l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • ԵԱՏՄ
  • Ռուսաստանը սահմանափակել է ձկնամթերքի մատակարարումը հայկական բոլոր ձեռնարկություններից
ՍԵՐուցքային սրտիկաձև պելմենները՝ համացանցի նոր թրենդ 
25.06.2026
«Իրականացվում է իրավիճակի համակողմանի ուսումնասիրություն». «Դիլի»
27.06.2026
Ցույց տալ բոլորը

Ռուսաստանը սահմանափակել է ձկնամթերքի մատակարարումը հայկական բոլոր ձեռնարկություններից

26.06.2026
Բաժիններ
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Տնտեսություն
Թեգեր
  • ԵԱՏՄ
  • Կասեցումներ
  • ձկնաբուծարան
  • Ձկնամթերք
  • Տնտեսություն

● Արամ Սահակյան

Վերջին ամիսներին Ռուսաստանը պարբերաբար սահմանափակումներ է կիրառում Հայաստանից արտահանվող տարբեր ապրանքների նկատմամբ։

Նախ սահմանափակումներ կիրառվեցին հանքային ջրի և ալկոհոլային խմիչքների, ապա՝ ծաղիկների, մրգի, բանջարեղենի և այլ բուսական ծագման գյուղմթերքի նկատմամբ, իսկ այժմ սահմանափակումները տարածվել են նաև ձկնամթերքի վրա։

։

Մայիսի 21-ից 27-ը «Ռոսսելխոզնադզորը» (Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն) ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ ստուգումներ էին իրականացրել Հայաստանի բուսաբուծական 8 արտադրավայրերում և ձկնաբուծական 4 արտադրություններում (նաև՝ ձկան վերամշակման գործարաններ, ինչպես նաև՝ կարմրախայտի արտադրություններ)՝ ստուգելու Ռուսաստան արտահանվող բուսասանիտարական և ձկնաբուծական ենթահսկման արտադրանքի համապատասխանությունը ԵԱՏՄ օրենսդրության պահանջներին և նորմերին։

Ռուսական կողմը հայտնել է, որ հայկական արտադրությունների կեսը մերժել է ռուս մասնագետների մուտքը, և ընդհանուր առմամբ, ստուգման արդյունքները անբավարար են եղել: Արդյունքում, միայն «ՄՖ Էքսպորտ» ՍՊԸ-ին և «Ինվեսթ Պլյուս» ՍՊԸ-ին էր թույլատրվել ձուկ մատակարարել:

Սակայն այսօր, «ՏԱՍՍ» / ТАСС գործակալության փոխանցմամբ, «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ ժամանակավորապես կասեցնում է նաև այդ երկու հայկական ընկերությունների արտադրանքի հավաստագրումը մինչև նախկինում հայտնաբերված խախտումների վերացումը։

Սա նշանակում է, որ Հայաստանից ձկնամթերքի բոլոր մատակարարումներն այս պահին կասեցվել են։

Ռուսական կողմը հայտնել է, որ կասեցման որոշումը կայացվել է նախկինում հայտնաբերված խախտումների և համակարգային խնդիրների հիման վրա։

Մասնավորապես, նշվում է, որ վերջին ստուգումների և նախնական հաշվետվությունների արդյունքում պարզել է, որ հայկական ձկնաբուծական ձեռնարկությունների մասով անհրաժեշտ է լրացուցիչ փաստաթղթերի և տվյալների ներկայացում։

«Հետագայում, նյութերի վերլուծությունից հետո, կազմվել է նախնական զեկույց, և մինչև հայտնաբերված խախտումների շտկումը և անհրաժեշտ հիմնավորող նյութերի տրամադրումը, որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել այդ ձեռնարկությունների արտադրանքի հավաստագրումը», — հայտնել է «Ռոսսելխոզնադզորը»։

Գերատեսչությունը նաև ընդգծել է, որ իրենք համագործակցում է հայկական կողմի հետ՝ ռուսական շուկայի համար նախատեսված ձկան և ձկնամթերքի անվտանգությունն ապահովելու համար։

Share
7

Տես նաև

28.09.2026

Եղանակը կցրտի, սպասվում են անձրևներ


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Եղանակը կցրտի, սպասվում են անձրևներ
    28.09.2026
  • 0
    Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ «Արզնիի» կաթի արտադրամասում
    25.09.2026
  • 0
    12 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հասցեներում
    23.09.2026
  • 0
    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ
    21.09.2026
  • 0
    «Շեղումը» խախտում չէ. ՍԱՏՄ պարզաբանումն ու հաշվետվությունն իրար հակասում են
    19.09.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 22.09.2026

    Нюра Штрамадей commented on Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց

  • 17.09.2026

    Գ.Ավոյան commented on Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

Թեգեր

ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր Ջուր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղիքային վարակ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղ դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խախտումներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց վեոլիա ջուր քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co