l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Առողջապահություն
  • Ջրից թունավորման 227 դեպք 3 տարում. 97%-ը՝ մարզերում
Երևանում վերացվել է հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը
24.10.2023
Պարունակու՞մ է արդյոք խմելու ջուրը ռիսկեր. գնահատում է սննդագետը
26.10.2023
Ցույց տալ բոլորը

Ջրից թունավորման 227 դեպք 3 տարում. 97%-ը՝ մարզերում

26.10.2023
Բաժիններ
  • Առողջապահություն
  • Լրահոս
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հոդվածներ
Թեգեր
  • ԱԱՏՄ
  • Առողջապահություն
  • Հասարակություն
  • Սնունդ

● Տաթև Խաչատրյան 

2020-2023թթ.ին Հայաստանում գրանցվել է ջրից թունավորման 227 դեպք, որոնց մեծ մասը՝ մարզերում։ Ամենաշատ դեպքերը գրանցվել են Լոռու մարզում, ամենաքիչը՝ Երևանում։

Բռնկումների պատճառ են եղել ջրի աղտոտումը, սննդամթերքի պատրաստման, պահպամնման, իրացման կանոնների խախտումը, ինչպես նաև՝ կազմակերպություններում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։ 

2023թ.ին ջրի որակը վերահսկող Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Հայաստանի ողջ տարածքում խմելու ջրի սանիտարական նորմերի պահպանումը պարզելու նպատակով հարուցել է 112 վարչական վարույթ և հայտնաբերել է մի շարք խախտումներ։

 

 

 

2020-2023թթ. Հայաստանում գրանցվել է ջրով պայմանավորցած հիվանդությունների 227 դեպք։ Երևանում այս ընթացքում գրանցվել է միայն 1 բռնկում՝ 2021թ.ին Ջրվեժ թաղամասում, երբ ջրից թունավորվել է 7 հոգի։

Մնացած բռնկումները եղել են մարզերում. 2020-2022թթ. ընթացքում, ջրային գործոնով պայմանավորված բռնկումներ եղել են Լոռիում՝ Կաթնառատ բնակավայրում. խմելու ջրի աղտոտումից տուժել է գյուղի 95 բնակիչ։ 

Հիվանդություններ՝ ջրից. վիճակագրություն
Infogram

2021թ.ին գրանցվել է 4 բռնկում, որի ընթացքում տուժել է 81 բնակիչ. բացի Երևանից, 1-ական բռնկում արձանագրվել է Տավուշի մարզում՝ 13 դեպք, Սյունիքի մարզում՝ 21 դեպք և Արմավիրի մարզում՝ 40 դեպք։ 

2022թ.ին գրանցվել է ջրով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների 3 բռնկում, որից տուժել է 51 մարդ։ Բռնկումներից 2-ն արձանագրվել է Գեղարքունիքի մարզում՝ 41 դեպք, 1-ը՝ Արագածոտնում՝ 10 դեպք։ 

2023թ.ին ջրի գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումներ չեն եղել։ 

Առողջապահության նախարարությունը նշում է, որ բռնկումների առաջացման պատճառներ են դարձել ջրի աղտոտումը, սննդամթերքի պատրաստման, պահպամնման, իրացման կանոնների խախտումը, ինչպես նաև՝ կազմակերպություններում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։ 

Միևնույն ժամանակ, ըստ ԱՆ-ի, որ քանի որ ջուրը և սննդամթերքը պարունակում են մանրէներ, վիրուսներ, միաբջիջ կենդանիներ, մակաբույծներ, վնասակար և թունավոր նյութեր, որոնք կարող ենք աղիքային վարակիչ հիվանդությունների և մակաբուծային հիվանդությունների, թունավորումների և այլ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ, դրանցով պայմանավորված հիվանդությունները բազմատեսակ են։

Առավել տարածված են աղիքային վարակիչ հիվանդություններն ու սննդային թունավորումները։ 

«Ջրով և սննդամթերքով պայմանավորված վարակիչ հիվանդությունների և թունավորումների բոլոր դեպքերը, այդ թվում՝ կասկածելի, հաղորդվում են ԱՆ համապատասխան ստորաբաժանումներին, ինչի հիման վրա յուրաքանչյուր դեպք ենթրակվում է համաճարակաբանական դիտարկման, որի նպատակն է հայտնաբերել վարակի աղբյուևըմ հարուցչի փոխանցման մեխանիզմը, հիվանդության առաջացամնն ու տարածմանը նպաստող գործոնները»։

Հատված՝ ԱՆ պատասխանից

Հայաստանում վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման նպատակով գործում է համաճարակաբանական դիտարկման համակարգ, որը կանոնակարգվում է ՀՀ օրենսդրությամբ։ 

Մասնավորապես, Առողջապահության նախարարի հրամաններով սահմանված են հիվանդությունների հայտնաբերման, հաղորդման, հաշվառման կարգերը, համաճարակաբանական դիտարկումների, կանխարգելիչ և համաճարակային միջոցառումների իրականացումը։ 

Ջրով և սննդամթերքով պայմանավորված վարակիչ հիվանդությունների և թունավորումների բոլոր դեպքերը, այդ թվում՝ կասկածելի, հաղորդվում են ԱՆ համապատասխան ստորաբաժանումներին, ինչի հիման վրա յուրաքանչյուր դեպք ենթրակվում է համաճարակաբանական դիտարկման, որի նպատակն է հայտնաբերել վարակի աղբյուրը, հարուցչի փոխանցման մեխանիզմը, հիվանդության առաջացամնն ու տարածմանը նպաստող գործոնները։ 

ԱՆ-ից հայտնում են, որոշում են նաև կոնտակտավորներին, ինչպես նաև՝ վարակի տարածման սահմանները և, անհրաժեշտության դեպքում, եթե կան վարակի տարածման և բռնկման վտանգ ունեցող օջախներ, իրականացվում են կանպարգելիչ համաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ շրջակի միջավայրի, կենսանմուշների լաբորատոր հետազոտություններ, օջախի ախտահանում և այլն։ 

Բացի այդ, աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով, որոշակի գործունեության ոլորտներում աշխատող անձինք ենթակա են պարտադիր բժշկական զննության՝ համաձայն Կառավարության՝ 2003թ մարտի 27-ի N347-Ն որոշման։ 

Աղիքային հիվանդությունները հայտնաբերելու և տարածումը կանխելու նպատակով՝ կանխարգելիչ լաբորատոր հետազոտություններ են իրականացվում նաև բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում։

ԱՆ նշում է, որ սննդով և ջրով պայմանավորված հիվանդությունները կանխելու համար համագործակցում է նաև տեսչական մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, բժշկական կազմակերպությունների հետ, որոնցից է, օրինակ,  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) և Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմինը (ԱԱՏՄ), որը և ի պաշտոնե վերահսկում է խմելու ջրի որակը։

Բռնկումների ժամանակ այս երկու տեսչական մարմինների հետ ԱՆ իրականացնում է դիտարկումներ և լաբորատոր հետազտություններ, իսկ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ տեղեկատվության փոխանակում, ինչպես նաև՝ ներկայացնում են համաճարակային միջոցառումների վերաբերյալ տարբեր առաջարկություններ։ 

 

112 վարչական վարույթ՝ ջրի նորմերի խախտումները պարզելու համար

 

ԱԱՏՄ-ից մեզ հայտնել են, 2023թ հունվար-հուլիս ժամանակահատվածում Հայաստանում իրականացրել են սանիտարական նորմերի ստուգումներ, որից հետո ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման և պետական ծահագրգիռ մարմիններին հասցեագրվել է 194 կանխարգելիչ գրություն։ 

Հայաստանի ողջ տարածքում սանիտարական նորմերի պահպանումը պարզելու նպատակով ԱԱՏՄ-ն հարուցել է 112 վարչական վարույթ, ինչի հետևանքով հայտնաբերվել են խախտումներ և շահագործող կազմակերպությունների պատասխանատուներին տրվել է դրանք վերացնելու 24 կարգադրագիր, իսկ պատասխանատու պաշտոնատար անձինք ենթարկվել են վարչական տույժի։

ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 42-րդ հոդված՝

«Սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը (բացի սննդամթերքի անվտանգության ոլոևտի և մթնոլորտային օդի պահպանության կանոններից և նորմաներից), հիգիենիկ նորմատիվները խախտելը

և/կամ 42.1-րդ հոդված՝

«Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրայանացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձնանց հանձնարարականները չկատարելը կամ ստուգումների, ստուգայցերի, ուսումնասիրությունների և (կամ) վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը։

Երևանում ջրի որակը վերահսկելու նպատակաով 2021-2023թթ. օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածում հարուցվել է 34 վարչական վարույթ, որից 12-ը տեսչական մարմնի նախաձեռնությամբ, 22-ը՝ քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա։ 

Նույն ժամանակահատվածում ԱԱՏՄ-ն 2 թեմատիկ ստուգում և 1 վերստուոգում է իրականացրել Երևան քաղաքը սպասարկող «Վեոլիա Ջուր» ընկերությունում։ 

ԱԱՏՄ հարուցած վարչական վարույթները
Infogram

Խմելու ջրի որակի վերաբերյալ ԱԱՏՄ-ն քաղաքացիներից բողոքներ ստացել է Կենտրոն, Արաբկիր, Նոր Նորք, Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա համայնքներից։ 

Բողոքները հիննականում վերաբերել են խմելու ջրի որակին, մասնավորապես, զգայորոշման ցուցանիշներին՝ համ, հոտ, գույն, ինչպես նաև՝ քաղաքացիները դժգոհել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններից։ 

2021թ. ընթացքում հարուցվել է 4 վարչական վարույթ՝ դիմում-բողոքի հիման վրա՝ Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Արաբկիր վարչական շրջաններում։ իսկ «Վեոլիա Ջուր» ընկերությունում հրապարակել են 1 հանձնարարագիր։

2022թ.ին հարուցվել է 13 վարչական վարույթ, 8-ը դիմում-բողոքների հիման վրա, 5-ը՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Շենգավիթ, Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների մասով։

Բացի այդ, «Վեոլաի Ջուր» ընկերությունում թեմատիկ ստուգում և վերստուգում իրականացնելու նպատակով հրապարակվել է 1-ական հանձնարարագիր։ 

2023թ.ին հունվարից օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածում հարուցվել է 17 վարչական վարույթ, 10-ը դիմում-բողոքի հիման վրա, 7-ը՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Էրեբունի, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում։ 

ԱԱՏՄ-ն հայտնում է, որ որոշ դեպքերում կատարվել են նմուշառումներ՝ խմելու ջրի որակի (մանրէների ընդհանուր քանակություն, ընդհանուր կոլիֆորմ մանրէների և ջերմատոլերանտ կոլիֆորմ մանրէների, մնացորդային քլորի առկայության վերաբերյալ),  սակայն այս բոլոր ահազանգերի, թեմատիկ ստուգումների և վերստուգումների արդյունքում խմելու ջրի որակի ցուցանիշների շեղումներ չեն արձանագրվել։ 

«Հարուցված վարչական վարույթները կարճվել են վարչական իրավախախտման դեպքի բացակայության հիմքով»,-հայտնել են ԱԱՏՄ-ից։

2023թ.ին ԱԱՏՄ ստուգումների տարեկան ծրագրում Երևան քաղաքը սպասարկող «Վեոլիա Ջուր» ընկերությունը ներառված չէ։

Share
41

Տես նաև

16.01.2026

Խմորասնկեր և աղիքային ցուպիկ «Սոֆյա» թթվասերում


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

  • Facebook
  • Instagram
  • Telegram
  • WhatsApp
  • YouTube

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ

Վերջին լուրեր

  • 0
    Խմորասնկեր և աղիքային ցուպիկ «Սոֆյա» թթվասերում
    16.01.2026
  • 0
    Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր բժշկական զննության պահանջը
    13.01.2026
  • 0
    Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ «Ֆլորենս» ռեստորանում
    13.01.2026
  • 0
    Զրոյական մաքսատուրք Հայաստան ներմուծվող էլեկտրամոբիլների համար. ԵԱՏՄ որոշումը
    12.01.2026
  • 0
    Սպասվում է ձնախառը անձրև, եղանակը կցրտի
    12.01.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

ԹԵԳԵՐ

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց սպառողների իրավունք վեոլիա ջուր տեխկանոնակարգ քաղցկեղածին
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co