ իրականացվող տարանցմանը

Սահմանափակումը կգործի մինչև նոր մեխանիզմի մշակումը, որը պետք է ապահովի մատակարարումների անվտանգության և հետագծելիության վերահսկում։

Կարանտինային արտադրանք են համարվում այն ապրանքները, որոնք կարող են պարունակել բույսերի համար վտանգավոր վնասատուներ կամ հիվանդություններ։

Դրանք ենթակա են հատուկ ստուգումների՝ ներմուծումից առաջ, քանի որ կարող են վնասել գյուղատնտեսությանը, պահեստներին և արտադրական շղթային։

Կարանտինային ապրանքներ են մրգերը, բանջարեղենը, ընկույզները, չրերը, սերմերը և բուսական ծագման այլ գյուղմթերքը։

։

Ինչու է ընդունվել որոշումը

Գերատեսչության տվյալներով՝ վերջին ամիսներին շարունակվել են կրկնվող խախտումները։

Հունիսին արձանագրվել է 3 նոր դեպք, որոնցում հայտնաբերվել է կարանտինային վնասատու՝ կապրայի բզեզ (khapra beetle)՝

  • ընկույզների խմբաքանակում

  • չորացրած դեղձում

  • չորացրած լոլիկում

Ռուսական կողմը պնդում է, որ սա վկայում է մատակարարումների վերահսկողության թերությունների մասին։

Կապրայի բզեզը համարվում է կարանտինային վնասատու, որը չի հանդիպում Ռուսաստանի տարածքում և համարվում է բարձր ռիսկային տեսակ գյուղատնտեսության համար։

Այն կարող է վնասել տարբեր տեսակի պահեստավորված արտադրանք՝

հացահատիկ, հատիկավոր մշակաբույսեր, յուղատու և տեխնիկական մշակաբույսեր, ինչպես նաև դրանց վերամշակված արտադրանքը։

Վնասատուն կարող է տարածվել նաև պահեստներում, պահեստային տարածքներում, տրանսպորտային միջոցներում, ալյուրի և հացահատիկի պահեստներում, ինչպես նաև սննդի արտադրության ձեռնարկություններում։

Մասնագետների գնահատմամբ՝ այն կարող է վնասել մինչև պահեստավորված արտադրանքի 70%-ը։

։

Ռուսական կողմի գնահատականը

«Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մեջ նշվում է, որ հայկական համապատասխան մարմնի վերահսկողությունը բավարար արդյունավետ չէ, ինչը կարող է վտանգել Ռուսաստանի և ԵԱՏՄ տարածքի բուսասանիտարական անվտանգությունը։

Գերատեսչությունը նաև նշում է, որ նախկինում արդեն բազմիցս ուղարկվել են ծանուցումներ արձանագրված խախտումների վերաբերյալ։

——————————

Հիշեցնենք,  որ վերջին ամիսներին Ռուսաստանը արդեն փուլային կերպով սահմանափակումներ էր կիրառել Հայաստանից ներմուծվող տարբեր ապրանքների նկատմամբ՝

  • միրգ և բանջարեղեն

  • ծաղկային արտադրանք

  • ձկնամթերք

  • ալկոհոլային խմիչքներ

  • «Ջերմուկ» հանքային ջուր

Նոր որոշումը փաստացի ընդլայնում է նախկինում կիրառվող վերահսկողական սահմանափակումները։

Share
8

Տես նաև

12.06.2026

100 դրամ՝ 1 լիտր արտահանված կոնյակի սպիրտի համար. պետության աջակցությունը տնտեսվարողներին


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    100 դրամ՝ 1 լիտր արտահանված կոնյակի սպիրտի համար. պետության աջակցությունը տնտեսվարողներին
    12.06.2026
  • 0
    Նոր խստացումներ. Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կարանտինային բոլոր ապրանքների ներմուծումը
    11.06.2026
  • 0
    6 ամսով սահմանափակվում է ցորենի արտահանումը Հայաստանից
    11.06.2026
  • 0
    Մանրէներ և աղիքային ցուպիկ «Զվարթնոց» օդանավակայանի սննդում
    10.06.2026
  • 0
    «Արտադրողները, որոնք կշարունակեն վտանգել արտահանման հնարավորությունները, կզրկվեն այդ իրավունքից». ՍԱՏՄ պետ
    08.06.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

NAN ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղ դեղամիջոց դեղեր եղանակ թունաքիմիկատներ խախտումներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց վեոլիա ջուր տեխկանոնակարգ քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co