Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ տնտեսվարողների կողմից «Ֆետա» և «Ֆետա» բառը ներառող անվանումներով պանիրների իրացման փաստի առթիվ հարուցված վարույթների շրջանակում 7-ից 5-ն ընդունել է իրավախախտումների փաստը և արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացրել:
Մասնավորապես, վարույթների հարուցման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ արձանագրված ապրանքներն առերևույթ չեն հանդիսանում Հունաստանի արտադրանք։
ՄՊՀ-ն դեկտեմբերի 7-8-ին իրականացրել է դիտանցում, որի արդյունքում և հայտնաբերել է, որ «Դուստր Մարիաննա», «Ալֆաբեթ», «Բրենդլիդեր» ՀՁ, «Սաս-Գրուպ» , «Լ.Դ.Լ.» , «Միլք Ափ Պլյուս», «Բի և Ջի Ֆուդ» ընկերությունները տարբեր իրացման կետերում («ՍԱՍ», «Նոր Զովք», «Սիթի» և այլն), վաճառել են պանիր՝ օգտագործելով «ֆետա», «ֆիտակի» կամ «ֆետակսա» հունական պանիրների անունները, ինչը, ըստ ՄՊՀ-ի պարունակում է «առերևույթ անբարեխիղճ մրցակցույթան հատկանիշներ, այդ թվում՝ հասարակության մոլորեցմամբ»։
Եվրոպական միության աշխարհագրական նշումների գրանցման գործակալության կայքի համաձայն․ ««Ֆետա»-ն սեղանի սպիտակ պանիր է, որն արտադրվում է ավանդական եղանանակների պահպանմամբ, պահվում է աղաջրում, պատրաստվում է բացառապես ոչխարի կաթից կամ ոչխարի և այծի կաթի խառնուրդից, ընդ որում՝ այծի կաթի չափաբաժինը չպետք է գերազանցի կաթի նետտո քաշի 30 %։
Բացի այդ, ֆետան պետք է արտադրվի հստակորեն սահմանված աշխարհագրական տարածքում, որը ներառում է Մակեդոնիան, Թեսալիան, Թրակիան, Հունաստանի մայրցամաքային կենտրոնական հատվածները, Պելոպոնեսը, Լեսվոսի պրեֆեկտուրան, ընդ որում՝ կաթը, որն օգտագործում են ֆետայի պատրաստման համար, ստացվում է վերոնշյալ տարածքներում ավանդաբար բնակեցված ոչխարների և այծերի հատուկ ցեղատեսակներից, որոնք ամբողջովին հարմարված են նշված տարածքներում և սնվում են բացառապես այդ տարածքների բուսականությամբ»։
Իսկ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ «Ֆետա» բառը «պանիր» ապրանքատեսակի համար ենթակա է պահպանման՝ որպես ծագման տեղանուն։
Կիրառված արագացված վարույթներն ավարտվել են, որոնց արդյունքում 5 տնտեսավարողների նկատմամբ պատասխանատվության միջոցներ են կիրառվել. նրանք տուգանվել են, կամ նախազգուշացում են ստացել, մասնավորապես՝
Երկու տնտեսավարողների վերաբերյալ հարուցված վարույթները գտնվում են ընթացիկ փուլում:
Նշենք, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 93-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ անբարեխիղճ մրցակցության համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսվարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 5%-ը։