l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Լրահոս
  • ՍԱՏՄ-ն «Ջերմուկ Գրուպ»-ում խախտումներ չի հայտնաբերել
Ճամբարակում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
23.02.2024
2019 և 2021թթ.ին ՍԱՏՄ-ն պեստիցիդների ավելցուկներ է հայտնաբերել տեղական միրգ-բանջարեղենում
26.02.2024
Ցույց տալ բոլորը

ՍԱՏՄ-ն «Ջերմուկ Գրուպ»-ում խախտումներ չի հայտնաբերել

25.02.2024
Բաժիններ
  • Լրահոս
Թեգեր
  • ջերմուկ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ, Ռուսաստանի Դաշնությունում արձանագրված մահվան դեպքի հանգամանքների բացահայտմանը նպաստելու նպատակով, ստուգում է իրականացնել «Ջերմուկ» հանքային ջրի արտադրող «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում:

Ստուգման ընթացքում արձանագրվել է, որ արտադրվող սննդամթերքը նույնական է՝ ըստ անվանման, տեսողական, զգայորոշման և վերլուծական մեթոդով։

Հստակեցվել է, որ արտադրական շինություններում չեն պահվում սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող ցանկացած նյութ և պարագա, այդ թվում՝ լվացող և ախտահանող նյութեր, բացառությամբ արտադրական շինությունների և սարքավորումների ընթացիկ լվացման և ախտահանման համար անհրաժեշտ լվացող և ախտահանող միջոցների։

Ընդունվող հումքը համապատասխանել է դրա անվտանգության պահանջներին և ունեցել անվտանգությունը հավաստող փաստաթղթեր։

Սննդամթերքի արտադրության ընթացքում օգտագործվող պարենային (սննդային) հումքը և բաղադրիչները պահվել են այդ հումքի և բաղադրիչների փչանալը կանխարգելող և դրանց՝ աղտոտիչ նյութերից պաշտպանությունն ապահովող պայմաններում։

«Ակնհայտ է դարձել, որ չեն արտադրվում վտանգավոր և կեղծված սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութեր:

Ներկայացվել են բոլոր հիմքերը, որոնք հիմնավորում են, որ «Ջերմուկ» հանքային ջրի արտադրության գործընթացների իրականացման ժամանակ, արտադրողի կողմից մշակվել, իրականացվում և պահպանվում են վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի (НАССР — Hazard Analysis and Critical Control Points) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերը»։

Ստուգման արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ լուրեր էին տարածվել, որ Վլադիկավկազում «Ջերմուկ» հանքային ջուրը խմելուց հետո ՌԴ քաղաքացին մահացել է հիվանդանոցում՝ «կերակրափողի այրվածքից»: Ինչից հետո «Ռոսպոտրեբնադզորը» հայտարարել էր, որ «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը ժամանակավորապես դադարեցվում է:

Share
11

Տես նաև

21.10.2026

Մեկ օր ջուր չի լինի Երևանի, Կոտայքի և Արագածոտնի որոշ հատվածներում


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Մեկ օր ջուր չի լինի Երևանի, Կոտայքի և Արագածոտնի որոշ հատվածներում
    21.10.2026
  • 0
    Վտանգավոր նյութեր մանկական խաղալիքներում
    20.10.2026
  • 0
    Եղանակը կցրտի, սպասվում է կարճատև անձրև
    19.10.2026
  • 0
    Առանց հայերեն մակնշման և փաստաթղթերի ապրանքներ. խախտումներ «Կայզեր» սուպերմարկետում
    16.10.2026
  • 0
    Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքներ կդրոշմավորվեն նույնականացման նշաններով
    14.10.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 22.09.2026

    Нюра Штрамадей commented on Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց

  • 17.09.2026

    Գ.Ավոյան commented on Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

Թեգեր

ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր Ջուր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղիքային վարակ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն գովազդ դեղ դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խախտումներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սննդային թունավորում սպանդանոց վեոլիա ջուր քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co