l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Լրահոս
  • Աղիքային ցուպիկ, ՄԱՖԱՄ, կաթնաթթվային մանրէների շեղում. պաղպաղակի լաբորատոր փորձաքննության արդյունքները
Արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը Հայաստան
02.06.2025
36 ժամ ջուր չի լինի Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
04.06.2025
Ցույց տալ բոլորը

Աղիքային ցուպիկ, ՄԱՖԱՄ, կաթնաթթվային մանրէների շեղում. պաղպաղակի լաբորատոր փորձաքննության արդյունքները

03.06.2025
Բաժիններ
  • Լրահոս
  • Հասարակություն
  • Պարենային ապրանքներ
  • Փորձաքննություններ
Թեգեր
  • Կասեցումներ
  • պաղպաղակ
  • Փորձաքննություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններում:

Նմուշառվել և լաբորատոր փորձաքննության են հանձնվել «Թամարա», «Գրանդ Քենդի», «Թամարա և Անի», «Երևան-Կաթ», «Մարտին Սթար», «Արտսվիթ», «Նաիրի Լենդ», «Փինք Բերրի», «Մառնիկ», «Իգիթ», «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ներին, ինչպես նաև անհատ ձեռնարկատերեր Վանուհի Մովսիսյանին, Ազատ Ղազանչյանին, Էդուրադ Կարապետյանին պատկանող արտադրամասերից:

Այս պահին հայտնի են 7 կազմակերպություններից վերցված նմուշների հետազոտության արդյունքները:

«Թամարա» ՍՊԸ-ի արտադրության «Բրիկետ վանիլային» «СССР վանիլայի էսկիմո» «20 կոպեկ վանիլային» կաթնայուղի փոխարինիչով և «Պլոմբիր վանիլ» «Պլոմբիր կարամել» պաղպաղակների նմուշներում խախտումներ չեն արձանագրվել (ապրանքանիշը՝ «Թամարա»)։ 

«Արտսվիթ» ՍՊԸ-ի արտադրության «Ֆանտազիա վանիլային», «Սկյուռիկ վանիլային», «Բրիկետ վանիլային», «Բրիկետ շոկոլադե» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս և մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ վերջին 3 նմուշները՝ նաև ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով (ապրանքանիշը՝ «Շանթ»)։

«Նաիրի Լենդ» ՍՊԸ-ի արտադրության «Էսկիմո Բևեռ», «Բրիկետ», «Սթար կոն վանիլային», «Սթար կոն գետնանուշ վանիլային», «Պլոմբիրկա», «Էսկիմո շոկ ջնարակ», «Էսկիմո վանիլայաին ջնարակ», «Բևեռ կոն» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով։ «Էսկիմո Բևեռ», «Բրիկետ», «Սթար կոն գետնանուշ վանիլային», «Էսկիմո վանիլայաին ջնարակ» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները չեն համապատասխանել նաև մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Սթար կոն վանիլային»-ը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով (ապրանքանիշը՝ «Նաիրի Լենդ»)։

«Թամարա և Անի» ՍՊԸ-ի արտադրության «Վանիլ Անիտա»,  «Վաֆլե բաժակ շոկոլադ», «էսկիմո շոկոլադե», «Բիսկվիտ վանիլ» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով(ապրանքանիշը՝ «Անի»)։

«Մառնիկ» ՍՊԸ-ի արտադրության «Պլոմբիր վանիլային» և «Պլոմբիր շոկոլադե» պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով (ապրանքանիշը՝ «ՖիՆի»)։

«Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ի արտադրության «Բուրբոն վանիլային», «Շոկո շոկոլադային», «Ելակի համով» և  «Հատապտուղներով» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով (ապրանքանիշը՝ «Աշտարակ կաթ»)։

Անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանի արտադրամասում արտադրվող շոկոլադե և վանիլային կաթնայուղի փոխարինիչով փափուկ պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս, մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), և ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով։

Մյուս ապրանքանիշերի պաղպաղակների փորձաքննությունն ընթացքի մեջ է, դրանց արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ:

Խախտումներ գրանցած 6 արտադրությունների արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։ Տվյալ  արտադրատեսակների համար կտրվեն իրացումն արգելելու շուկայից հետ կանչելու ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։

Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013) տեխնիկական կանոնակարգի «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք»-ում կաթնային ճարպը բացառապես կաթնային ճարպի փոխարինիչով կարելի է փոխարինել միայն կաթնայուղի 50 տոկոսից ոչ ավելի քանակությամբ: 

Վերոնշյալ տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրված սննդամթերքներում կաթնայուղի զանգվածային մասն արձանագրվել է ընդամենը 1-20 տոկոս, ուստի դրանք համարվում են վտանգավոր և կեղծված սննդամթերք:

Ի գիտություն. կեղծված է համարվում այն սննդամթերքը՝

  • որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության,
  • որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության,
  • որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ` սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով,
  • որի մակնշման մեջ առկա է ոչ ճիշտ նշում սննդամթերքի հատուկ նշանակության մասին:

Կաթնայուղի զանգվածային մասով անհամապատասխանություն գրանցած կազմակերպությունների մասին տեղեկատվությունը կտրամադրվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին:

Հիշեցնենք որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի, վտանգավոր է համարվում այն սննդամթերքը, որը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար և ըստ իր նշանակության պահվելու, պատրաստվելու, օգտագործվելու, մատուցվելու և սպառվելու դեպքում վնասակար է մարդու կյանքի և առողջության համար: Նույն օրենքը սահմանում է, որ արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել կամ հանրային սննդի ծառայությունների ոլորտում օգտագործել վտանգավոր և կեղծված սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր և կեղծված նյութեր:

Share
17

Տես նաև

20.06.2025

Սիգի ձկնկիթի արտահանումը ժամանակավորապես արգելվել է


Կարդալ

1 Comment

  1. ՍՏԵԼԼԱ:
    06.06.2025 в 12:29

    Սննդի անվտանգության տեսչական մարմին ձևակերպումներ կատարելիս լավ կանեք մի քիչ գրագետ գտնվեք։ Շատ ողջունելի է որ ստուգումներ եք կատարում և որոշակի կերպով փորձում եք վերահսկողություն սահմանել, բայց կարծում եմ շատ սխալ է մարդկանց գցել պանիկայի մեջ ասելով , որ եթե կաթնայուղի պարունակությունը քիչ է ուրեմն նման պաղպաղակը վտանգավոր է իրենց և իրենց երեխաների առողջության համար։ Կաթնայուղի պարունակությունը չհամապատասխանել դա չի նշանակում , որ կաթնայուղի փոխարինիչ յուղերը վտանգ են ներկայացնում մարդկանց առողջությանը։ Իսկ եթե այլ բուսական յուղերը , կաթնայուղի փոխարինիչները, բուսական ձեթերը,իսկապես վտանգ են ներկայացնում մարդկանց առողջությանը ուրեմն էնպես վերահսկողություն կատարեք , որ նման հումքեր երկիր չներմուծվեն և ինչու չէ նաև կասեցվեն մեր երկրում նման յուղերի, ձեթերի արտադրությունները։Թե չէ ինչ եք ձևական ստուգումներ կատարում մարդկանց գցում խուճապի մեջ։ Գործ եք անում նորմալ ավարտին հասցրեք և հանրությանը մատչելի ձևով մատուցեք։ Իրական անվերահսկելի թունաքիմիկատներով , պեստիցիդներով , միկրոօրգանիզմերով, պարազիտներով վարակված բանջարեղեն , միրգ, մսամթերք եք թույլատրում շուկաներում վաճառվեն , որոնք իսկապես մարդու առողջությանը իրականում վտանգ սպառնացող լուրջ ֆակտրներ են։ Ձեր չմտածված քայլերի պատճառով մարդկանց անընդհատ սթրեսի մի ենթարկեք, անուն հանելով իբրև թե մարդկանց առողջության մասին եք մտածում։ Ձեր վերահսկողությունը էնպես կազմակերպեք դրսից ներմուծված միրգ, բանջարեղեն, մսամթերք որ ստանում եք որակապես ստուգվեն նոր թույլատրվեն վաճառքի գնան։ Մարդիկ գնում են, ուտում են հետո ձեզանից գոհ գրառումներ եք անում, որ խնդիրներ կան, նման սնունդը վնասակար է ։Դուք հասկանում եք այն մարդկանց հոգեվիճակը, որոնք օգտվել են այդ սննդամթերքից։Ու՞մ է պետք ձեր ձևական ստուգումները եթե մարդիկ գնում ուտում են , լինում են դեպքեր թունավորվում են կամ աղիքային վարակ են ձեռք բերում, ալերգիայի մեջ են ընկնում, իսկ դուք և մյուս լրատվամիջոցները ուշացած ինչ որ ձևական միջոցառումներ եք իրականացնում։ Գոնե ձեր հետազոտությունների շնորհիվ կանգնեք հայ արտադրողների կողքին օգնեք թերություները շտկեն, դեռ մի բան էլ հանրության մեջ խուճապ եք գցում։

    Ответить

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մասնագետներ
  • Պարենային ապրանքներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Սիգի ձկնկիթի արտահանումը ժամանակավորապես արգելվել է
    20.06.2025
  • 0
    Նոր դեղամիջոցները դանդաղեցնում են Ալցհայմերը, բայց դեռ անհասանելի են հազարավոր հիվանդների համար
    19.06.2025
  • 0
    Կասեցվել է «Տաշիր պիցցա»-յի մի շարք մասնաճյուղերի գործունեությունը
    19.06.2025
  • 0
    «Էլիտ Շանթ»-ի պաղպաղականերում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ և կաթնայուղի զանգվածային մասի շեղում
    18.06.2025
  • 0
    Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ «Տաշիր պիցցայի» 2 մասնաճյուղում
    18.06.2025
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 06.06.2025

    ՍՏԵԼԼԱ commented on Աղիքային ցուպիկ, ՄԱՖԱՄ, կաթնաթթվային մանրէների շեղում. պաղպաղակի լաբորատոր փորձաքննության արդյունքները

  • 24.02.2025

    Մանուկյան Մ commented on Որդ և բորբոս «Գրանդ Քենդիի» կոնֆետներում. ընկերությունը ստուգայց կկատարի վաճառակետ՝ խնդիրը պարզելու

  • 22.07.2024

    Ռազմիկ commented on Արգելված պտուղ-բանջարեղենը. ի՞նչ վտանգավոր թունաքիմիկատներ են ժամանակին հայտնաբերվել հայկական խնձորում և լոլիկում

Թեգեր

ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ ԵՄ Լոռի Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն ՄՊՀ Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղետ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղագիրք դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք հավի միս ձկնաբուծարան ձու մանկական սնունդ մաֆամ մսամթերք նախագիծ չանախ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սիգ սննդային թունավորում վեոլիա ջուր տաշիր պիցա
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2025 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co