Երեկ՝ օգոստոսի 28-ին, մեր «Անվտանգ Սնունդ» խմբում Քնարիկ Գասպարյանը հայտնել է, որ «ANI Product» ընկերության արտադրած կաթնաշոռի մեջ մետաղական կտոր է հայտնաբերել։
«Երեկ էլ էր մեկը գտել, կարող ա, ամեն դեպքում, այս խմբաքանակը հետ կանչե՞ք»,-գրել էր նա։
Բողոքին արձագաքնել է ընկերության մարքեթինգի ղեկավար Արտակ Հարությունյանը՝ հայտնելով, որ խանութներ ուղարկված արտադրանքի ամբողջ ծավալը վերադարձվել է գործարան և այժմ մանրակրկիտ ուսումնասիրվում է։
Նրա փոխանցմամբ՝ արտադրամասում նաև 24-ժամյա տեխնիկական աուդիտ է իրականացվում խնդրի հնարավոր պատճառը պարզելու համար։
Նա նաև հայտնել է, որ վերադարձված արտադրանքը նախատեսվում է ոչնչացնել, իսկ առաջացած իրավիճակի համար ներողություն է խնդրել սպառողներից։
Ընկերության պարզաբանումն ամբողջությամբ՝ ստորև։
,
Ինչպես շատերդ տեսել եք, մեր արտադրանքից կաթնաշոռի մեջ հայտնաբերվել էր երկաթի պարույր (ստռուշկա): Հանրային հաշվետվողականության և պատասխանատվության շրջանակներում ցանկանում եմ տեղեկացներ, որ`
Երեկ խանութներ գնացած ողջ ծավալը վերադարձվել է գործարան և հիմա այն մանրակրկիտ ուսումնասիրվում է, ապա ոչնչացվելու է (կից նկարները),
Արտադրամասում` արդեն 24-ժամյա ռեժիմով տեխնիկական աուդիտ են անում տեխնիկական մասնագետները` խոտանը գտնելու համար:
Կարծում եմ՝ մեր բոլորի շահերից է բխում լինել թափանցիկ և հաշվետու մեր սպառողի առաջ, քանի որ շատ ջանք ենք գործադրում, և դա արժանի չի, որ չափերով փոքր, բայց մեծ խնդիրը ստվերի ողջ աշխատանքը:
Ես ու մեր թիմը կրկին անգամ հայցում ենք Ձեր ներողամտությունը, ու հավաստիացնում ենք` մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նման դեպքերը ապագայում բացառվեն:
Տեղեկացնեմ, որ հիմա մեր արտադրական պրոցեսներում վերազինման աշխատանքներ են ընթանում, արտադրական մասը ամբողջովին վերազինվում է նոր և ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով (այս միջադեպի հետ կապ չունի, պրոցեսը սկսվել էր 6 ամիս առաջ) և պլանավորում էինք սեպտեմբերին պրեսս տուր կազմակերպել մեդիայի ներկայացուցիչների համար:
Տեղեկացնեմ, որ ղեկավարությունը ինձ հանձնարարել է այդ այցելությունը կազմակերպելիս հաշվի առնել նաև այս խմբի աչալուրջ ու հետևողական անդամներին և նրանցից ոմանց կամ ցանկացողներին հրավիրել այցի` սեփական աչքերով տեսնելու ամեն ինչ ներսից: Դա մենք կանենք անպայման:
Իսկ մինչ այդ, բոլորին մաղթում եմ առողջություն, իսկ մեզ էլ եռանդուն աշխատանք` ի շահ մեր սպառողի: