l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Առողջապահություն
  • Նոր դեղամիջոցները դանդաղեցնում են Ալցհայմերը, բայց դեռ անհասանելի են հազարավոր հիվանդների համար
Կասեցվել է «Տաշիր պիցցա»-յի մի շարք մասնաճյուղերի գործունեությունը
19.06.2025
Սիգի ձկնկիթի արտահանումը ժամանակավորապես արգելվել է
20.06.2025
Ցույց տալ բոլորը

Նոր դեղամիջոցները դանդաղեցնում են Ալցհայմերը, բայց դեռ անհասանելի են հազարավոր հիվանդների համար

19.06.2025
Բաժիններ
  • Առողջապահություն
  • Լրահոս
Թեգեր
  • ալցհայմեր
  • Առողջապահություն
  • դեղամիջոց
  • դեմենցիա
  • Հասարակություն

● Աննա Սարգսյան

Միացյալ Թագավորության Առողջապահության ազգային ծառայությունը (National Health Service, NHS) որոշել է չֆինանսավորել Ալցհայմերի հիվանդության դեմ նորարարական երկու դեղերը՝ «Eli Lilly»-ի Donanemab-ը և «Eisai»-ի lecanemab-ը։ Այս մասին հոդված է հրապարակել բրիտանական BBC լրատվամիջոցը։

Առողջապահական և խնամքի գերազանցության ազգային ինստիտուտը (National Institute for Health and Care Excellence, NICE) եզրակացրել է, որ այս դեղամիջոցներն իրենց բարձր արժեքին համարժեք արդյունավետություն չեն ապահովում։ Չնայած այն հանգամանքին, որ դրանք առաջին դեղերն են, որոնք կարող են դանդաղեցնել հիվանդության ընթացքը և թույլ տալ մարդկանց որոշ ժամանակով պահպանել ինքնուրույնությունը՝ NICE-ը նշել է, որ դրանք չեն վերացնում և չեն կանգնեցնում Ալցհայմերը, այլ միայն դանդաղեցնում են հիշողության և մտածողության կորուստը։

Ալցհայմերի հիվանդությունը նեյրոդեգեներատիվ (նյարդային համակարգը քայքայող) հիվանդություն է, որը զարգանում է դանդաղ, բայց անդառնալի ընթացքով։ Այն սկսվում է հիշողության թուլացումից՝ հատկապես վերջին շրջանի դեպքերի և իրադարձությունների նկատմամբ, հետագայում ավելանում են մտածողության, խոսքի, կողմնորոշման, որոշումներ ընդունելու և առօրյա գործողություններ կատարելու դժվարությունները։

Հիվանդության ընթացքում ուղեղում կուտակվում է մի սպիտակուց՝ բետա-ամիլոիդ, որը վնասում է նեյրոնները՝ բջջային մակարդակով խաթարելով ուղեղի աշխատանքը։ Ալցհայմերի հիվանդությունն ամենատարածվածն է դեմենցիայի (թուլամտության) խմբում և հիմնականում հանդիպում է տարեց մարդկանց մոտ. այն կազմում է դեմենցիայի դեպքերի շուրջ 60-70%-ը։

Առողջապահության չափումների և գնահատման ինստիտուտի (IHME) տվյալներով՝ 2022թ.ին Հայաստանում դեմենցիայով ապրում է շուրջ 31 890 մարդ (Կենտրոնական Ասիայում՝ 436,494 մարդ, իսկ մինչ 2050թ. այդ թիվը կարող է հասնել 1,501,050-ի, Հայաստանում՝ մինչև 70 000 — 90 000-ի)։ Թեև այս թվերը արդեն տպավորիչ են, «Ալցհայմերի խնամք Հայաստան» (Alzheimer’s Care Armenia)-ն նախազգուշացնում է, որ իրական պատկերը կարող է ավելի սուր լինել՝ հաշվի առնելով, որ COVID-19-ը կարող է մեծացնել դեմենցիայի առաջացման ռիսկը, իսկ «Հայաստանում և մի շարք այլ երկրներում հիվանդության վաղ ախտորոշման մակարդակը շարունակում է մնալ շատ ցածր»։

Ալցհայմերի հիվանդությունը ներկայումս համարվում է անբուժելի, սակայն որոշ դեղամիջոցներ կարող են դանդաղեցնել հիշողության և մտածողության անկման ընթացքը հիվանդության վաղ փուլերում։

ԱՄՆ-ում դեղամիջոցների տարեկան արժեքը մեկ հիվանդի համար գնահատվում է 20․000–25․000 £ ֆունտ ստեռլինգ (26 000-33 000 ԱՄՆ դոլար), իսկ Մեծ Բրիտանիայում այս դեղերը ստանալու իրավունք կունենային շուրջ 70․000 մարդ, ինչը տարեկան պետական բյուջեից կպահանջեր մոտ 1․5 միլիարդ ֆունտ։

NHS-ը նաև նշում է, որ այս դեղերի կիրառումը պահանջում է պարբերաբար ներարկումներ և գլխուղեղի սկանավորումներ՝ վերահսկելու լուրջ կողմնակի ազդեցությունները, ինչը ևս մեծացնում է ծախսերը։

Հետազոտություններում նկատվող արդյունքները համեստ են. օրինակ՝ lecanemab դեղամիջոցի ազդեցությունը հիվանդների վրա գնահատվել է ընդամենը 0․45 միավորով՝ 18 միավորանոց սանդղակով։

Մասնագետները նշում են, որ դա իրական կյանքում նկատելի արդյունք չէ։

NICE-ի դեղերի գնահատման վարչության տնօրեն Հելեն Նայթը նշել է, որ այս որոշումը կարող է հիասթափություն առաջացնել, սակայն նշված դեղամիջոցները «միայն չափավոր օգուտ են տալիս, սակայն պահանջում են էական ռեսուրսներ», որոնք կարող էին ուղղվել ավելի անհրաժեշտ ծառայությունների ֆինանսավորմանը։

Երկու արտադրող ընկերությունները՝ «Eisai» (lecanemab) և «Eli Lilly» (donanemab) պատրաստվում են բողոքարկել այս որոշումը։

Ալցհայմերի հետազոտությամբ զբաղվող մի շարք բարեգործական կազմակերպություններ դժգոհել են որոշումից՝ պնդելով, որ պացիենտները զրկվում են նորարարական բուժումներից առողջապահական համակարգի սահմանափակումների պատճառով։

Օրինակ, Ալցհայմերի հետազոտությունների Մեծ Բրիտանիայի գործադիր տնօրեն Հիլարի Էվանս-Նյուտոնն ասել է, որ արդյունքը «ցավոտ» է, և հիվանդները կզրկվեն այս և ապագա նորարարություններից «ոչ թե այն պատճառով, որ գիտությունն է ձախողում է, այլ այն պատճառով, որ ձախողում է համակարգը»։

Այնուամենայնիվ, կան մասնագետներ, որոնք կողմ են են NICE-ի որոշմանը։ Օրինակ, Նոթինգհեմի համալսարանի դեմենցիայի հետազոտությունների պրոֆեսոր Թոմ Դենինգը հայտարարել է, որ ինքն NICE որոշմանն ամբողջությամբ «աջակցում է», քանի որ դեղամիջոցների օգուտը «մինիմալ» է, իսկ դրանցից առաջացած աղմուկը շեղում է ուշադրությունն իրական խնդիրներից։

Էդինբուրգի համալսարանի գիտնական Տարա Սփայրս-Ջոնսն էլ հույս է հայտնել, որ «ապագայում կունենան ավելի արդյունավետ և անվտանգ բուժումներ»։

Նշենք, որ ներկայումս աշխարհում ընթանում է ավելի քան 180 կլինիկական փորձարկում Ալցհայմերի դեմ նոր դեղամիջոցներ մշակելու համար։

Share
30

Տես նաև

21.11.2025

Վտանգավոր մանրէ «NAN» մանկական կաթնախառնուրդում. խմբաքանակը հետ է կանչվել


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Վտանգավոր մանրէ «NAN» մանկական կաթնախառնուրդում. խմբաքանակը հետ է կանչվել
    21.11.2025
  • 0
    2026թ.ից սիգի բնօգտագործման վճարը կթանկանա 3 անգամ
    21.11.2025
  • 0
    Մինչև 2030թ. ԵԱՏՄ-ում կձևավորվի սպառողների պաշտպանության միասնական քաղաքականություն
    20.11.2025
  • 0
    Կեղծված և վտանգավոր պանրային արտադրանքներ. 3-ից 2 ընկերությունում խախտում է հայտնաբերվել
    19.11.2025
  • 1
    Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ
    18.11.2025
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

  • 07.11.2025

    Արմինե commented on «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Լոռի Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղետ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված հավի միս մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սիգ սննդային թունավորում սպառողների իրավունք վեոլիա ջուր տաշիր պիցա քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2025 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co