l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Առողջապահություն
  • Կազանում քննարկվել են դեղագործական շուկաներում մրցակցության ապահովման հարցերը
24 ժամ ջուր չի լինի Երևանի որոշ բնակավայրերում
18.03.2025
Հավանություն է տրվել ԵԱՏՄ-ում օրգանական արտադրության, կաթի ու մսի շուկաների զարգացման համաձայնագրերի նախագծերին
24.03.2025
Ցույց տալ բոլորը

Կազանում քննարկվել են դեղագործական շուկաներում մրցակցության ապահովման հարցերը

23.03.2025
Բաժիններ
  • Առողջապահություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
Թեգեր
  • ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի ներկայացուցիչները Կազանում մասնակցել են «Դեղագործական շուկաներում մրցակցության զարգացումը» միջազգային կլոր սեղանին։

Միջոցառման մասնակիցները քննարկել են դեղամիջոցների շուկայում մրցակցության ոլորտի և արտոնագրային օրենսդրության իրավական նորմերը, հարկադիր լիցենզավորման, դեղերի և բժշկական արտադրատեսակների շուկաներում հակամենաշնորհային օրենսդրության խախտումների հարցեր, արձագանքման միջոցները, լավագույն փորձը, առողջապահության ոլորտում պետական գնումները, աճուրդներում համաձայնությունների դեմ պայքարի թեման:

Եվրասիական տնտեսական միության, Անկախ պետությունների համագործակցության երկրների, ինչպես նաև ՉԺՀ-ի, Ինդոնեզիայի, Թուրքիայի, Եգիպտոսի, ՀԱՀ-ի և Մյանմարի մրցակցային մարմինների աշխատակիցները ներկայացրել են ազգային օրենսդրության կատարելագործման, դեղագործական հատվածում մրցակցության կանոնների խախտման մասին գործերի քննության փորձը։ Քննարկմանը մասնակցել են գիտական շրջանակների և դեղագործական ընկերությունների ներկայացուցիչներ։

Հանձնաժողովի պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետաքննությունների շտաբի «Դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների ապրանքային շուկաներում մրցակցության վիճակի մասին զեկույցներում առկա հանձնարարականների գործնական կիրառում» խորագրով նիստին:

ԵՏՀ մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության վարչության տնօրեն Ժանար Ադիկովան նշել է. «ԵԱՏՄ-ի անդրսահմանային, այդ թվում՝ դեղագործական շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների նշանները դիտարկելիս Հանձնաժողովը հաշվի է առնում այդ ոլորտի ազգային և վերազգային կարգավորման առանձնահատկությունները»։

Կայացել է նաև ԲՐԻԿՍ-ի դեղագործական շուկաներում մրցակցության հիմնախնդիրների հետազոտման հարցերով աշխատանքային խմբի նիստը։

Share
12

Տես նաև

21.10.2026

Մեկ օր ջուր չի լինի Երևանի, Կոտայքի և Արագածոտնի որոշ հատվածներում


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Մեկ օր ջուր չի լինի Երևանի, Կոտայքի և Արագածոտնի որոշ հատվածներում
    21.10.2026
  • 0
    Վտանգավոր նյութեր մանկական խաղալիքներում
    20.10.2026
  • 0
    Եղանակը կցրտի, սպասվում է կարճատև անձրև
    19.10.2026
  • 0
    Առանց հայերեն մակնշման և փաստաթղթերի ապրանքներ. խախտումներ «Կայզեր» սուպերմարկետում
    16.10.2026
  • 0
    Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքներ կդրոշմավորվեն նույնականացման նշաններով
    14.10.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 22.09.2026

    Нюра Штрамадей commented on Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց

  • 17.09.2026

    Գ.Ավոյան commented on Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

Թեգեր

ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր Ջուր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղիքային վարակ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն գովազդ դեղ դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խախտումներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սննդային թունավորում սպանդանոց վեոլիա ջուր քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co