l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Լրահոս
  • Հայաստանը՝ բարձր ռիսկային գոտում․ մեկնարկել է ժանտախտի շճահետազոտության ծրագիրը
2026թ.ից մեկնարկելու է նորածնային ակնային սքրինինգը
26.12.2025
Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել
26.12.2025
Ցույց տալ բոլորը

Հայաստանը՝ բարձր ռիսկային գոտում․ մեկնարկել է ժանտախտի շճահետազոտության ծրագիրը

26.12.2025
Բաժիններ
  • Լրահոս
Թեգեր
  • անասնաբուժություն
  • անասնաբուծություն
  • ժանտախտ
  • Մարզեր
  • Տնտեսություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2025 թ․ դեկտեմբերից սկսվել են մանր եղջերավոր կենդանիների արյունառման աշխատանքները «Հայաստանի Հանրապետությունում մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագրի» շրջանակներում նախատեսված համայնքներից: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։

Նմուշառված արյան՝ լաբորատոր փորձաքննությամբ ստացված արդյունքները պարբերաբար կներկայացվեն Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը (WOAH)՝ Հայաստանի Հանրապետությունը ՄԵԿԺ հիվանդությունից զերծ երկիր ճանաչելու համար։

Մանր եղջերավորների (ոչխարներ, այծեր) ժանտախտը սուր և ենթասուր ընթացող վիրուսային հիվանդություն է, որը բնութագրվում է բարձր ջերմությամբ, քթի և բերանի խոռոչի լորձաթաղանթի խոցային ախտահարմամբ, աղիների և լիմֆատիկ համակարգերի հեմոռագիկ բորբոքմամբ, արյունային լուծով, աչքի եղջերաթաղանթի բորբոքումով և թոքաբորբով:

Հաշվի առնելով տարածաշրջանում համաճարակային իրավիճակը և այն հանգամանքը, որ այս հիվանդության ներթափանցման տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարձր ռիսկային գոտում՝ մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագիրը կունենա առնվազն 3 տարվա տևողություն՝ արդյունքների վերլուծության հիման վրա ամենամյա հնարավոր վերանայման հնարավորությամբ:

Ծրագրի իրականացման նպատակներն են՝

  • գնահատել հիվանդության հնարավոր ներթափանցման ռիսկերը,
  • ապահովել ՄԵԿԺ-ի նկատմամբ անասնահամաճարակային կայուն իրավիճակ,
  • նպաստել Հայաստանի Հանրապետությունը ՄԵԿԺ հիվանդությունից զերծ երկիր ճանաչելու գործընթացին։

Տեղեկանք. Առաջին անգամ՝ 1940 թվականին, Աֆրիկայում այս հիվանդությունը բնորոշվել է որպես խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ, սակայն, հաշվի առնելով հարուցչի իմունակենսաբանական առանձնահատկությունները, 1980 թվականին Նիգերիայում կայացած միջազգային գիտաժողովում այն պաշտոնապես ճանաչվել է մանր եղջերավորների ժանտախտ հիվանդություն:

Ժանտախտի հարուցիչը 60°C տաքացման դեպքում ոչնչանում է 5-10 րոպեում: Ցածր ջերմաստիճանի՝ -20°C–ի դեպքում վիրուսը պահպանվում է 4-7 ամիս: 25-30°C ջերմաստիճանի պայմաններում կենդանու դիակում հարուցիչը կենսունակ է 20-30 ժամ: Գոմաղբում վիրուսը կենսունակ է մինչև 30 ժամ, իսկ արոտավայրում՝ մինչև 36 ժամ: Վարակված կամ հիվանդ կենդանիների աղացած մսի մեջ վիրուսը կենսունակ է 28 օր:

Հիվանդության կլինիկական նշաններն են՝ ախորժակի նվազումը, ջերմաստիճանի բարձրացումը 41-42.5°C , լարինգոֆարինգիտը, թարախային, արյունային լուծը, շնչահեղձությունը, սուր թոքաբորբը: Այս հիվանդությունը մարդու առողջության համար վտանգ չի ներկայացնում:

Հիվանդության պատճառած տնտեսական վնասն առաջանում է կենդանիների անկումից (50-100%), կաթնատվության նվազումից, քաշաճի և բրդի կորստից:

Share
6

Տես նաև

16.01.2026

Խմորասնկեր և աղիքային ցուպիկ «Սոֆյա» թթվասերում


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Խմորասնկեր և աղիքային ցուպիկ «Սոֆյա» թթվասերում
    16.01.2026
  • 0
    Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր բժշկական զննության պահանջը
    13.01.2026
  • 0
    Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ «Ֆլորենս» ռեստորանում
    13.01.2026
  • 0
    Զրոյական մաքսատուրք Հայաստան ներմուծվող էլեկտրամոբիլների համար. ԵԱՏՄ որոշումը
    12.01.2026
  • 0
    Սպասվում է ձնախառը անձրև, եղանակը կցրտի
    12.01.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց սպառողների իրավունք վեոլիա ջուր տեխկանոնակարգ քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co