Սեպտեմբերի 6-ին և 7-ին լաբորատոր փորձաքննության ենք ներկայացնել Երևանի բոլոր՝ 12 վարչական շրջանների ծորակի ջրերը։
Նմուշները վերցրել ենք՝ պահպանելով մեթոդաբանական ուղեցույցի պահանջները. նախ ախտահանել ենք ծորակները, ապա թողել ենք, որ ջուրը առնվազն 5 րոպե հոսի, հետո նոր լցրել ենք նախապես ախտահանված ապակե տարայի մեջ։
Նմուշները վերցնելու նույն օրը ոչ ուշ, քան 2 ժամ հետո տարել ենք «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիա փորձաքննության։
Քանի որ ստուգվել են ոչ միայն անվտանգային ցուցանիշները, այլև ծանր մետաղների պարունակությունը, փորձաքննության արդյունքները ներկայացրել ենք սննդագետի՝ դրանց ռիսկերի գնահատումն իրականացնելու համար։
«Անվտանգ սնունդ» խմբում հաճախ էինք ստանում բողոքներ Երևանի ջրի որակի վերաբերյալ. վատ համ ունի, հետքեր է թողնում, գույնը պղտոր է։ Այդ պատճառով որոշեցինք լաբորատոր փորձաքննության ներկայացնել Երևանի բոլոր՝ 12 վարչական շրջանների ծորակի ջրերը։
Նախ, հարցում անցկացրինք՝ հասկանալու, թե հատկապես որ տարածքներից ինչ բողոքներ կան։ Ստացանք մի քանի տասնյակ բողոքներ՝ տարբեր վարչական շրջաններից. ամենաշատը՝ Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ, ամենաքիչը՝ Դավթաշեն, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Կենտրոն վարչական շրջաններից։
Ըստ բողոքների՝ ընտրեցինք բոլոր 12 հասցեներն ու գնացինք՝ նմուշ վերցնելու։
Նմուշները վերցրել ենք՝ պահպանելով МУК 4.2.1018-01 մեթոդաբանական ուղեցույցի պահանջները՝ նախապես ախտահանված ապակե տարաներով։
Քանի որ ջրի որոշ ցուցանիշներ պետք է ստուգվեն նմուշը վերցնելուց ոչ ուշ քան 2 ժամում, դրանք պարբերաբար տարել ենք լաբորատորիա։
Երևանի բոլոր վարչական շրջանից վերցրել ենք 1-ական լիտր ծորակի ջուր։
Ջրի անվտանգությունը և որակը ստուգվել են Առողջապահության նախարարի` 2002թ դեկտեմբերի 25-ի N876 հրամանով՝ «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N2-III-Ա2-1 սանիտարական կանոններով և նորմերով։
Ջրերում ստուգվել են 26 տարբեր ցուցանիշներ՝ ինչպես անվտանգության՝ մանէաբանական ցուցանիշները ( E. coli, ԱՑԽՄ, Էնտերոկոկկեր), այնպես էլ՝ ֆիզիկաքիմիական՝ համը, հոտը, պղտորությունը, գունայնությունը, կոշտությունը, հանքայնացումը, ծանր մետաղների (ալյումինիում, բերիլիում, կադմիում, մանգան, պղինձ, մոլիբդեն, արսեն (մկնդեղ), նիկել, սնդիկ, կապար, սելեն, կոբալտ, քրոմ, բարիում), կալցիումի առկայությունը, պերմանգանատային օքսիդացումը և այլն։
Փորձաքննության արդյունքները, ինչպես արդեն նշեցինք, ներկայացրել ենք սննդագետին, ով, հաշվի առնելով Երևանում ջրի օրական սպառումը, հաշվարկներ է կատարել՝ գնահատելով ջրի օգտագործման, քաղկեղածին և ոչ քաղկեղածին տարրերի ռիսկերը։
Ռիսկերը գնահատելիս օգտագործվել է միջազգայնորեն ընդունված և արդիական մեթոդը, որը հաշվի է առնում ջրի օրական չափաքանակների ընդունման դեպքում առողջության վրա ազցդեցությունը։
Նոր Նորք վարչական շրջանից ջուրը վերցրել ենք սեպտեմբերի 6-ին՝ առավոտյան ժամը 07:00-ին։
Լաբորատոր փորձաքննության արդյունքում ջրի անվտանգային՝ մանրէաբանական ցուցանիշներում խախտումներ չեն հայտնաբերվել։
Նմուշում 3 ցուցանիշների պարունակությունը (չեն նորմավորովում ԱՆ N 876 հրամանով, հեղ.) եղել է հետևյալը՝
Թեև կոշտության նորմեր սահմանված չեն, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ջրի որակի վերաբերյալ իր ուղեցույցներում առաջարկում է կոշտության հետևյալ միջակայքերը.
Հետևաբար, Նոր Նորք վարչական շրջանում ջրի կոշտությունը չափավոր է։
Կոշտությունը ջրի մեջ եղած հանքային աղերի (հատկապես՝ կալցիումի և մագնեզիումի) չափաքանակն է։
Ցանկալի չէ խմել ինչպես շատ կոշտ, այնպես էլ՝ շատ փափուկ ջուր, նախընտրելի է չափավոր կոշտությունը։
Օրինակ, բարձր կոշտությամբ ջուրը կարող է նպաստել երիկամներում ավազի և քարերի առաջացմանը, ինչպես նաև՝ սրտանոթային հիվանդությունների զարգացմանը։
Ե՛վ խմելու, և՛ հիգիենիկ նպատակներով օգտագործելու ժամանակ շատ կոշտ ջուրը վատացնում է մաշկի և մազերի վիճակը։
Բացի այդ, կարող է հանգեցնել ջրախողովակներում հանքային նստվածքների առաջացմանը՝ նվազեցնելով ջրամատակարարման և ջեռուցման համակարգի արդյունավետությունը։ Ինչպես նաև՝ ազդել սննդի համի վրա։
Շատ փափուկ և փափուկ ջրի վնասն այնքան էլ ակնհայտ չէ և կարող է դրսևորվել ժամանակի ընթացքում. օրինակ, հանքային աղերի քիչ քանակության պատճառով ոսկորներից և ատամներից կարող են դուրս գալ կալցիումն ու մագնեզիումը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ դրանց վիճակի վրա:
Քանի որ կոշտությունը պայմանավորված է նաև կալցիումի քանակով, հետևաբար, ինչքան կոշտությունը բարձր է, այնքան շատ է կալցիումի քանակը։
ԱՀԿ առաջարկությունների համաձայն՝ խմելու ջրում կալցիումի օպտիմալ պարունակությունը պետք է լինի մոտավորապես 20-80 մգ/լ։ Սրանք առաջարկություններ են՝ ապահովելու օրգանիզմի կալցիումի կարիքները և կանխելու դրա պակասի կամ ավելցուկի պատճառով բացասական հետևանքների առաջացումը։
Ջրի հանքայնացումը ցույց է տալիս ջրի մեջ տարբեր հանքային աղերի պարունակությունը: Այն կարող է տարբեր լինել՝ կախված ջրի աղբյուրի գտնվելու վայրից:
Թե’ ԱՀԿ-ն, թե’ Եվրոպական հանձնաժողովը խմելու ջրի համար սահմանում են մինչև 500 մգ/լ հանքայնացման ցուցանիշ։ Մեզ մոտ, ինչպես արդեն նշեցինք, այս ցուցանիշը չի նորմավորվում։
Բարձր հանքայնացումը կարող է վկայել ջրի մեջ մեծ քանակությամբ հանքանյութերի առկայության մասին. այն կարևոր ցուցանիշ է ջրի որակը գնահատելիս և կարող է ազդել դրա համի վրա:
Նոր Նորք վարչական շրջանում ջրի հանքայնացումը և կալցիումի քանակը միջազգային ուղեցույցների նորմերի սահմաներում է։
Ավան վարչական շրջանից ջուրը վերցրել ենք սեպտեմբերի 6-ին՝ առավոտյան ժամը 09:30-ին։
Լաբորատոր փորձաքննությամբ՝ ջրի մանրէաբանական ցուցանիշներում խախտումներ չեն հայտնաբերվել։
Նմուշում մյուս 3՝ չնորմավորվող ցուցանիշների պարունակությունը եղել է հետևյալը՝
Այսպիսով, Ավան վարչական շրջանում ջրի կոշտությունը չափավոր է, հանքայնացումը և կալցիումի քանակը՝ միջազգային ուղեցույցների նորմերի սահմաներում։
Դավիթաշեն վարչական շրջանից ջուրը վերցրել ենք սեպտեմբերի 6-ին՝ առավոտյան ժամը 10:24-ին։ Լաբորատոր փորձաքննությամբ՝ ջրի մանրէաբանական ցուցանիշներում խախտումներ չեն հայտնաբերվել։
Մյուս 3 ցուցանիշների պարունակությունը եղել է հետևյալը՝
Այսպիսով, Դավիթաշեն վարչական շրջանում ջուրը կոշտ է, բայց մոտ է չափավոր կոշտության վերին շեմին, այսինքն՝ շատ կոշտ չէ։ Հանքայնացումը և կալցիումի քանակը միջազգային ուղեցույցների նորմերի սահմաներում է։
Աջափնյակ վարչական շրջանից ջուրը վերցրել ենք սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:03-ին։ Լաբորատոր փորձաքննությամբ՝ ջրի մանրէաբանական ցուցանիշներում խախտումներ չեն հայտնաբերվել։
Մյուս 3 ցուցանիշների պարունակությունը եղել է հետևյալը՝
Աջափնյակ վարչական շրջանում, ինչպես Դավիթաշենում, ջուրը չափավոր կոշտության սահմաններում է և մոտ է կոշտ լինելու սահմանին։
Հանքայնացումը և կալցիումի քանակը միջազգային ուղեցույցների նորմերի սահմաներում է։
Արաբկիր վարչական շրջանից ջուրը վերցրել ենք սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:42-ին։ Լաբորատոր փորձաքննությամբ՝ ջրի մանրէաբանական ցուցանիշներում խախտումներ չեն հայտնաբերվել։
Մյուս 3 ցուցանիշների պարունակությունը եղել է հետևյալը՝
Այսպիսով, Արաբկիր վարչական շրջանում ջրի կոշտությունը չափավոր է, հանքայնացումը ու կալցիումի քանակը միջազգային ուղեցույցների նորմերի սահմաներում է։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից ջուրը վերցրել ենք սեպտեմբերի 6-ին՝ ժամը 12:28-ին։
Լաբորատոր փորձաքննությամբ՝ ջրի մանրէաբանական ցուցանիշներում խախտումներ չեն հայտնաբերվել։
Մյուս 3 ցուցանիշների պարունակությունը եղել է հետևյալը՝
Այսպիսով, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ջրի կոշտությունը չափավոր է, մոտ է փափուկ ջրի վերին սահմանին, հանքայնացումը և կալցիումի քանակը միջազգային ուղեցույցների նորմերի սահմաներում է։
Կենտրոն վարչական շրջանից ջուրը վերցրել ենք սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13:47-ին։
Լաբորատոր փորձաքննությամբ՝ ջրի մանրէաբանական ցուցանիշներում խախտումներ չեն հայտնաբերվել։
Մյուս 3 ցուցանիշների պարունակությունը եղել է հետևյալը՝
Այսպիսով, Կենտրոն վարչական շրջանում ջրի կոշտությունը չափավոր է՝ մոտ փափուկ ջրի վերին սահմաններին։ Հանքայնացումը և կալցիումի քանակը միջազգային ուղեցույցների նորմերի սահմաներում է։
Նոր-Մարաշ վարչական շրջանից ջուրը վերցրել ենք սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14:36-ին։
Լաբորատոր փորձաքննությամբ՝ ջրի մանրէաբանական ցուցանիշներում խախտումներ չեն հայտնաբերվել։
Մյուս 3 ցուցանիշների պարունակությունը եղել է հետևյալը՝
Այսպիսով, Նորք-Մարաշ վարչական շրջանում ջրի կոշտությունը չափավոր է, հանքայնացումը և կալցիումի քանակն էլ՝ միջազգային ուղեցույցների նորմերի սահմաներում։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից ջուրը վերցրել ենք սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10:17-ին։
Լաբորատոր փորձաքննությամբ՝ ջրի մանրէաբանական ցուցանիշներում խախտումներ չեն հայտնաբերվել։
Մյուս 3 ցուցանիշների պարունակությունը եղել է հետևյալը՝
Այսպիսով, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների պես, ջուրը կոշտ է, բայց մոտ է չափավոր կոշտության վերին շեմին։ Հանքայնացումը և կալցիումի քանակը միջազգային նորմերի սահմաներում է։
Շենգավիթ վարչական շրջանից ջուրը վերցրել ենք սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10:48-ին։
Լաբորատոր փորձաքննությամբ՝ ջրի մանրէաբանական ցուցանիշներում խախտումներ չեն հայտնաբերվել։
Մյուս 3 ցուցանիշների պարունակությունը եղել է հետևյալը՝
Այսպիսով, Շենգավիթ վարչական շրջանում, ինչպես և Քանաքեռ-Զեյթունում, ջրի կոշտությունը չափավոր է, մոտ է փափուկ ջրի վերին սահմանին։ Հանքայնացումը և կալցիումի քանակը միջազգային ուղեցույցների նորմերի սահմաներում է։
Էրեբունի վարչական շրջանից ջուրը վերցրել ենք սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:40-ին։
Լաբորատոր փորձաքննությամբ՝ ջրի մանրէաբանական ցուցանիշներում խախտումներ չեն հայտնաբերվել։
Մյուս 3 ցուցանիշների պարունակությունը եղել է հետևյալը՝
Այսպիսով, Էրեբունի վարչական շրջանի ջուրը շատ կոշտ է. այստեղ կոշտությունը մոտ 4 անգամ բարձր է Երևանի մնացած բոլոր վարչական շրջանների կոշտության միջին ցուցանիշից։
Հանքայնացումը խմելու ջրի միջազգային ուղեցույցների նորմերից 287 մգ/լ-ով է բարձր, իսկ կալցիումը՝ 15մգ/լ-ով։
Նուբարաշեն վարչական շրջանից ջուրը վերցրել ենք սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12:16-ին։
Լաբորատոր փորձաքննությամբ՝ ջրի մանրէաբանական ցուցանիշներում խախտումներ չեն հայտնաբերվել։
Մյուս 3 ցուցանիշների պարունակությունը եղել է հետևյալը՝
Այսպիսով, Նուբարաշեն վարչական շրջանում ջուրն ամենափափուկն է, հանքայնացումը և կալցիումի քանակը միջազգային ուղեցույցների նորմերի սահմաներում է։
Երևանի բոլոր վարչական շրջաններում մանրէաբանական ցուցանիշները եղել են նորմայի սահմաններում.
Ինչ վերաբերում է ջրի կոշտությանը, ապա Երևանում փափուկ ջուր միայն Նուբարաշեն վարչական շրջանում է։
Մնացած գրեթե բոլոր վարչական շրջաններում ջրի կոշտությունը չափավոր է՝
Ընդ որում, դրանից մի քանիսը մոտ են կոշտության ցածրի շեմին, այսինքն՝ փափուկ լինելուն՝
Կոշտ են, բայց շատ մոտ են չափավոր կոշտին՝
վարչական շրջանների խմելու ջրերը։
Շատ կոշտ է միայն Էրեբունի վարչական շրջանի ջուրը. այստեղ ջրի կոշտությունը մնացած բոլոր վարչական շրջանների միջին կոշտությունից 4 անգամ բարձր էր։
Հանքայնացումը բոլոր վարչական շրջաններում, բացի Էրեբունիից, խմելու ջրի համար սահմանված միջազգային նորմերի սահմաններում է՝ մինչև 500 մգ/լ
Էրեբունիում 287 մգ/լ-ով բարձր է։
Կալցիումի քանակը նույնպես գրեթե բոլոր վարչական շրջաններում ԱՀԿ առաջարկած նորմերի սահմաններում, Էրեբունիում այն 15մգ/լ ավել է։
Թեև լաբորատոր փորձաքննությամբ Երևանի բոլոր վարչական շրջանների ծորակի ջրում ծանր մետաղները չեն գերազանցել սահմանված նորման, այնուամենայնիվ, մենք այդ տվյալները ներկայացրել ենք սննդագետին՝ դրանց ռիսկերը գնահատելու համար։
2020թ.ին ԳԱԱ Էկոկենտրոնը հետազոտել էր Երևանի ծորակի ջրի և սև սուրճի սպառումը, գնահատել դրանցում ոչ քաղցկեղածին և քաղցկեղածին միկրոտարրերի (Pb-կապար, As-մկնդեղ, Cd-կադմիում, Hg-սնդիկ, Mo մոլիբդեն, Cu-պղինթ, Fe-երկաթ) ռիսկերը։
Ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ Երևանում ծորակի ջրի օրական սպառման միջին քանակը 822 մլ է, իսկ բնակչության 80%-ը օրական սպառում է 560 մլ ջուր, մինչդեռ ԱՀԿ-ն մեծահասակներին խորհուրդ է տալիս օրական 2-ից 2,5 լիտր հեղուկ ընդունել:
Թեև հետազոտությամբ ցուցանիշներից որևէ մեկը չէր գերազանցել ուղեցույցի սահմանած արժեքները, բայց դրանց քաղցկեղածին ռիսկի գնահատումը ցույց էր տվել, որ կապարի ցուցանիշները ծորակի ջրի և սև սուրճի օգտագործման դեպքում տղամարդկանց ու կանանց համար գերազանցում են ռիսկի սահմանաչափը՝ վկայելով հնարավոր քաղցկեղածին ռիսկի մասին:
Աշխատության հեղինակներից մեկը Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանն է, ում և խնդրել էինք գնահատել նաև մեր կողմից լաբորատորիա ներկայացված նմուշների փորձաքննության արդյունքների ռիսկերը։
«Ռիսկը գնահատելու համար մենք օգտագործել ենք ներգործության սահման (MOE – margin of exposure) միջազգայնորեն ընդունված և խիստ արդիական մեթոդը,-ասում է Դավիթ Պիպոյանը։- Այս մեթոդը համեմատում է, թե արդյոք յուրաքանչյուր նյութի համար գնահատված օրական ընդունման չափաքանակները համապատասխանում են առողջության վրա հիմնված ուղենիշային արժեքներին»։
Կիրառելով Էկոկենտրոնի կողմից իրականացված հետազոտությունների ժամանակ հավաքագրված ծորակի ջրի անհատական սպառման տվյալները՝ Երևանի ծորակի ջրում ծանր մետաղների պարունակությունների հետ կապված առողջության համար անմիջական ռիսկեր չեն գրանցվել։
Ավելի մանրակրկիտ ռիսկի գնահատումը, ըստ սննդագետի, պահանջում է շատ ավելի երկար ժամանակ, որտեղ առանձնացվում են տարբեր համայքների ամենաբարձր պարունակությունները, ինչպես նաև՝ ամենաշատ ջուր սպառողները:
«Ցավոք սրտի, ժամանակի սղության պատճառով ռիսկի գանահատման համար վերցվել է պարունակությունների միջինացված տվյալները, ինչպես նաև՝ սպառման միջին արժեքը, որը կազամել է 820 մլ ծորակի ջուր: Հետևապես, այս արդյունքները տարածվում են բացառապես մինչև 820մլ ծորակի ջուր սպառող երևանցիների վրա»,-ասում է Դ. Պիպոյանը։
Սննդագետի խոսքով՝ թեև միանվագ հետազոտությունով հնարավոր չէ գնահատել ջրի կամ որևէ այլ սննդամթերքի երկարաժամկետ օգտագործման ռիսկերը, այնուամենայնիվ, համադրելով Էկոնկենտրոնի կողմից 2020թ.ին իրականացված հետազոտության ու այս հետազության պատկերը, Երևանի ծորանի ջուրը ծանր մետաղների և հավանական թունավոր տարրերի պարունակության մասով ահագնացող ռիսկեր չի պարունակում:
Մանրէաբանները մեզ հետ զրույցում նշում էին, որ եթե Երևանի ջուրն իսկապես անվտանգային խնդիրներ ունենար, ապա համատարած բոլորը կհիվանդանային, համաճարակ կլիներ։ Սննդագետն ասում է, որ համակարծիք է կոլեգաների հետ.
«Ի տարբերություն քիմիական վտանգների, մանրէաբանական վտանգները առավելապես պայմանավորում են սուր ռիսկերը, և հետևանքներն անհամեմատ կարճ ժամանակահատվածում են ի հայտ գալիս»։
Ինչ վերաբերում է ջրիրի համին, հոտին և հետքերին, ապա, սննդագետի խոսքով, դրանց առաջացման վրա կարող են ազդել այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ աղբյուրի որակը, մաքրման գործընթացները, ինչպես նաև՝ բաշխման ենթակառուցվածքը:
«Օրինակ, ես բնակարան ունեմ Զեյթունում, ծնողներս՝ Էրեբունիում, Զեյթունում ջրից տհաճ համ և հոտ չի գալիս, իսկ Էրեբունիում մի քանի տարի է ամռանը ծորակի ջուր չենք խմում: Ես կառաջարկեի հավաքագրել և քարտազագրել բողոքները, որից հետո ավելի մանրամասն ուսումնասիրություն իրականացնել՝ բնակիչների հուզող խնդիրներին պատասխանելու համար, -ասում է Դ. Պիպոյանը՝ նշելով, որ որպես Երևանցի և ջրի սպառող, անկախ այս հետազոտության պատկերից, գոհ չէ ջրի որակից ։- Հետևապես, ճաշերի եփման ժամանակ կարող եք օգտագործել, իսկ խմելու համար նախապատվությունը կարող ե տալ ձեր սիրելի ջրին, լինի դա փոքր տարաներում շշալցված, թե մեծ տարաներով»,-ասում է նա։
Առողջպահության նախարարությունից մեզ հայտնել են, որ 2023թ ջրի գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումներ չեն եղել։
2020-2023թթ. Հայաստանում գրանցվել է ջրով պայմանավորցած հիվանդությունների 227 դեպք։ Երևանում այս ընթացքում գրանցվել է միայն 1 բռնկում՝ 2021թ.ին Ջրվեժ թաղամասում, երբ ջրից թունավորվել է 7 հոգի։
Մնացած բռնկումները եղել են մարզերում. 2020-2022թթ ընթացքում, ջրային գործոնով պայմանավորված բռնկումներ եղել են Լոռիում՝ Կաթնառատ բնակավայրում խմելու ջրի աղտոտումից տուժել է գյուղի 95 բնակիչ։
2021թ գրանցվել է 4 բռնկում, որի ընթացքում տուժել է 81 բնակիչ. բացի Երևանից, 1-ական բռնկում արձանագրվել է Տավուշի մարզում՝ 13 դեպք, Սյունիքի մարզում՝ 21 դեպք, և Արմավիրի մարզում՝ 40 դեպք։
2022թ.ին գրանցվել է ջրով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների 3 բռնկում, որից տուժել է 51 մարդ։ Բռնկումներից 2-ն արձանագրվել է Գեղարքունիքի մարզում՝ 41 դեպք, 1-ը՝ Արագածոտնում՝ 10 դեպք։
Առողջապահության նախարարությունը նշում է, որ բռնկումների առաջացման պատճառներ են դարձել ջրի աղտոտումը, սննդամթերքի պատրաստման, պահպամնման, իրացման կանոնների խախտումը, ինչպես նաև՝ կազմակերպություններում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։
Միևնույն ժամանակ, ըստ ԱՆ-ի, որ քանի որ ջուրը և սննդամթերքը պարունակում են մանրէներ, վիրուսներ, միաբջիջ կենդանիներ, մակաբույծներ, վնասակար և թունավոր նյութեր, որոնք կարող ենք աղիքային վարակիչ հիվանդությունների և մակաբուծային հիվանդությունների, թունավորումների և այլ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ, դրանցով պայմանավորված հիվանդությունները բազմատեսակ են։
Առավել տարածված են աղիքային վարակիչ հիվանդություններն ու սննդային թունավորումները։
«Ջրով և սննդամթերքով պայմանավորված վարակիչ հիվանդությունների և թունավորումների բոլոր դեպքերը, այդ թվում՝ կասկածելի, հաղորդվում են ԱՆ համապատասխան ստորաբաժանումներին, ինչի հիման վրա յուրաքանչյուր դեպք ենթրակվում է համաճարակաբանական դիտարկման, որի նպատակն է հայտնաբերել վարակի աղբյուևըմ հարուցչի փոխանցման մեխանիզմը, հիվանդության առաջացամնն ու տարածմանը նպաստող գործոնները»։
Հատված ԱՆ պատասխանից
ԱՆ-ը նշում է, որ սննդով և ջրով պայմանավորված հիվանդությունները կանխելու համար համագործակցում է նաև տեսչական մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, բժշկական կազմակերպությունների հետ, որոնցից է, օրինակ, Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմինը (ԱԱՏՄ), որը և ի պաշտոնե վերահսկում է խմելու ջրի որակը։
ԱԱՏՄ-ից մեզ հայտնել են, որ Երևանում ջրի որակը վերահսկելու նպատակաով 2021-2023թթ. օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածում հարուցվել է 34 վարչական վարույթ, որից 12-ը տեսչական մարմնի նախաձեռնությամբ, 22-ը՝ քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա։
Նույն ժամանակահատվածում ԱԱՏՄ-ն 2 թեմատիկ ստուգում և 1 վերստուոգում է իրականացրել Երևան քաղաքը սպասարկող «Վեոլիա Ջուր» ընկերությունում։
Խմելու ջրի որակի վերաբերյալ ԱԱՏՄ-ն քաղաքացիներից բողոքներ ստացել է Կենտրոն, Արաբկիր, Նոր Նորք, Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա համայնքներից։
Բողոքները հիննականում վերաբերել են խմելու ջրի որակին, մասնավորապես, զգայորոշման ցուցանիշներին՝ համ, հոտ, գույն, ինչպես նաև՝ քաղաքացիները դժգոհել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններից։
2021թ. ընթացքում հարուցվել է 4 վարչական վարույթ՝ դիմում-բողոքի հիման վրա՝ Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Արաբկիր վարչական շրջաններում։ իսկ «Վեոլիա Ջուր» ընկերությունում հրապարակել են 1 հանձնարարագիր։
2022թ.ին հարուցվել է 13 վարչական վարույթ, 8-ը դիմում-բողոքների հիման վրա, 5-ը՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Շենգավիթ, Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների մասով։
Բացի այդ, «Վեոլաի Ջուր» ընկերությունում թեմատիկ ստուգում և վերստուգում իրականացնելու նպատակով հրապարակվել է 1-ական հանձնարարագիր։
2023թ.ին հունվարից օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածում հարուցվել է 17 վարչական վարույթ, 10-ը դիմում-բողոքի հիման վրա, 7-ը՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Էրեբունի, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում։
Տեսչական մարմինը նշում է, որ բացի քաղաքացիներից ստացված ահազանգերից, վարույթներ հարուցելու հիմք են հանդիսացել նաև Առողջապահության նախարարության՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (ՀՎԿԱԿ) մշտադիտարկումների շրջանակներում իրականացնված հետազոտությունները (խմելու ջրում արձանագրված շեղումները), նախկինում իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում կարգադրով տրված առաջադրանքների կատարված լինելը պարզելը և ԶԼՄ-ով խմելու ջրի խնդրի վերաբերյալ հրապարակումները։
ԱԱՏՄ-ն հայտնում է, որ որոշ դեպքերում կատարվել են նմուշառումներ՝ խմելու ջրի որակի (մանրէների ընդհանուր քանակություն, ընդհանուր կոլիֆորմ մանրէների և ջերմատոլերանտ կոլիֆորմ մանրէների, մնացորդային քլորի առկայության վերաբերյալ), սակայն այս բոլոր ահազանգերի, թեմատիկ ստուգումների և վերստուգումների արդյունքում խմելու ջրի որակի ցուցանիշների շեղումներ չեն արձանագրվել։
«Հարուցված վարչական վարույթները կարճվել են վարչական իրավախախտման դեպքի բացակայության հիմքով»,-հայտնել են ԱԱՏՄ-ից։
2023թ.ին ԱԱՏՄ ստուգումների տարեկան ծրագրում Երևան քաղաքը սպասարկող «Վեոլիա Ջուր» ընկերությունը ներառված չէ։
«Երևանի խմելու ջրի որակը մշտական հսկողության տակ է, և Երևանի Կենտրոնական լաբորատորիան մատակարարվող խմելու ջրի որակի մասով շեղումներ և անհամապատասխանություններ չի հայտնաբերել». ի պատասխան մեր հարցմանը՝ հայտնել է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
2021-2023թթ. օգոսոտսի վերջն ընկած ժամանակահատվածում ընկերությունը Երևանում ահազանգեր ստացել է հիմնականում Էրեբունի վարչական շրջանից՝ Արարատյան խորքային հորերի գործարկման մասով. բողոքները եղել են ջրի համից և հոտից։
«Վեոլիա Ջուր»-ը նշում է, որ տարիներ շարունակ Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումն իրականացվել է բացառապես Արարատյան խորքային հորերից, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել այդ տարածքի ջրամատակարարումն ապահովելու համար։
2017թ.ից, երբ ընկերությունն ստանձնել է Հայաստանի ողջ տարածքի ջրամատակարարման ապահովումը, Էրեբունու և հարակից տարածքներում իրականացրել է ջրամատակարարում նաև Գառնիի, Արզականի աղբյուրներից, որոնք ունեն տարբեր զգայորոշման (համ, հոտ) ցուցանիշներ, և տարբերվում են խորքային ջրերի որակական ցուցանիշներից։
Ամռան ամիսներին, երբ ջրի սպառումը շատանում է, և Գառնու ու Արզականի աղբյուրների ջուրը չի բավականացնում, «Վեոլիա Ջուր» ընկերությունը վերսկսկում է ջրամատակարարումն Արարատյան խորքային հորերից։
«Ամռան վերջին՝ ջրասպառման ծավալների կրճատմանը զուգահեռ, նորից անցում է կատարում Գառնու, Արզականի ջրաղբյուրներով ջրամատակարարմանը։ Տեղեկացնում ենք նաև, որ այս ժամանակահատվածում ևս, առաջին հնարավորության դեպքում, Արարատյան ջրաղբյուրին պարբերաբար ավելացվում է Գառնու, Արզականի աղբյուրի ջուրը»,- հայտնել է «Վեոլիա Ջուր»-ը։
Ընկերությունը նաև նշել է, որ տարեկան կտրվածքով պլան-ժամանակացույց են կազմում իրենց լաբորատորիաների համար՝ ջրի սանիտարական նորմերին հետևելու համար։
2023թ.ին ընկերությունը Երևանի խմելու ջրի որակը ստուգել է՝ ըստ այդ պլանի, ինչի արդյունքնում շեղումներ և անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել։
««Վեոլիա Ջուր» ընկերության համար խմելու ջրի որակը առաջնային խնդիրներից մեկն է, և հնարավոր ամեն քայլ ձեռնարկվում է այն ՀՀ-ում գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան պահելու համար»,-պարզաբանել է ընկերությունը։
1 Comment
Thanks very nice blog!