Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՍԱՏՄ տեսուչները կրկնայց են կատարել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամաս՝ ստուգման շրջանակներում նմուշառում կատարելով «Պանիր Չեչիլ թել», «Պանիր տապակելու համար» և «Պանիր Չանախ 45 տոկոսանոց» արտադրատեսակներից:
Կատարված լաբորատոր փորձաքննություններով անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Հիշեցնենք, որ հունիսի վերջին ՍԱՏՄ-ն հայտնել էր, որ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում կատարել է նմուշառումներ և լաբորատոր փորձաքննությամբ՝ «պանիր չեչիլ թել» արտադրատեսակի նմուշում հայտնաբերվել է «listeria monocitogenes», «պանիր տապակելու համար» նմուշում՝ ԱՑԽՄ, «պանիր չանախ 45%-ոց» արտադրատեսակի նմուշում՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ»։