l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Լրահոս
  • Կեղծված պաղպաղակներ՝ աղիքային ցուպիկով և ՄԱՖԱՄ բարձր քանակով. «Փինք Բերրիի» և «Իգիթի» փորձաքննության արդյունքները
Աղիքային ցուպիկ, ՄԱՖԱՄ և քիչ կաթնայուղ «Գրանդ Քենդիի» պաղպաղակներում. լաբորատոր փորձաքննության արդյունքները
05.06.2025
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
09.06.2025
Ցույց տալ բոլորը

Կեղծված պաղպաղակներ՝ աղիքային ցուպիկով և ՄԱՖԱՄ բարձր քանակով. «Փինք Բերրիի» և «Իգիթի» փորձաքննության արդյունքները

06.06.2025
Բաժիններ
  • Լրահոս
  • Հասարակություն
  • Պարենային ապրանքներ
  • Փորձաքննություններ
Թեգեր
  • Կասեցումներ
  • պաղպաղակ
  • Փորձաքննություն

Վերջերս լաբորատոր փորձաքննության են հանձնվել  12 արտադրամասերից վերցված պաղպաղակի նմուշներ («Թամարա», «Գրանդ Քենդի», «Թամարա և Անի», «Մարտին Սթար», «Արտսվիթ», «Նաիրի Լենդ», «Փինք Բերրի», «Մառնիկ», «Իգիթ», «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ներ, անհատ ձեռնարկատերեր Ազատ Ղազանչյան, Էդուրադ Կարապետյան):

Այսօր ՍԱՏՄ-ն հրապարակել է նաև 3 ընկերությունների՝ «Իգիթ», «Փինկ Բերրի» ՍՊԸ-ներին և անհատ ձեռնարկատեր Ազատ Ղազանչյանին պատկանող արտադրամասերից վերցված պաղպաղակի նմուշների հետազոտության արդյունքները:

«Իգիթ» ՍՊԸ-ի արտադրության «Պաղպաղակ էսկիմո բուսական յուղով դեղձի համով» արտադրատեսակի նմուշը պաղպաղակների նմուշներն օրենսդրությամբ սահմանված նորմերին չեն համապատասխանել մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և կաթնայուղի զանգվածային մաս, «Պաղպաղակ էսկիմո բուսական յուղով բանանի համով»-ը՝ ԱՑԽՄ, կաթնայուղի զանգվածային մաս, «Բրիկետ վանիլային բուսական յուղով»-ը՝ ՄԱՖԱնՄՔ և կաթնայուղի զանգվածային մաս, իսկ «Էսկիմո վանիլային բուսական յուղով» արտադրատեսակի նմուշը՝ կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշներով (ապրանքանիշը՝ Իգիթ):

«Փինկ Բերրի» ՍՊԸ-ի արտադրության «ՈՒտոպիա» վանիլային շոկոլադային կտորներով պլոմբիր, «Այս Բուրգեր» վանիլային թխվածքաբլիթով պլոմբիր, «Շոկոլադային պաղպաղակ» կաթնայուղի փոխարինիչով, «Վանիլային պաղպաղակ» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Մրգային պաղպաղակ» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակի նմուշը՝ ՄԱՖԱՆՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և յուղի զանգվածային մաս ցուցանիշներով չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված նորմերին:

Անհատ ձեռնարկատեր Ազատ Ղազանչիայնին պատկանող արտադրամասում արտադրվող «Կաթնասերքուցքային կաթնային շոկոլադ» և «Կաթնասերքուցքային վանիլային» պաղպաղակների նմուշներից միայն մեկը՝ Կաթնասերքուցքային վանիլային»-ը, օրենսդրությամբ սահմանված նորմերին չի համապատասխանել մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով։

Նշված ընկերությունների արտադրական գործունեության առանձին գործառույթները՝ նշված պաղպաղակների արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։ Տվյալ արտադրատեսակների համար կտրվեն իրացումն արգելելու շուկայից հետ կանչելու ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։

Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013) տեխնիկական կանոնակարգի «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք»-ում կաթնային ճարպը բացառապես կաթնային ճարպի փոխարինիչով կարելի է փոխարինել միայն կաթնայուղի 50 % ոչ ավելի քանակությամբ: 

Տնտեսավարող սուբյեկտի կողմից արտադրված պաղպաղակներում կաթնայուղի զանգվածային մասն արձանագրվել է 10-30 %, ուստի դրանք համարվում են վտանգավոր և կեղծված սննդամթերք:

Ի գիտություն. կեղծված է համարվում այն սննդամթերքը՝

  • որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության,
  • որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության, որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ` սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով,
  • որի մակնշման մեջ առկա է ոչ ճիշտ նշում սննդամթերքի հատուկ նշանակության մասին:

Կաթնայուղի զանգվածային մասով անհամապատասխանություն գրանցած կազմակերպության մասին տեղեկատվությունը կտրամադրվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին:

Հիշեցնենք որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի, վտանգավոր է համարվում այն սննդամթերքը, որը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար և ըստ իր նշանակության պահվելու, պատրաստվելու, օգտագործվելու, մատուցվելու և սպառվելու դեպքում վնասակար է մարդու կյանքի և առողջության համար: Նույն օրենքը սահմանում է, որ արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել կամ հանրային սննդի ծառայությունների ոլորտում օգտագործել վտանգավոր և կեղծված սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր և կեղծված նյութեր:

Մյուս՝ 9 ընկերությունների լաբորատոր փորձաքննության արդյունքները կարող եք տեսնել այստեղ [1] և այստեղ [2]։ 

Share
17

Տես նաև

07.11.2025

«Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 1
    «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել
    07.11.2025
  • 0
    Բրիտանացի մասնագետները կօգնեն Հայաստանին զարգացնել դոնորական փոխպատվաստման համակարգը
    05.11.2025
  • 1
    Ժամկետանց թունաքիմիկատներ, թերի վերահսկողություն, անկանոն կիրառում. ինչ է պատմում Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը
    05.11.2025
  • 0
    Նախատեսվում է ներդնել բուսասանիտարական էլեկտրոնային վկայականների համակարգ
    04.11.2025
  • 0
    Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
    03.11.2025
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 07.11.2025

    Արմինե commented on «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել

  • 05.11.2025

    Սահակ commented on Ժամկետանց թունաքիմիկատներ, թերի վերահսկողություն, անկանոն կիրառում. ինչ է պատմում Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը

  • 23.10.2025

    Կենտրոն վարչական շրջան – Արմինե Խամոյան commented on Ի՞նչ ջուր են խմում Երևանում. լաբորատոր փորձաքննության արդյունքները

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ ԵՄ Լոռի Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղետ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղագիրք դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սիգ սննդային թունավորում վեոլիա ջուր տեխկանոնակարգ քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2025 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co