Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող մի շարք մասնաճյուղերի գործունեությունը։
Մասնավորապես, «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում:
Այս պահին ՍԱՏՄ-ն կասեցրել է «Տաշիր պիցցա»-յի 30 մասնաճյուղերից 8-ի գործունեությունը Երևանում և Վանաձորում։
Դրանք են՝
📍 Երևան, Էրեբունի 14
📍 Երևան, Հյուսիսային պողոտա 18/77
📍 Երևան, Հանրապետության 37
📍 Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 3
📍 Երևան, Տերյան 69
📍 Երևան, Իսահակյան 22
📍 Երևան, Մաշտոցի 50
📍 Վանաձոր, Տիգրան Մեծի 44/6
Նշվում է, որ այս մասնաճցյուղերում ՍԱՏՄ տեսուչներն արձանագրել են «սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ»։
Մասնաճյուղերիի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին կասեցվել էր նաև Տաշիր քաղաքում (Լոռու մարզ) գտնվող «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը։