l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Անվտանգ սնունդ
  • Ընդունվել են սննդային հավելումների և բուրավետիչների ստանդարտների ցանկի փոփոխությունները
Ժամկետանց սննդամթերք «Նոր Զովք»-ում. ապրանքները հանվել են վաճառքից և ոչնչացվել
11.01.2024
Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
17.01.2024
Ցույց տալ բոլորը

Ընդունվել են սննդային հավելումների և բուրավետիչների ստանդարտների ցանկի փոփոխությունները

14.01.2024
Բաժիններ
  • Անվտանգ սնունդ
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Հոդվածներ
Թեգեր
  • ԵԱՏՄ
  • հավելումներ

● Տաթև Խաչատրյան 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հավանություն է տվել Մաքսային միության  029/2012-ի՝ «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների» տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկի փոփոխություններին։

Սննդային հավելումները որպես սննդամթերք չօգտագործվող և սննդամթերքի բաղադրամաս չհամարվող նյութեր են։ Դրանք ավելացվում են սննդամթերքին տեխնոլոգիական մշակման կամ վերամշակման ժամանակ՝ ցանկալի համազգայական, կամ այլ հատկանիշներ ստանալու համար։ 

Սննդային հավելումներ են E-տառերը պարունակող հավելումները՝ 

  • սննդային ներկերը (E 100–E 199);
  • կոնսերվանտները (E 200–E 299);
  • հակաօքսիդանտները (E 300–E 399);
  • էմուլգատորները, կայունացուցիչները (E 400–E 499):

Բուրավետիչը նույնպես հավելում է, որն ավելացվում է սննդամթերքին՝ դրա բույրն ու համը լավացնելու համար: Կարող է լինել բնական կամ արհեստական /քիմիական։

Ստանդարտների ցանկը, որի կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է ՄՄ ՏԿ 029/2012 պահանջների համապատասխանությունը, համալրվել է 8 ստանդարտներով (5 միջպետական ​​և Ռուսաստանի Դաշնության 3 ստանդարտներով), որոնք նախատեսում են նույնականացման բնութագրեր առանձին ​​սննդային հավելումների և ֆերմենտային պատրաստուկների համար։

53 փաստաթղթով լրացվել են փորձարկման և չափման մեթոդներն ու կանոնները, ինչպես նաև՝ նմուշառման այն կանոնները, որոնք անհրաժեշտ են ՄՄ ՏԿ 029/2012 պահանջների կիրառման, իրականացման և տեխնիկական կանոնակարգի օբյեկտների համապատասխանության գնահատման համար։ 6 ստանդարտ մշակվել է միջազգային ISO ստանդարտների, 4-ը՝ տարածաշրջանային EN ստանդարտների (եվրոպական ստանդարտ, հեղ.) հիման վրա։

Այս փաստաթղթերը, մասնավորապես, ներառում են 37 միջպետական ​​ստանդարտներ, Ռուսաստանի Դաշնության 13 ստանդարտ, Բելառուսի Հանրապետության 1 ստանդարտ և փորձարկման 2 հավաստագրված մեթոդաբանություն:

Փաստաթղթերը ներառում են տարբեր սննդային հավելումներում հիմնական բաղադրատարի զանգվածային բաժնի որոշման, բուրավետիչների և ֆերմենտային պատրաստուկների անվտանգության ցուցանիշների որոշման մեթոդներ, ինչպես նաև՝ սննդամթերքի տարբեր տեսակներում սննդային հավելումների պարունակության որոշման մեթոդներ։

Share
32

Տես նաև

07.11.2025

«Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 1
    «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել
    07.11.2025
  • 0
    Բրիտանացի մասնագետները կօգնեն Հայաստանին զարգացնել դոնորական փոխպատվաստման համակարգը
    05.11.2025
  • 1
    Ժամկետանց թունաքիմիկատներ, թերի վերահսկողություն, անկանոն կիրառում. ինչ է պատմում Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը
    05.11.2025
  • 0
    Նախատեսվում է ներդնել բուսասանիտարական էլեկտրոնային վկայականների համակարգ
    04.11.2025
  • 0
    Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
    03.11.2025
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 07.11.2025

    Արմինե commented on «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել

  • 05.11.2025

    Սահակ commented on Ժամկետանց թունաքիմիկատներ, թերի վերահսկողություն, անկանոն կիրառում. ինչ է պատմում Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը

  • 23.10.2025

    Կենտրոն վարչական շրջան – Արմինե Խամոյան commented on Ի՞նչ ջուր են խմում Երևանում. լաբորատոր փորձաքննության արդյունքները

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ ԵՄ Լոռի Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղետ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղագիրք դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սիգ սննդային թունավորում վեոլիա ջուր տեխկանոնակարգ քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2025 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co