l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • ԵԱՏՄ
  • «Գործադրվում են բոլոր ջանքերը իրավիճակը կարգավորելու ուղղությամբ». ՍԱՏՄ
Արգելված պտուղ-բանջարեղենը. ի՞նչ վտանգավոր թունաքիմիկատներ են ժամանակին հայտնաբերվել հայկական խնձորում և լոլիկում
19.07.2024
Կապանում 36 ժամ ջուր չի լինի
22.07.2024
Ցույց տալ բոլորը

«Գործադրվում են բոլոր ջանքերը իրավիճակը կարգավորելու ուղղությամբ». ՍԱՏՄ

20.07.2024
Բաժիններ
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
Թեգեր
  • ԵԱՏՄ
  • թունաքիմիկատներ
  • Կասեցումներ
  • պեստիցիդներ

Հուլիսի 17-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր») նամակ է ստացել այն մասին, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել է խախտումներ և կայացրել հուլիսի 15-ից ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակելու որոշում։

Այս առումով ՍԱՏՄ-ն հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ սկսվել են բանակցություններ երկու կառույցների մասնագետների մասնակցությամբ: Առկա է պայմանավորվածություն առցանց կոնֆերանսի վերաբերյալ՝ ԵԱՏՄ ընդհանուր գործընթացների տրամաբանությամբ խնդիրն արագ կարգավորելու միտումով:

Տնտեսվարողներն անմիջապես տեղեկացվել են իրենց բեռներում հայտնաբերված շեղումների մասին, իսկ Տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է սկսել: Այն խնդիրները, որոնք հայտնաբերել է «Ռոսսելխոզնադզոր»-ը կարգավորվում են ԵԱՏՄ անդամ-երկրների միջև սննդամթերքի շրջանառությունը կանոնակարգող իրավական ակտերով՝ սննդամթերքի շրջանառության համար նախատեսված համապատասխանության գնահատման միջոցով, որն իրականացվում է հավատարմագրված լաբորատորիաների կամ գնահատող մարմինների կողմից՝ տնտեսավարողի ընտրությամբ։ Ըստ օրենսդրության, այդ խնդրին Տեսչական մարմինը կարող է անդրադառնալ միայն բողոքի, ահազանգի մասին հաղորդագրության, դիմումի առկայության դեպքում: Եթե այդպիսիք չկան, ուրեմն համակարգը հստակ աշխատում է:

ՍԱՏՄ-ն պտուղ-բանջարեղենի նկատմամբ ուղիղ վերահսկողական գործառույթ ունի միայն բուսասանիտարական մասով՝ բույսերի հիվանդությունները, կարանտին վնասակար օրգանիզմներով վարակվածությունը պարզելու նպատակով մոնիթորինգներ անցկացնելով: Ըստ այդմ՝ սահմանային վերահսկողության ժամանակ կատարվում է նմուշառում և լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքի հիման վրա տրամադրվում է կարանտին վնասակար հիվանդություններից զերծ լինելու մասին բուսասանիտարական սերտիֆիկատ և թույլատրվում է արտահանումը:

Հիշեցնենք, որ 2023 թվականին արձանագրվել էին պտուղ-բանջարեղենի նկատմամբ ՍԱՏՄ ուղիղ վերահսկողական գործառույթ հանդիսացող բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման անհամապատասխանության դեպքեր, որոնց կարգավորման նպատակով իրականացված վերահսկողության արդյունքներով՝ 2024թ-ին անհամապատասխանություններն էականորեն նվազել են և դեպի ՌԴ արտահանման դժվարություններ բեռները չունեն:

Այս պահին գործադրվում են բոլոր ջանքերը իրավիճակը կարգավորելու ուղղությամբ. բացի հավատարմագրման գործընթացից, առաջիկայում նախատեսվում է կիրառել պարբերական լաբորատոր հսկողության միջոցներ և նոր գործիքակազմ՝ նման խնդիրները բացառելու նպատակով:

Share
19

Տես նաև

16.01.2026

Խմորասնկեր և աղիքային ցուպիկ «Սոֆյա» թթվասերում


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Խմորասնկեր և աղիքային ցուպիկ «Սոֆյա» թթվասերում
    16.01.2026
  • 0
    Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր բժշկական զննության պահանջը
    13.01.2026
  • 0
    Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ «Ֆլորենս» ռեստորանում
    13.01.2026
  • 0
    Զրոյական մաքսատուրք Հայաստան ներմուծվող էլեկտրամոբիլների համար. ԵԱՏՄ որոշումը
    12.01.2026
  • 0
    Սպասվում է ձնախառը անձրև, եղանակը կցրտի
    12.01.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց սպառողների իրավունք վեոլիա ջուր տեխկանոնակարգ քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co