l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Առողջապահություն
  • Պարունակու՞մ է արդյոք խմելու ջուրը ռիսկեր. գնահատում է սննդագետը
Ջրից թունավորման 227 դեպք 3 տարում. 97%-ը՝ մարզերում
26.10.2023
Ի՞նչ ջուր են խմում Երևանում. լաբորատոր փորձաքննության արդյունքները
26.10.2023
Ցույց տալ բոլորը

Պարունակու՞մ է արդյոք խմելու ջուրը ռիսկեր. գնահատում է սննդագետը

26.10.2023
Բաժիններ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մասնագետներ
  • Փորձագետներ
Թեգեր
  • Առողջապահություն
  • Հասարակություն
  • Սնունդ

Դավիթ Պիպոյան, սննդագետ

● Տաթև Խաչատրյան 

«Անվտանգ սնունդ»-ը փորձաքննության էր ներկայացրել Երևանի՝ բոլոր 12 վարչական շրջանների խմելու ջուրը։  Քանի որ ստուգվել էին ոչ միայն անվտանգային ցուցանիշները, այլև ծանր մետաղների պարունակությունը, փորձաքննության արդյունքները ներկայացրել ենք սննդագետի՝ դրանց ռիսկերի գնահատումն իրականացնելու համար։

Ռիսկերը գնահատելիս օգտագործվել է միջազգայնորեն ընդունված և արդիական մեթոդը, որը հաշվի է առնում ջրի օրական սպառման չափաքանակների դեպքում առողջության վրա ազցդեցությունը։

Ի՞նչ նյութեր են հայտնաբերվել ջրում և ի՞նչ քանակությամբ, ինչո՞վ է պայմանավորված ջրի վատ հոտը, համը, ինչու՞ է այն հետքեր թողնում, ովքե՞ր են ավելի խոցելի ջրով պայմանավորված հնարավոր ռիսկերի նկատմամբ, խմե՞լ ի վերջո ծորակի ջուրը, թե՞ ոչ։

Այս և մի շարք այլ հարցերի մասին զրուցել ենք ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի հետ։

 

 

Ի՞նչ նյութեր են հայտնաբերվել ջրում լաբորատոր փորձաքննության արդյունքում, և ինչպիսի՞ն են դրանց կոնցենտրացիաները։ Կա՞ն արդյոք ռիսկեր առողջության համար։ 

Երևանում իրականացված ծորակի ջրի լաբորատոր փորձաքննությունը ներառել է հավանական թունավոր տարրերի, մասնավորապես ալյումինի, բերիլիումի, կադմիումի, մանգանի, պղնձի, մոլիբդենի, մկնդեղի, նիկելի, սնդիկի, կապարի, սելենի, կոբալտի, քրոմի և բարիումումի պարունակության որոշում։ Այս նյութերի պարունակությունները եղել են  թույլատրելի  սահմաններում և համապատասպանել են սահմանված նորմերին:

Որից հետո իրականացվել է նաև ռիսկի գնահատում այն տարրերի համար, որոնց համար սահմանված են առողջության վրա հիմնված ուղենիշային արժեքներ: Իրականացվել է ռիսկի գնահատում՝ կիրառելով մեր Կենտրոնի կողմից իրականացված հետազոտությունների ժամանակ հավաքագրված ծորակի ջրի անհատական սպառման տվյալները: Երևան քաղաքի ծորակի ջրում այս նյութերի պարունակությունների հետ կապված առողջության համար անմիջական ռիսկեր չեն գրանցվել։

2020թ.ին ԳԱԱ Էկոկենտրոնը հետազոտել էր Երևանի ծորակի ջրի և սև սուրճի սպառումը, գնահատել դրանցում ոչ քաղցկեղածին և քաղցկեղածին միկրոտարրերի (Pb-կապար, As-մկնդեղ, Cd-կադմիում, Hg-սնդիկ, Mo մոլիբդեն, Cu-պղինթ, Fe-երկաթ) ռիսկերը։

Ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ Երևանում ծորակի ջրի օրական սպառման միջին քանակը 822 մլ է, իսկ բնակչության 80%-ը օրական սպառում է 560 մլ ջուր, մինչդեռ ԱՀԿ-ն մեծահասակներին խորհուրդ է տալիս օրական 2-ից 2,5 լիտր հեղուկ ընդունել: 

Թեև հետազոտությամբ ցուցանիշներից որևէ մեկը չէր գերազանցել ուղեցույցի սահմանած արժեքները, բայց դրանց քաղցկեղածին ռիսկի գնահատումը ցույց էր տվել, որ կապարի ցուցանիշները ծորակի ջրի և սև սուրճի օգտագործման դեպքում տղամարդկանց ու կանանց համար գերազանցում են ռիսկի սահմանաչափը՝ վկայելով հնարավոր քաղցկեղածին ռիսկի մասին: 

Ի՞նչ չափորոշիչներ եք օգտագործվել ռիսկը գնահատելու համար։

Ռիսկը գնահատելու համար մենք օգտագործել ենք ներգործության սահման  (MOE – margin of exposure) միջազգայնորեն ընդունված և խիստ արդիական մեթոդը: Այս մեթոդը համեմատում է, թե արդյոք յուրաքանչյուր նյութի համար գնահատված օրական ընդունման չափաքանակները համապատասխանում են առողջության վրա հիմնված ուղենիշային արժեքներին:

Ավելի մանրակրկիտ ռիսկի գնահատումը պահանջում է շատ ավելի երկար ժամանակ, որտեղ առանձնացվում են տարբեր համայքների ամենաբարձր պարունակությունները, ինչպես նաև՝ ամենաշատ ջուր սպառողները: Ցավոք սրտի, ժամանակի սղության պատճառով ռիսկի գանահատման համար վերցվել է պարունակությունների միջինացված տվյալները, ինչպես նաև՝ սպառման միջին արժեքը, որը կազամել է 820 մլ ծորակի ջուր: Հետևապես այս արդյունքները տարածվում են բացառապես մինչև 820մլ ծորակի ջուր սպառող երևանցիների վրա:

Կարելի՞ է այս փորձաքննությունն օգտագործել՝ գնահատելու ավելի մեծ ծավալով օրական ջրի սպասռման կամ երկարաժամկետ օգտագործման դեպքում  առողջության վրա ազդեցությունն ու ռիսկերը գնահատելու համար։

Եթե միանվագ հետազոտությունով հնարավոր լինել գնահատել ջրի կամ որևէ այլ սննդամթերքի երկարաժամկետ օգտագործման ռիսկերը, ապա մենք կարող էինք տարվա ընթացքում մի քանի օր ընդամենը գնալ աշխատանքի: Այս գնահատման ժամանակ մենք հաշվարկն իրականացրել ենք նույն ժամանակահատվածում վերցված նմուշների միջին պարունակության տվյալներով, բայց եթե դուք ամիսը մեկ անգամ  փորձաքննություն իրականացնեք, կտեսնեք, որ ջրի մեջ այս տարրերի պարունակությունները փոփոխական են:

Այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ համադրելով մեր կողմից իրականացված հետազոտության, ու ձեր հետազության պատկերը, Երևանի ծորանի ջուրը ծանր մետաղների և հավանական թունավոր տարրերի պարունակության մասով ահագնացող ռիսկեր չի պարունակում:

Մանրէաբանները մեզ հետ զրույցում նշում են, որ եթե Երևանի ջուրն իսկապես ունենար անվտանգային խնդիրներ, ապա համատարած բոլորը կհիվանդանային, համաճարակ կլիներ։ Դուք ի՞նչ կարծիքի եք։

Ի տարբերություն քիմիական վտանգների, մանրէաբանական վտանգները առավելապես պայմանավորում են սուր ռիսկերը, և հետևանքներն անհամեմատ կարճ ժամանակահատվածում են ի հայտ գալիս: Հետևապես, համակարծիք եմ կոլեգաների հետ՝ հաշի առնելով, որ զանգվածային վարակման դեպքեր չեն գրանցվել:

Կա՞ն մարդկանց խմբեր, որոնք կարող են ավելի խոցելի լինել ջրով պայմանավորված հնարավոր ռիսկերի նկատմամբ։

Որոշ խմբեր, ինչպիսիք են երեխաները, հղի կանայք, տարբեր առողջական խնդիրներ ունեցող մարդիկ,  կարող են ավելի խոցելի լինել ծորակի ջրի հետ կապված հնարավոր ռիսկերի նկատմամբ: Այնուամենայնիվ, սուղ ժամանակի պայմաններում հնարավոր չէ առանձին թիրախային խմբերի ռիսկի գնահատում իրականացնել: 

Ի՞նչ խորհուրդներ կարելի է տալ ջուր սպառողներին. շարունակել խմե՞լ ծորակի ջուրը։

Համադրելով հետազության պատկերը՝ կարող եմ ասել, որ իրականացված փորձաքննության արդյունքում ջուրը կարող ենք համարել անվտանգ, բայց դա չի նշանակում, որ սպառողը պետք է գոհ լինի համից կամ որակից: Հետևապես ճաշերի եփման ժամանակ կարող եք օգտագործել, իսկ խմելու համար նախապատվությունը կարող եք տալ ձեր սիրելի ջրին՝ լինի դա փոքր տարաներում շշալցված, թե մեծ:

Երևանի բնակիչները հիմնականում բողոքում էին հենց ջրի համից, հոտից և սպասքի վրա մնացող հետքերից։ Ինչո՞վ են պայմանավորված այդ բողոքները։

Ծորակի ջրի համի, հոտի և արտաքին տեսքի վրա կարող են ազդել այնպիսի գործոններ, ինչպիսիք են աղբյուրի որակը, մաքրման գործընթացները, ինչպես նաև՝ բաշխման ենթակառուցվածքը: Այս խնդիրները պարտադիր չէ, որ վկայեն առողջական ռիսկերի մասին:

Օրինակ, ես բնակարան ունեմ Զեյթունում, ծնողներս՝ Էրեբունիում, Զեյթունում ջրից տհաճ համ և հոտ չի գալիս, իսկ Էրեբունիում մի քանի տարի է ամռանը ծորակի ջուր չենք խմում: Ես կառաջարկեի հավաքագրել և քարտազագրել բողոքները, որից հետո ավելի մանրամասն ուսումնասիրություն իրականացնել՝ բնակիչների հուզող խնդիրներին պատասխանելու համար:

Ես, օրինակ, որպես Երևանցի և ջրի սպառող, անկախ այս հետազոտության պատկերից՝ գոհ չեմ ջրի որակից: Միայն այն հանգամանքը, որ բաժակները լվանալուց հետո այնպիսի բծեր են մնում, որ հետո մաքրել չի լինում, արդեն իսկ չի կարող չհուզել սպառողներին։

Արդյո՞ք մեր իրակացրած հետազտությունն ուներ այնպիսի բացթողումներ ու թերություններ, որոնք կարող էին ազդել փորձաքննության արդյուքների վրա։

Բնական է, որ ավելի մեծ թվով նմուշների դեպքում և մի քանի օրվա տարբերությամբ նմուշառում իրականացնելիս՝ ավելի ճշգրիտ կլինեին հետազոտությունները, բայց, հաշվի առնելով, որ մեծ գումարների հետ է կապված փորձաքննությունը, ու այնուամենայիվ, պարունակությունները տարբեր համայքներում բավականին մոտ են իրար, կարող ենք ասել, որ էական սպառնացող ռիսկեր չկան: 

Ի՞նչ այլ լրացուցիչ հետազոտություն կամ մոնիթորինգ պետք է իրականացվի Երևանի ջրի սպառման հետ կապված առողջական ռիսկերն ավելի ճշգրիտ գնահատելու համար:

Ջրի որակի և մարդու առողջության վրա ազդեցության շարունակական մոնիտորինգը չափազանց կարևոր է: Լրացուցիչ հետազոտությունները կարող են կենտրոնանալ երկարաժամկետ առողջական խնդիրները գնահատելու, ինչպես նաև՝ համի և հոտի խնդիրների վերաբերյալ ուսումնասիրություններ անցկացնելու վրա: Սա թույլ կտա ավելի լավ հասկանալ առողջական հնարավոր ռիսկերը և բարելավել ջրի որակը:

Անհրաժեշտության դեպքում ի՞նչ գործողություններ կարելի է ձեռնարկել ջրի որակի բարելավման, (համի, հոտի, հետքերից խուսափելու ) ուղղությամբ։ Քաղաքացիներ կային, որոնք լրացուցիչ ֆիլտրեր տեղադրելու առաջարկ էին անում։

Ծորակից ջրի համը, հոտը և տեսքը բարելավելու գործողությունները կարող են ներառել մաքրման գործընթացների օպտիմալացում, բաշխման ենթակառուցվածքների բարելավում և աղբյուրի ջրի որակի խնդիրների լուծում: Լրացուցիչ ֆիլտրերի տեղադրումը կարող է նաև կենսունակ տարբերակ լինել կոնկրետ խնդիրների դեպքում: Կարևոր է աշխատել տեղական ջրային իշխանությունների և փորձագետների հետ՝ համապատասխան լուծումներ գտնելու համար՝ հիմնվելով Երևանի ջրամատակարարման յուրահատուկ բնութագրերի վրա:

 

 

Լաբորատոր փորձաքննության արձանագրություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝

  • այստեղ 1

  • այստեղ 2

Share
68

Տես նաև

12.12.2025

Հայտնաբերվել են ջրագողության դեպքեր Երևանում և Կոտայքի մարզում


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

  • Facebook
  • Instagram
  • Telegram
  • WhatsApp
  • YouTube

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ

Վերջին լուրեր

  • 0
    Հայտնաբերվել են ջրագողության դեպքեր Երևանում և Կոտայքի մարզում
    12.12.2025
  • 0
    Ինչպես ճիշտ նիհարել և չվնասել առողջությանը
    11.12.2025
  • 0
    Շաքարավազի 9 նմուշում ստուգվել են սախարոզի և խոնավության ցուցանիշները
    11.12.2025
  • 0
    Օժանդակ սերմնավորման կաբինետ, հղիների պրենատալ սքրինինգ. նոր ծառայություններ Լոռու մարզում
    11.12.2025
  • 0
    Մակնշման փոփոխություններ սննդի, կոսմետիկայի և մորթուց արտադրանքի համար. ԵԱՏՄ նոր որոշումները
    08.12.2025
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

  • 07.11.2025

    Արմինե commented on «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել

ԹԵԳԵՐ

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ ԵՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղետ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված հավի միս ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սիգ սննդային թունավորում սպառողների իրավունք վեոլիա ջուր տաշիր պիցա քաղցկեղածին
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2025 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co