l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Անվտանգ սնունդ
  • Մաքսատուրքից կազատվեն հավի միս և ձու դեպի Ռուսաստան և հավի միս դեպի Բելառուս մատակարարները
2024թ. հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի ալկոհոլային խմիչքների տեխկանոնակարգը
16.12.2023
Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
21.12.2023
Ցույց տալ բոլորը

Մաքսատուրքից կազատվեն հավի միս և ձու դեպի Ռուսաստան և հավի միս դեպի Բելառուս մատակարարները

19.12.2023
Բաժիններ
  • Անվտանգ սնունդ
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
Թեգեր
  • ԵԱՏՄ

Լուսանկարը՝ sbfarmandmarket.com-ի

● Տաթև Խաչատրյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը ժամանակավոր սակագնային արտոնություն է տվել և մաքսատուրքից ազատել է հավի ձու և տնական հավի միս մատակարարելու համար՝ շուկայում իրավիճակը կայունացնելու համար։

Մասնավորապես, ԵՏՀ խորհուրդը որոշել է մաքսատուրքերից ազատել Ռուսաստան մատակարարվող հավի ձուն (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0407 21 000 0 ապրանքի կոդ):  Արտոնությունը կտրամադրվի 2024թ. հունվարի 1-ից հունիսի 30-ը՝ մինչև 1,2 միլիարդ միավորի մատակարարումների համար։

«ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներից մատակարարումներ չեն իրականացվում 2020թ. ի վեր, ինչը պայմանավորված էր ինքնաբավության բարձր մակարդակով,-ասել է նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։-Սակայն այժմ, սպառողական պահանջարկի աճի և էպիզոոտիկ իրավիճակի պատճառով արտադրության նվազման ֆոնին, մենք նկատում ենք ձվի գնի նկատելի աճ»։

Էպիզոոտիկ իրավիճակ- անասնաբուժական և սանիտարական իրավիճակ որոշակի տարածքում և որոշակի ժամանակահատվածում, որը բնութագրվում է կենդանիների հիվանդությունների առկայությամբ՝ դրանց տարածման ինտենսիվության ցուցանիշներով։

Ժամանակավոր սակագնային արտոնությունը, նրա խոսքով, կապահովի մատակարարումներ՝ ներքին շուկայի հետ համեմատելի գներով։ Մատակարարումները կլինեն, մասնավորապես, Թուրքիայից և Իրանից։

Անդրեյ Սլեպնև

«Միջոցառումն իր բնույթով կարճաժամկետ է և կօգնի զսպել սոցիալապես կարևոր ապրանքների սպառողական գների աճը ձմռանը և գարնանը, ինչպես նաև՝ խուսափել հնարավոր դեֆիցիտից», — վստահություն է հայտնել Անդրեյ Սլեպնևը:

Մաքսատուրքից ազատվել է նաև սառեցված տնական հավի միսը ( ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 14 100 9 և 0207 14 500 9 ապրանքային կոդ), որը նախատեսված է մսամթերքի արտադրության համար։ Այս արտոնությունը կտրամադրվի ամբողջ 2024թ համար՝  մինչև 10,9 հազար տոննա դեպի Բելառուս և մինչև 140 հազար տոննա դեպի Ռուսաստան մատակարարումների համար։

«Թռչնի միսը սպառվում է բնակչության կողմից, այդ թվում՝ վերամշակված արտադրանքներում (երշիկեղեն, կիսաֆաբրիկատ մսամթերք և այլն) և չափազանց պահանջված է։ Այնուամենայնիվ, չնայած հում մսի և վերամշակված արտադրանքի արտադրության ծավալների ավելացմանը, ներքին շուկայում պահպանվում է չբավարարված պահանջարկը»,- ​​ասել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։

Նրա խոսքով՝ ներմուծման խթանումը, ինչին միտված է որոշումը, կօգնի հավասարակշռել հավի մսի ներքին շուկան և կարճաժամկետ հեռանկարում կապահովի առաջարկի աճ։

«Միջոցառումը ժամանակավոր է. զուգահեռաբար ԵԱՏՄ երկրների կառավարությունները քայլեր կձեռնարկեն հավի մսի արտադրության ծավալների ավելացման ուղղությամբ»,- ընդգծել է Ա. Սլեպնևը։

Սակագնային արտոնությունները կտրամադրվեն լիազոր մարմնի կողմից ներմուծվող ապրանքների նպատակային նշանակության հաստատման դեպքում:

 

 

Share
30

Տես նաև

Լուսանկարը՝ արխիվային

04.12.2025

Ամանորին ընդառաջ՝ ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացնելու սպանդանոցներում


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Ամանորին ընդառաջ՝ ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացնելու սպանդանոցներում
    04.12.2025
  • 0
    3 տարով զրոյացվել են ընկույզի, սերմերի և կորիզների որոշ տեսակների մաքսատուրքերը
    02.12.2025
  • 0
    Աղիքային ցուպիկ, խմորասնկեր և մանրէներ «Արզնի» ընկերության 3 արտադրատեսակում
    01.12.2025
  • 0
    Եղանակը կցրտի 2-4 աստիճանով
    01.12.2025
  • 0
    24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
    01.12.2025
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

  • 07.11.2025

    Արմինե commented on «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղետ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպառողների իրավունք վեոլիա ջուր տաշիր պիցա քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2025 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co