Հունվարի 27-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան փոփոխություններ է կատարել էքսպրես-բեռների ուղևորային մաքսային հայտարարագրում՝ ընդլայնելով դրա կիրառման հնարավորությունները։
«Հանվել է անբաժանելի ապրանքների նկատմամբ հայտարարագրի կիրառման նախկինում գործող սահմանափակումը՝ հաշվի առնելով ներկայումս Եվրասիական տնտեսական միության իրավունքում նման հասկացության բացակայությունը», — նշել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը։
Հաստատված փոփոխությունները միտված են նաև հայտարարագրում տեղեկությունների ներկայացման կարգի հետագա միասնականացմանը։
Էքսպրես-բեռների ուղևորային մաքսային հայտարարագիրը հատուկ ձև է, որը կիրառվում է էքսպրես-փոխադրողների միջոցով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային ձևակերպման համար։ Այն թույլ է տալիս պարզեցնել մաքսային ընթացակարգերը՝ արագացնելով բեռների հաշվառումն ու անցումը սահմանով։
Մասնավորապես, ապրանքների ժամանակավոր պահպանման համար տեղաբաշխման մասին տեղեկությունը պետք է նշվի ԵԱՏՄ բոլոր երկրներում, մինչդեռ ներկայումս դա վերաբերում է միայն Միության 3 երկրներին։
Նշենք, որ ԵՏՀ կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի N 158 որոշմամբ հաստատվել է էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի լրացման ձևը և կարգը, որը կիրառվում է էքսպրես-փոխադրողների կողմից փոխադրվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման դեպքում։