l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Անվտանգ սնունդ
  • 2019 և 2021թթ.ին ՍԱՏՄ-ն պեստիցիդների ավելցուկներ է հայտնաբերել տեղական միրգ-բանջարեղենում
ՍԱՏՄ-ն «Ջերմուկ Գրուպ»-ում խախտումներ չի հայտնաբերել
25.02.2024
«Ֆետա» բառն օգտագործելու համար ՄՊՀ-ն տուգանել է 4 ընկերության
26.02.2024
Ցույց տալ բոլորը

2019 և 2021թթ.ին ՍԱՏՄ-ն պեստիցիդների ավելցուկներ է հայտնաբերել տեղական միրգ-բանջարեղենում

26.02.2024
Բաժիններ
  • Անվտանգ սնունդ
  • Լրահոս
Թեգեր
  • թունաքիմիկատներ
  • Կասեցումներ
  • պեստիցիդներ
  • ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՍԱՏՄ կողմից բուսական ծագման մթերքներում պեստիցիդների մնացորդային նյութերի մոնիթորինգային ծրագրի շրջանակներում իրականացված լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետությունում աճեցված մշակաբույսերում հայտնաբերվել են պեստիցիդների մնացորդային նյութերի սահմանային թույլատրելի քանակության գերազանցման դեպքեր:

Այսպես՝ 2019 թվականին 13 մշակաբույսերի հետազոտությունները ցույց են տվել, որ պեստիցիդների 10 տեսակի ազդող նյութերի քանակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի չափաբաժինը խնձորի, դեղձի, ծիրանի, խաղողի, կեռասի, սալորի, ծիրանի, լոլիկի, վարունգի, տաքդեղի, սմբուկի, ձմերուկի, կարտոֆիլի, սեխի, ոլոռի և լոբու նմուշներում։

Առավել խնդրահարույց է եղել խաղողը, որի նմուշներում, ազդող նյութերի պարունակության նկատմամբ փորձաքննությունների արդյունքում, արձանագրվել է շեղման 24 դեպք:

Գյուղատնտեսության զարգացման, առողջ և անվտանգ բերք ստանալու կարևոր նախապայմաններից մեկը բույսերի պաշտպանության միջոցառումների պատշաճ կատարումն է, ինչը ենթադրում է նաև պեստիցիդների օգտագործում։ Սակայն բարձր կենսաբանական արդյունավետություն ունեցող բարձրորակ պեստիցիդի առկայությունը դեռ բավարար չէ ցանկալի արդյունք ստանալու համար։

Մյուսը խնձորն է, որի նմուշներում արձանագրվել է շեղման 15 դեպք, ինպես նաև սալորը, որի բոլոր նմուշներում արձանագրվել են շեղումներ թիրախային բոլոր ցուցանիշներից: 2021 թվականի 14 մշակաբույսի ուսումնասիրություններով՝ պեստիցիդների արդեն 34 ազդող նյութի ավելցուկ է հայտնաբերվել: Սա ֆերմերների և հողօգտագործողների կողմից վարվող ոչ ճիշտ գյուղատնտեսության արդյունք է։ Մնացորդային նյութերի գերազանցումից խուսափելու համար խիստ կարևոր է պեստիցիդների ճիշտ, տեղին, ժամանակին և սահմանված քանակով օգտագործումը, ինչպես նաև՝ դրանց սպասման ժամկետների պահպանումը։ Այդ պայմանները հստակ սահմանվում են տվյալ պեստիցիդի մակնշմամբ և ուղեկցող հրահանգներով: Հողօգտագործողները պետք է հստակ որոշեն բույսերի վնասակար օրգանիզմի տեսակը, զարգացման փուլը, դրանով վարակվածության աստիճանը, պեստիցիդի ընտրությունը կատարեն ժամանակին և ճիշտ չափաքանակով, օգտագործեն համապատասխան եղանակային պայմաններում։ Նշված անհրաժեշտ գործողություններից որևէ մեկը ոչ պատշաճ կամ սխալ կատարելու դեպքում պեստիցիդի արդյունավերտությունը խիստ ընկնում է՝ ընդհուպ մինչև զրոյական արդյունք։

Տեսչական մարմնի բուսանաիտարիայի ոլորտի մասնագետները պատրաստ են տրամադրել խորհրդատվություն և այլ մասնագիտական աջակցություն, ուստի հորդորում ենք, հարցերի առաջացման դեպքում դիմել ՍԱՏՄ համապատասխան մարզային կենտրոն կամ զանգահարել թեժ գծի 118 անվճար հեռախոսահամարով: Անհրաժեշտ է գիտակցել, որ պեստիցիդների սխալ կիրառման դեպքում բուսական ծագման սննդամթերքում մնացորդային նյութերի քանակները կարող են գերազանցել թույլատրելի շեմը՝ այն դարձնելով մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր։

Share
10

Տես նաև

16.01.2026

Խմորասնկեր և աղիքային ցուպիկ «Սոֆյա» թթվասերում


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Խմորասնկեր և աղիքային ցուպիկ «Սոֆյա» թթվասերում
    16.01.2026
  • 0
    Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր բժշկական զննության պահանջը
    13.01.2026
  • 0
    Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ «Ֆլորենս» ռեստորանում
    13.01.2026
  • 0
    Զրոյական մաքսատուրք Հայաստան ներմուծվող էլեկտրամոբիլների համար. ԵԱՏՄ որոշումը
    12.01.2026
  • 0
    Սպասվում է ձնախառը անձրև, եղանակը կցրտի
    12.01.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց սպառողների իրավունք վեոլիա ջուր տեխկանոնակարգ քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co