l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Լրահոս
  • Կեղծված և վտանգավոր պանրային արտադրանքներ. 3-ից 2 ընկերությունում խախտում է հայտնաբերվել
Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ
18.11.2025
Մինչև 2030թ. ԵԱՏՄ-ում կձևավորվի սպառողների պաշտպանության միասնական քաղաքականություն
20.11.2025
Ցույց տալ բոլորը

Կեղծված և վտանգավոր պանրային արտադրանքներ. 3-ից 2 ընկերությունում խախտում է հայտնաբերվել

19.11.2025
Բաժիններ
  • Լրահոս
Թեգեր
  • կաթնամթերք
  • Կասեցումներ
  • կեղծված
  • Մարզեր
  • Պանիր

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ վերահսկողություն է իրականացվել երեք՝ «Վանանդ» «Իգիթ» և «Վանուշ և Էդգար Հովհաննիսյաններ», ՍՊԸ-ներին պատկանող կաթնամթերքի արտադրություններում։

Ստուգման ընթացքում իրականացվել են նմուշառումներ կաթնամթերքից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության։

Համաձայն հետազոտության արդյունքների՝ «Իգիթ» ՍՊԸ-ից վերցված նմուշը՝ «Կաթ պարունակող մթերք՝ կաթնայուղի փոխարինիչով, պատրաստված Լոռի պանրի տեխնոլոգիայով «Գեղամա»» ապրանքատեսակը, կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով համապատասխանել է Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին:

«Վանանդ» ՍՊԸ արտադրության «Կաթ պարունակող մթերք՝ կաթնայուղի փոխարինիչով, պատրաստված աղաջրային պանրի տեխնոլոգիայով» արտադրատեսակի 2 խմբաքանակները (արտադրված՝ 10․11․2025թ. և 05․11․2025թ.) ու «Վանուշ և Էդգար Հովհաննիսյաններ» ՍՊԸ արտադրության «Կաթ պարունակող մթերք՝ կաթնայուղի փոխարինիչով, պատրաստված աղաջրային պանրի տեխնոլոգիայով «Ջաջուռ»» արտադրատեսակը (արտադրված՝ 11․11․2025թ․) Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով. կաթնայուղի զանգվածային մասն արձանագրվել է 1-5%, հետևաբար, դրանք համարվում են վտանգավոր և կեղծված սննդամթերք:

Տնտեսավարողներին տրվել են կարգադրագրեր նշված խմբաքանակները հետ կանչելու, օգտահանելու և/կամ ոչնչացնելու մասին:

Այլ արտադրողների արտադրանքի լաբորատոր փորձաքննության արձանագրումները կներկայացվեն հաջորդիվ:

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հետևողական է լինելու այս հարցում, խախտում թույլ տված կազմակերպությունները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ»,-հայտնում է ՍԱՏՄ-ն։

Նշենք, որ Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջով՝ «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք»-ում կաթնային ճարպը բացառապես կաթնային ճարպի փոխարինիչով կարելի է փոխարինել միայն 50%-ից ոչ ավելի քանակությամբ: 

Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի՝ վտանգավոր է համարվում այն սննդամթերքը, որը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար և ըստ իր նշանակության պահվելու, պատրաստվելու, օգտագործվելու, մատուցվելու և սպառվելու դեպքում վնասակար է մարդու կյանքի և առողջության համար: Նույն օրենքը սահմանում է, որ արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել կամ հանրային սննդի ծառայությունների ոլորտում օգտագործել վտանգավոր և կեղծված սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր և կեղծված նյութեր:

Ըստ նույն օրենքի՝ կեղծված է համարվում այն սննդամթերքը՝

  • որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության,
  • որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության,
  • որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ` սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով,
  • որի մակնշման մեջ առկա է ոչ ճիշտ նշում սննդամթերքի հատուկ նշանակության մասին:
Share
10

Տես նաև

21.10.2026

Մեկ օր ջուր չի լինի Երևանի, Կոտայքի և Արագածոտնի որոշ հատվածներում


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Մեկ օր ջուր չի լինի Երևանի, Կոտայքի և Արագածոտնի որոշ հատվածներում
    21.10.2026
  • 0
    Վտանգավոր նյութեր մանկական խաղալիքներում
    20.10.2026
  • 0
    Եղանակը կցրտի, սպասվում է կարճատև անձրև
    19.10.2026
  • 0
    Առանց հայերեն մակնշման և փաստաթղթերի ապրանքներ. խախտումներ «Կայզեր» սուպերմարկետում
    16.10.2026
  • 0
    Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքներ կդրոշմավորվեն նույնականացման նշաններով
    14.10.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 22.09.2026

    Нюра Штрамадей commented on Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց

  • 17.09.2026

    Գ.Ավոյան commented on Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

Թեգեր

ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր Ջուր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղիքային վարակ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն գովազդ դեղ դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խախտումներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սննդային թունավորում սպանդանոց վեոլիա ջուր քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co