l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Անվտանգ սնունդ
  • «Խնդիրը կուսումնասիրվի, պատճառները կբացահայտվեն և գործողություններ կիրականացվեն». Dan Dessert-ն արձագանքել է ահազանգին
Աբովյանի «Ծիրան» սուպերմարկետի հացի արտադրամասում խախտումներ են հայտնաբերվել
24.01.2025
Փոփոխություններ դեղերի գրանցման և փորձաքննության կանոններում
30.01.2025
Ցույց տալ բոլորը

«Խնդիրը կուսումնասիրվի, պատճառները կբացահայտվեն և գործողություններ կիրականացվեն». Dan Dessert-ն արձագանքել է ահազանգին

24.01.2025
Բաժիններ
  • Անվտանգ սնունդ
  • Լրահոս
Թեգեր
  • խմբի ահազանգ

Հունվարի 22-ին մեր «Անվտանգ սնունդ» խմբում Մարինա Եպիսկոպոսյանն ահազանգել էր, որ գնել է հունվարի 20-ի արտադրության «Dan Dessert» / «Դան Դեսերտ» ընկերության տորթ, որը թթված է եղել.

«Այսօր Մեգա մոլի Yerevan City-ից գնել եմ Դան Դեսերտի արքայախնձորով տորթ։ Թթված էր, ուտելու ոչ ենթակա։ Արտադրության ամսաթիվը 20 հունվար»,-նշել էր նա։

Ժամեր անց Մ. Եպիսկոպոսյանը հայտնել էր, որ տորթը տարել է «Երևան Սիթի»՝ վերադարձնելու, սուպերմարկետի մենեջերն էլ  «անմիջապես» համաձայնվել է, որ այն թթված է՝ «ուղղակի հոտ քաշելով».

«Գնեցի մեկ այլ տորթ, դարձյալ «Դան Դեսերտինը», քանի որ գտնում եմ, որ բաղադրությունը այնուամենայնիվ մյուս ֆիրմաների տորթերից ավելի լավ է։ Նաև որոշեցի մեկ շանս էլ տալ (գուցե ոմանք կարծեն, որ այդքան էլ խելամիտ արարք չէ): Այս անգամ ամեն ինչ լավ էր։ Բացասական տպավորություններն այնուամենայնիվ մնացին, մասնավորապես, երեխայիս արցունքները’ ծննդյան տոնի տորթը թթված հայտնաբերելով»,-նշել է Մ. Եպիսկոպոսյանը։

Մեկնաբանությունում տարբեր մարդիկ նշել էին, որ իրենց էլ է հանդիպել նույն ընկերության «բորբնոսնած», «թթված» և «հին»  տորթերից։

Իսկ Վարդի Մ-յան անունով օգտատերը նշել էր, որ մեկ տարի առաջ բորբոսնած տորթի մասին ահազանգել էր խմբում, որրից հետո մենեջերը կապ էր հաստատել իր հետ և ներողություն խնդրել (հետագայում, ցավոք, նա գրառումը ջնջել է)։

«Մեկ տարի առաջ էլ մեր գնած տորթն էր բորբոսնած, այս խմբում հրապարակում արեցի, մենեջերը ինձ հետ կապ հաստատեց, ներողություն խնդրեց, առաջարկեց փոխարենն այլ տորթ ուղարկել, ինչից, իհարկե, հրաժարվեցի: Միաժամանակ «տեղեկացրի» (վստահ եմ, որ եթե արդեն ես գիտեմ, ուրեմն ֆիրմայում հաստատ կիմանան ու կիմանան), որ առաքիչները ժամկետի պիտակը փոխում են, թեև մեր տորթի վրա ժամկետ էլ չկար նշված, խոստացավ հետևողական լինել, որ նման քայլերով իրենց տասնամյակների պատմություն ունեցող ֆիրմայի անունը չխայտառակեն: Փաստորեն ոչինչ էլ չի փոխվել»,-նշել էր նա

Մ. Եպիսկոպոսյանի բողոքին արձագանքել էին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից՝ հայտնելով, որ «ահազանգին ընթացք կտրվի»։

Արձագանքել էր նաև «Դան Դեսերտ» ընկերությունը՝ ներողություն խնդրելով սպառողներից և նշելով,  որ «խնդիրը հանգամանալից կուսումնասիրվի և հետևություններ կարվեն»։

Ընկերության պատասխանն ամբողջությամբ՝ ստորև (առանց խմբագրման)


«Սիրելի սպառողներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը։ 

Ուզում ենք Ձեզ վստահեցնել որ խնդիրը հանգամանալից կուսումնասիրվի, պատճառները կբացահայտվի և համապատասխան հետևություններ ու գործողություներ կիրականացվի։ 

Պարտադիր կփորձենք կապ հաստատել գնորդի հետ՝ մանրամասն տեղեկություն ստանալու և համապատասխան լուծում տալու նպատակով»։

«ԴԱՆ-ԴԵՍԵՐՏ» ՍՊԸ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

 

 

Share
19

Տես նաև

13.01.2026

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ «Ֆլորենս» ռեստորանում


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ «Ֆլորենս» ռեստորանում
    13.01.2026
  • 0
    Զրոյական մաքսատուրք Հայաստան ներմուծվող էլեկտրամոբիլների համար. ԵԱՏՄ որոշումը
    12.01.2026
  • 0
    Սպասվում է ձնախառը անձրև, եղանակը կցրտի
    12.01.2026
  • 0
    «NAN» մանկական կաթնախառնուրդի որոշ խմբաքանակներ հետ են կանչվել
    09.01.2026
  • 0
    Մինչև 2028թ. ԵԱՏՄ-ում բժշկական արտադրանքները կգրանցվեն ազգային օրենսդրությամբ
    07.01.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց սպառողների իրավունք վեոլիա ջուր տեխկանոնակարգ քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co