

Հայաստանը 60 տոննա ձուկ և ձկնամթերք է արտահանել Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։
Նրանք նշում են, որ պետությունը պատրաստ է աջակցել ձկնաբուծությամբ և արտահանմամբ զբաղվող բոլոր շահագրգիռ ընկերություններին՝ կապ հաստատելու ԱՄԷ արտահանում իրականացնող կազմակերպության հետ և ձևավորելու հետագա համագործակցություն։
Պահանջվող խմբաքանակը՝
իշխան ձուկ՝ 4 կգ և ավելի քաշով, որը պետք է համապատասխանի սննդամթերքի անվտանգության սահմանված պահանջներին։
Եթե ձեր ընկերությունն ունի նշված չափանիշներին համապատասխան խմբաքանակ և հետաքրքրված է արտահանման հնարավորությամբ, կարող եք կապ հաստատել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ։
Կոնտակտային անձ՝ Արթուր Մամիկոնյան
artur.mamikonyan@ssfs.am
015 40 40 40 (ներքին՝ 220)